1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Բաժակ–կավ, ապակի. աթոռ–փայտ. գիրք–թուղթ:
2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմինները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից:
3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:
4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:
Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:
5.Որ նյութն են անվանում տարր:
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:
6.Ինչ է մոլեկուլը:
Մոլեկուլը դա ատոմների խումբ է:
7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
H2, O2, N2, F2
8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:
Ատոմը
9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:
100 000 000 (հարյուր միլիոն) անգամ:
10.Ինչ է դիֆուզիան:
Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:
11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեուկներում:
12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:
3 thoughts on “Դաս 23. (02.03-06.03)”