Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգը․ «Պետք է ժամանակը ստեղծագործաբար օգտագործել»։ Իսկ ի՞նչն է համարվում ստեղծագործություն։ Ըստ ինձ ստեղծագործությունը այն է, ինչ գալիս է սրտից և արտահայտվում երգի, բանաստեղծության, նկարի և քանդակի միջոցով։ Ստեղծագործելով, և իրենց սրտի խոսքը արտահայտելով արվեստի միջոցով ամենահրաշալի գործն է։
Այսօր՝ հունվարի 18-ին կրթահամալիր էր հյուրընկալել իրեն երաժշտությանը նվիրած Լիլիթ Բլեյանը։ Երգել և գրել է իսպաներեն և հայերեն լեզուներով, ստեղծելով կապ երկու երկրների մշակույթների միջև։
Ստանալով բազմաթիվ հարցերի պատասխաններ, ունկնդրեցինք իսպաներեն երգեր իր կատարմամբ։ Այնուհետև մենք՝ իսպանախոսներս, ներկայացրեցինք Լիլիթ Բլեյանի հեղինակային «Como Trenes en la Estacion» երգը մեր կատարմամբ։ Բացի երգից մենք նաև ունեցել էինք հարցազրույց Լիլիթ Բլեյանի քրոջ՝ Տաթև Բլեյանի, հոր՝ Աշոտ Բլեյանի և ուսուցչի՝ Տիար Յուրայի հետ։ Հանդիպման համար նաև պատրաստել էինք իսպանակ խմիչք՝ սանգրիա, որը հյուասիրեցինք ներկաներին։
Հետաքրքիր զրույցով, ունկնդրումներով և ընկերական միջավայրում ամփոփեցինք հանդիպումը։

5 thoughts on “Հանդիպում Լիլիթ Բլեյանի հետ”