☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ բաղադրության, սահմանեք, գրեք օրինակներ…
Պարզ — Միատեսակ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութն է։ H2, N2
Բարդ — Երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից կազմվամ նյութն է։ H2O, NO4
☆֊ Ինչպե՞ս են դասակարգվում նյութերը ըստ ծագումնաբանության, գրեք օրինակներ…
Օրգանական — Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրինակ՝ քացախաթթուն, բնական գազը, նավթը, բենզինը, կերոսինը, էթիլ սպիրտը:
Անօրգանական – Անօրգանական նյութերը բաժանվում են`օքսիդների, թթոիների, հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է: Օրինակ՝ CO2 (ածխաթթու գազ), SO3 (ծծմբական թթու)
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: Օրինակ՝ HCl (աղաթթու), HNO3 (ազոտական թթու)
Աղեր են կաչվում այն բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից: Օրինակ՝ CaCl2 (կալիումի քլորիդ), NaCl (նատրիումի քլորիդ)
Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կաղմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից: Օրինակ՝ NaOH (նատրիումի հիդրօքսիդ)
☆֊ Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք օրինակներ…
Թթվածին, կերակրի աղ, ջուր, քլոր, խմելու սոդա, երկաթ, ծծմբական թթու
☆֊ Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք…
Շաքար, գլյուկոզ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, սպիտակուցներ, ճարպեր
☆֊ Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞ անօրգանականը, պատասխանը հիմնավորեք…
Անօրգանականները, որովհետև քիչ տարեր կան որ իրենց մեջ պարունակում են ածխածին։
☆֊ Հետևյալ նյութերից ընտրեք անօրգանական նյութերը և գրեք դրանց քիմիական բանձևերը. թթվածին, կերակրի աղ, շաքար, երկաթ, ջուր, քլոր, խմելու սոդա, գլյուկոզ, ծծմբական թթու, ազոտ, սպիտակուց, պղինձ, գինու սպիրտ, ածխաթթու գազ, շմոլ գազ, ճարպ:
Անօրգանական- Թթվածին — O², կերակրի աղ -NaCl, ջուր֊H²O, քլոր֊Cl, խմելու սոդա — NaHCO³, երկաթ — Fe, ծծմբական թթու — H²SO⁴, ազոտ — N, պղինձ — Cu, ածխաթթու գազ — ածխածնի քառարժեք օքսիդ,CO2
Օրգանական- Շաքար — C12H22O11, գլյուկոզ — C6H12O6, գինու սպիրտ — C2H6O, սպիտակուց — C9H11NO3, շմոլ գազ — ածխածնի երկարժեք օքսիդ,CO, ճարպեր
☆֊ Որոշեք Ձեր ընտրած բարդ անօրգանական նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները`Mr, որակական և քանակական բաղադրությունները՝ տարրերի զանգվածային հարաբերությունները, զանգվածային և մոլային բաժինները:
Տարրի առաջացրած օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը
Mr(NaCl) = Ar(Na)+Ar(Cl) = 1×23+1×35 = 58
Տարրի զանգվածային հարաբերությունը
Ar(Na):Ar(Cl) = 23:35
Զանգվածային և մոլային բաժինները օքսիդում
w(Na) = 23/58×100% = 39.65%
w(Cl) = 100%-40% = 60.35%
☆֊Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>
Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.
Փորձ 1
- Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→ MgCl2 (մագնեզիումի այրում)
1. 2Mg+O2→2MgO+Q հիմնային օքսիդ է, միացման ռեակցիա է, այրման ռեակցիա է, օքսիդավերականգնման ռեակցիա է
Փորձ 2
2. MgO+H2O→Mg(OH)2 մագնեզիումի հիդօքսիդ, միացման ռեակցիա
Փորձ 3 — չեզոքացման ռեակցիա
3. Mg(OH)2+2HCl→MgCl2+2H2O մագնեցիումի քլորիդ, փոխանակման ռեակցիա
Քանի՞ գրամ աղ MgCl2 կստացվի, եթե այրել ենք 4,8 գրամ մագնեզիում:
m(Mg)=2,4գ
m(MgCl2)=?գ
n=m/M
m=nxM
- Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
1. 4P+5O2→2P2O5 ֆոսֆորական օքսիդ, միացման ռեակցիա
2. P2O5+3H2O=2H3PO4 օրթոֆոսֆորական թթու, միացման ռեակցիա
3. H3PO4+3NaCl=Na3PO4+3HCl օրթոֆոսֆորական նատրիում, փոխանակման ռեակցիա
Քանի՞ գրամ աղ
`Na3PO4 կստացվի, եթե այրել են 6,2 գրամ ֆոսֆոր:
Քիմիական ռեակցիաների տեսակները.
1. Միացման
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու նյութից առաջանում է մեկ բարդ նյութ:
2. Քայքայման
Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են մի քանի նյութեր:
3. Տեղակալման
Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, և որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարրի ատոմներից որևէ մեկին:
4. Փոխանակման
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:
5. Չեզոքացման
Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի ժամանակ առաջանում է աղ և ջուր։