Posted in Պատումներ

Ամառային ճամբար 2022

Ավարտվեց ուստարվա վերջին և ամենասիրելի շրջանը՝ չորրորդ կիսամյակը, կամ այլ կերպ ասած ամառային ճամբարը։
Ճամբարային շրջանում եղել եմ Ռուզաննա Սարգսյանի ջոկատում։ Առաջին անգամը չէ, որ ճամբարն անցկացնում եմ հենց նրա հետ, որովհետև ամեն անգամ ծրագիրը լինում է էլ ավելի հետաքրքիր ու բազմազան։
Ամառային ճամարը տևեց ընդամենը երկու շաբաթ, բայց անցավ շատ հագեցած, հետաքրքիր, որին նաև նպաստել են ջոկատի մյուս անդամները։
Սկզբում նշեմ, որ խմբում կային մարդիկ, որոնց ծանոթ չէի, կամ լավ չէի ճանաչում։ Ընկեր Ռուզանի ստեղծած ընկերական ջերմ մթնոլորտում օրերն այդպես անցկացնելը հնարավոր չէր լինի, ուստի հենց առաջին օրվա ավարտից հետո ծանոթ էի արդեն բոլորին, իսկ հետագա ճամփորդությունների, զրույցների շնորհիվ նրանց ավելի լավ սկսեցի ճանաչել։
Առաջին շաբաթվա ընթացքում հասցրել ենք դիտել ֆիլմ և ունենալ քննարկում դրա շուրջ, իրականացրել ենք խոհանոցային նախագիծ, նաև մարզական խաղեր։ Իսկ շաբաթվա վերջում ներկա ենք եղել «Ցտեսություն-ցնծություն» տոնախմբությանը։
Երկրորդ շաբաթն ավելի հագեցած էր։ Շաբաթը սկսվեց Հասմիկ Ղազարյանի հետ համագործակցային նախագծով։ Հաջորդ օրն այցելեցինք Գյումրի և ունեցանք անմոռանալի օր, որին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Հետո մարզական պարապմունքներով լի օր ունեցանք։ Դե իհարկե նաև անպակաս էին խննարկումները, սեղանի խաղերն ու զրույցների։ Իսկ ճամբարի վերջին օրն անցկացրեցինք Կոնդում։
Այսպիսով ավարտին մոտեցավ 10-րդ դասարանը թողնելով միայն գունավոր հուշեր։

Թողնել մեկնաբանություն