Posted in Արվեստ

Գլոբալիզացիա

Գլոբալացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Գլոբալիզացիայի նպատակն է կազմակերպություններին ապահովել բարձր մրցակցային դիրքով, ավելի շատ ապրանքներ, ծառայություններ և սպառողներ ձեռք բերել:
Գլոբալիզմը թույլ է տալիս, որ համաշխարհային ճանաչում ունեցող, որակյալ և պիտանի ապրանքները տարածվեն ամբողջ աշխարհում։ Գլոբալիզացիայի միջոցով նաև ստեղծվում են մրցակից կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուը փորձում է իր արտանդրանքը դարձնել ավելի լավը, որը հանգեցնում է նրան, որ արտադրողականությունը դառնում է ավելի զարգացած։
Տնտեսական գլոբալացումը աշխարհի մասշտաբով երկրների տնտեսական փոխկապակցությունն է, պայմանավորված ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի հետ։ Նրա նպատակն է գլոբալ շուկայի կամ մեկ համաշխարհային շուկայի ստեղծումը։ Տնտեսական գլոբալացումը կարող է դիտարկվել որպես դրական կամ բացասական երևույթ: Տնտեսական գլոբալացման մի մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս արտերկրից ներմուծել ապրանքներ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից: Այն ներառում է նաև շուկաների գլոբալացում՝ միավորում է առանձին շուկաները մեկ խոշոր գլոբալ շուկայի մեջ: 
Քաղաքական գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետությունների նշանակությունը։ Միջազգային կառույցները, օրինակ՝ Եվրոպական միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), G8-ը (Մեծ ութնյակ) կամ Միջազգային քրեական դատարանը փոխարինում են ազգային գործառույթները միջազգային համաձայնագրի իրականացումը խթանելու նպատակով։
Գլոբալիզացիան դրսևորվում է կյանի տարբեր ոլորտներում։ Այն նոր հնարավորություններ է տալիս բազում հարթակներում։ Գլոբալիզացիայի միջոցով զարգանում և բարելավվում են բազմաթիվ արտադրական ոլորտներ, որոնք էլ նպաստում են կյանքի առաջխաղացմանն ու զարգացմանը։

Թողնել մեկնաբանություն