Posted in Աշխարհագրություն 9

Հայաստան և Բոցվանիա

1. Հայաստանի և Բոցվանիայի բնակչության թվաքանակը, աճը։

Երկրների բնակչության աճը կամեմատեմ սկսած 2000 թվականից։ 2000 թվականին Հայաստանի բնակչությունը կազմում էր 3,069,591, իսկ Բոցվանիայում՝ 1,643,334։ Ակնհայտորեն նկատվում է, որ Հայաստանում բնակչության թիվը ավելի մեծ է։ Իսկ այժմ՝ 2021 թվականին թվաքանակը երկու երկրնելում էլ փոխվում են։ Հայաստանի բնակչությունը կազմում է 2,963,243, իսկ Բոցվանիայում՝ 2,351,627։ Բոցվանիայում բնակչության թիվը բարձրանում է, իսկ Հայաստանում՝ նվազում։

2. Ծնելիության և մահացության փոփոխություններ։

Ծնելիության և մահացության միջին թիվը Հայաստանում կազմում է 5,512, իսկ Բոցվանիայում՝ 47,930։ Ահա այս թվի ցուցանիշները հաշվի առնելով պարզ է դառնում, թե ինչում է Բոցվանիայում բնակչության թիվը գնալով ավելանում, իսկ Հայաստանում նվազում։

3. Արտագաղթի և ներգաղթի ցուցանիշներ։

Հայաստանում ավելի մեծ է արտագաղթի ցուցանիշը, իսկ Բոցվանիայում՝ ներգաղթի։ Հայաստանում 2021 թվականին արտագաղթի թիվը կազմել է -4,998, իսկ Բոցավանիայի ներգաղթը՝ 3,000։

4. Տարածքային համեմատություն։

Տարածքային համեմատությունները կարելի է կատարել 1 քառակուսի կիլոմետրում բնակչության թվերը համեմատելով։ Հայաստանում 1 քառակուսի կիլոմետրում բնակվում է մոտավորապես 104 մարդ, իսկ Բոցվանիայում՝ 4։ Դա խոսում է Հայաստանի փոքր տարածքի մասին, իսկ Բոցվանիայում ընդհակառակը՝ տարածքի մեծության մասին։



Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ տնտեսությունը

Մեքենաշինություն

  1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները:

Մեքենաշինության զարգացումը ՀՀ-ում սկսվեց 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն’ մեքենաշինական խոշոր միավորումների  կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։
Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ’ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թ. հասցնել 4%, 1960 թ.’ 13%, 1980 թ.’ 24%, իսկ 1990 թ.’ 35%։
Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8%։

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

ՀԽՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդյունաբերության ճյուղերի համալիրը, ժողտնտեսության համար թողարկում էր հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Մեքենաշինության զարգացման մակարդակից կախված էր հասարակական աշխատանքի արտադրողականությունը, գիտատեխնիկական առաջընթացի արագացումը, ժողովրդի նյութական ապահովվածությունը։ Նախախորհրդային Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մեքենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին Տեր-Ավետիքովների և Գ․ Հախվերդյանների մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկա-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի, Դիլիջանի, Ելենովկայի, Նոր Բայագետի մետաղամշակման, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդյունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը Հայաստանում արագ տեմպերով սկսեցին զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտնտեսության անընդհատ աճող պահանջներով։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Գյումրու մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան հաստոցաշինարարական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Արդեն 1928 թվականին հանրապետության մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը հասավ նախախորհրդային շրջանի ամենաբարձր՝ 1913 թվականի մակարդակին, իսկ 1929-1940 թվականներին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940 թվականին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 15 անգամ։

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀի համար

Մեքենաշինությունը մեծ դեր է կատարում յուրաքանչյուր ոլորտում, տվյալ պահին Հայաստանում այն ևս ունի մեծ դեր, որովհետև Հայաստանում հողագործությունը զարգացած է և հողագործներն ինչքան շատ մեքենա ունենան, այնքան շատ բերք կարտահանեն։

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Եթե տնտեսության մի ճյուղը զարգանում է, ապա ժամանակի ընթացքում մյուս ճյուղերը ևս զարգանում են։ Այսինքն ինչքան շատ տնտեսության ճյուղեր զարգանան, այդքան կսկսեն զարգանալ այլ ճյուղեր։ Օրինակ մեքենաշինությն ճյուղի շնորհիվ ստեղծվում են մեքենաներ, որոնք մեր ճանապարհը մի կետից մյուսը ավելի արագ են դարձնում, այսպիսով, եթե գյուղացին ունենա մեքենա, աա նա ավելի հաճախ կարտահանի իր բերքը երկրից դուրս կամ քաղաքներ, որտեղ գնման պահանջարկը մեծ է։ Այսպիսով, մարդը ունենալով մեքենա, ավելի կզարգանա արտահանման գործում։

5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։

ՀՀ-ում մեքենաշնությունը այս պահին այդքան էլ զարգացած չէ, բայց հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հայերը կսկսեն վարել հայկական արտադրություն մեքենաներ:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ բնակչությունը

  1. Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

1.Ծնելիության նվազում վերջին 5 տարիների ընթացքում։
2.Լուրջ ծնելիության նվազում է նկատվում 30-40 տարվա ընթացքում։
3.40 տարեկանից վերև գերակշռում են կանայք։
4.Ծնելիությունը գնալով քչանում է և ամենաբարձր ծնելիությունը եղել է 30-34 տարի առաջ, որից հետո այն միայն նվազել է։

2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

1.Հայաստանում կանանց բնակչության թիվը մեծանում է 25-29 տարեկանից սկսած, իսկ աշխարհում 60-64 տարեկանից սկսած։
2.Հայաստանում ծնելությունը գնալով քչանում է, իսկ աշխարհում շատանում։
3.Հայաստանում գերակշռում է 30-34 տարիքիքային սահմանը, իսկ աշխարհում 0-4։

3.Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

15-19 տարեկանների թիվը Հայաստանում 2015, 2020, 2025 թվականներին։

Posted in Աշխարհագրություն 9

Լանդշաֆտներ

Կիսաանապատներ

Տարածք — Կիսաանապատային լանդշաֆտները ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում: Դրանք լինում են 800-1400մ բարձրություններում: Այնտեղի տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվոող հատվածներում հողերը բարելավվել են:
Կլիմայական պայմաններ — Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 — 300 մմ.։
Բուսական աշխարհ — Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։
Կենդանական աշխարհ — Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։ Խոշոր խոտակեր կենդանիներից կան այծքաղներ, որոշ վայրերում պահպանվել են վայրի ձիեր։

Տափաստաններ

Տարածք — Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ 
Կլիմայական պայմաններ — Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։
Բուսական աշխարհ — Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային և տեխնիկական կուլտուրաներ։
Կենդանական աշխարհ — Կենդանիներից բնորոշ են կրծողները, որոնք ապրում են խորը բներում։ Կան գիշատիչներ ու թռչուններ։ Մոնղոլիայի տափաստաններում հանդիպում են արջամկներ և այծքաղներ։

Ալպյան մարգագետիններ

Տարածք — Բարձրությունը, որտեղից սկսվում են ալպյան մարգագետինները, հիմնականում կախված է տեղանքի կլիմայական և աշխարհագրական պայմաններից։ Սովորաբար ալպյան մարգագետինները լեռնային շրջաններում անտառներից առանձնացված են ենթալպյան գոտիներով։
Կլիմայական պայմաններ — Բարձրադիր շրջաններում կլիման աստիճանաբար ավելի է խստանում, այդ իսկ պատճառով ալպիական մարգագետինները փոխարինվում են ալպիական տունդրաների։
Բուսական աշխարհ — Ալպյան մարգագետիններին բնորոշ է ցածր աճող բուսականությունը և բուսականության մաս կազմող «բուսական բարձերը»։

Posted in Աշխարհագրություն 9, Առցանց ուսուցում 9

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 

Դեղին՝ ոսկու հանք
Մուգ կապույտ՝ պղնձի հանքեր
Կանաչ՝ հանքային ջրեր
Կարմիր՝ տուֆի հանքեր
Կապույտ՝ երկաթի հանքավայր

2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Կարմիր՝ Ախուրյան (ակունք՝ Արփի լիճ, գետաբերան՝ Արաքս գետ, երկարություն՝ 186կմ)
Կապույտ՝ Հրազդան Արփա (ակունք՝ Սևան, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 141կմ)
Կանաչ՝ Որոտան (ակունք՝ Զանգեզուրի լեռնաշղթա, գետաբերան՝ Հագարի, երկարություն՝ 178կմ)
Վարդագույն՝ Ողջի (ակունք՝ Կապուտջուղ, գետաբերան՝ Արաքս, երկարություն՝ 85կմ)
Դեղին՝ Դեբեդ (ակունք՝ Փամբակի և Ձորագետի միացումից, գետաբերան՝ Խրամ, երկարություն՝ 178կմ)

3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Posted in Աշխարհագրություն 9

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
Map of Armenia: Beautiful Girl

Իրան – 42 կմ

Վրաստան – 196 կմ

Թուրքիա – 280 կմ

Ադրբեջան – 930 կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Մերձակա ծովերից հեռավորությունը 145 կմ է

Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է

Միջերկրական ծովից հեռավորությունը 750 կմ է

Պարսից ծոցից հեռավորությունը 1000 կմ է

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է արևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում, Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է ՀՀ տարածքի մոտ 60 %-ի վրա։

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

Հայաստանի աշխարհագրական դիրքին են նման ՝ Չեխիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Մոլդովայի աշխարհագրական դիրքերը։

Այս երկրները չունեն ելք դեպի ծով ինչպես ՀՀ-ն։