Posted in Ֆիզիկա 8, Առցանց ուսուցում 8

Առցանց-հեռավար ուսուցում.մարտի 16-20

Թեմա՝  

  • 35. Մոլեկուլների քաոսային շարժման արագությունը և մարմնի ջերմաստիճանը: 
  • 36. Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ:
  1. Ինչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Տաք և սառը մարմինները իրար հպելիս տաք մարմինը միշտ հովանում է, իսկ սառը մարմինը՝ տաքանում:

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Մարմինների տաքացվածությունը բնորոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:

3.Ինչ կապ կա մոլեկուլների անկանոն շարժման արագությունների և մարմնի ջերմաստիճանի միջև:

Երբ ջերմաստիճանը բարձրանում է, ապա դիֆուզիայի գործընթացը արագնում է և այդպիսով ջերմաստիճանը պատճառ է դառնում քաոսային անկանոն շարժման արագացմանը:

  1. Ինչ է ջերմային շարժումը:

Մարմնի մասնիկների՝ ատոմների և մոլեկուլների անկանոն, քաոսային շարժումն անվանում են ջերմային շարժում:

5.Ինչու է գազերում դիֆուզիան տևում տասնյակ վայրկյաններ, երբ մոլեկուլների  ջերմային շարժման արագությունները հարյուրավոր մ/վ կարգի մեծություններ են:

Քանի որ ջերմային շարժման արագությունները շատ մեծ են, ապա գազի մոլեկուլները սենյակի մի ծայրից մյուսը կարող են հասնել մի քանի հարյուրերորդական վայրկյանում: Սակայն հսկայական թվով մոլեկուլների հետ անկանոն և պատահական բախումների հետևանքով մոլեկուլները որոշակի ուղղությամբ տեղափոխվում են չնչին չափով: Հենց սա է պատճառը, որ դիֆուզիան գազերում տևում է տասնյակ վայրկյաններ:

  1. Կարելի է արդյոք մեր զգայարանների օգնությամբ ճիշտ գնահատել մարմնի ջերմաստիճանը:   

Եթե ձեռքը հպենք մայթեզրի ծառին և մոտակա լուսավորության մետաղե սյանը, ապա վերջինս կթվա շատ ավելի սառը, քան ծառը, չնայած և՛ ծառը, և՛ մետաղե սյունը նույն ջերմաստիճանում են: Այս, ինչպես նաև բազմաթիվ այլ օրինակներ համոզում են, որ մեր զգայարաններով ջերմաստիճանի գնահատումը շատ մոտավոր է:

7. Ինչպես է կոչվում մարմնի ջերմաստիճանը չափող սարքը:

Ջերմաստիճանը, ինչպես և յուրաքանչյուր ֆիզիկական մեծություն, կարելի է որոշել չափումների միջոցով: Առավել տարածված հեղուկային ջերմաչափներում օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը:

8. Ինչպիսի ջերմաչափեր գիտեք:  

Լաբորատորիաներում և բժշկության մեջ օգտագործում են հիմնականում սնդիկային ջերմաչափ, իսկ կենցաղում օգտագործվող ջերմաչափերում, որպես հեղուկ, օգտագործում են գունավորված սպիրտ կամ առողջության համար անվտանգ այլ հեղուկներ:

9. Ֆիզիկական ինչ երևույթ է օգտագործվում սնդիկային ջերմաչափում:

Սնդիկային ջերմաչափում, ինչպես և մյուս հեղուկային ջերմաչափերում  օգտագործվում է հեղուկի ջերմային ընդարձակման երևույթը՝ տաքանալուց սնդիկի ծավալը մեծանում է և հետևաբար բարձրանում է սնդիկի սյան բարձրությունը:

10. Ինչ ջերմաստիճանային սանդղակներ գիտեք: 

Լայնորեն տարածված է Ցելսիուսի սանդղակը, Ֆարենհայտի սանդղակը:

11. Ինչ կապ կա  Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակների 1 աստիճանների միջև:

Նույն մարմնի ջերմաստիճանը կարելի է չափել տարբեր սանդղակներ ունեցող ջերմաչափերով, ուստի դրանց ցուցմունքները կապված են միմյանց հետ:

12. Գրեք բնության մեջ և տեխնիկայում հանդիպող ջերմաստիճանների մասին: Օրինակ՝ Արեգակի մակերևույթի ջերմաստիճան, Երկրագնդի վրա ամենացածր  ջերմաստիճան.. և այլն: Ինչպես նաև կաթնասունների և թռչունների մարմինների ջերմաստիճանը: 

Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը – 6000°C

Հրաբխից դուրս հոսող լավայի ջերմաստիճանը – 1100-1200°C

Սպիրտայրոցի բոցի ջերմաստիճանը – 1000°C

Երկրագնդի վրա ամենաբարձր ջերմաստիճանը – 58°C

Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը – 88°C

Ձի.` 38°C

Կով.` 38,5-39,5°C

Խոզ.` 38,5-40°C

Ճագար.`38,5-39°C

Շուն.`38-39

Հավ.`41°C

Սագ.`41,5°C

Պատրաստեք գեղեցիկ ուսումնական նյութ և ներկայացրեք այն: Կարող եք օգտվել նաև դասագրքի ՛՛Հետաքրքիր է իմանալ՛՛  թեմայից՝ էջ 113:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s