Posted in Արվեստ

Ամբոխի հոգեբանություն

Ամբոխի մասին պատկերացումները սովորաբար առաջանում են` ելնելով մարդկանց անձնական փորձից:Մեզնից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կա՛մ եղել է ամբոխում, կա՛մ էլ տեսել է ամբոխի կազմում գտնվող մարդկանց վարքը:

Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության  տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:

Ամբոխը կարող է կազմված լինել սկսած մի քանի հոգուց մինչև մի քանի հազար մարդկանցից, ինչպես տեսնում ենք, օրինակ, զանգվածային միտինգների և ցույցերի ժամանակ:Այն որոշակի ներքին կառուցվածք և կազմակերպվածություն չունի: Սովորաբար առաջանում է անսպասելիորեն և, ըստ առաջանալու պատճառների և ակտիվության, լինում է մի քանի տեսակ:

Շարունակել կարդալ “Ամբոխի հոգեբանություն”
Advertisement
Posted in Արվեստ

Կապիտալիզմ

Կապիտալիզմը տնտեսաքաղաքական համակարգ է, որում արտադրության միջոցները հանդիսանում են մասնավոր սեփականություն, իսկ արտադրության և սպառման գները հիմնված են ազատ շուկայական համակարգի վրա․ ձեռնարկություններն արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ։ Կապիտալիզմի հիմնական հատկանիշներն են համարվում կապիտալի կուտակումը, մրցակցային շուկաների և գնային համակարգի առկայությունը, մասնավոր սեփականության և սեփականության իրավունքի ճանաչումը։

Posted in Արվեստ

Հիպիական շարժում

Հիպի ենթամշակույթ, որն առաջացել է ԱՄՆ-ում։ Ծաղկուն շրջանը եղել է 1960-ականերին, Հիպիների կարգախոսն է «<<Սեր այլ ոչ թե պատերազմ>>: Առային անգամ ”հիպի” բառը հնչել է Նյու-Յորքի հեռուստաընկերություններից մեկի եթերում:Այդ բառը ուղղված էր երիտասարդների մի խմբի, որոնք պայքարում էին Վիետնամի պատերազմի դեմ: Նրանք հանդես էին գալիս երկար մազերով, ջինսերով և անփույթ շապիկներով, նաև հիպիները լսում էին RoknRoll և օգտագործում էին թմրանյութեր: Այդ ժամանակ ընդունված էր ”տեղեկացված լինել” (to be hip) արտահայտությունը, սակայն այս դեպքում հաղորդավարը օգտագործեց ”hippie” արտահայտությունը, որը նշանակում էր հետնախորշերում ապրեղ և վատ տեսք ունեցող:

Շարունակել կարդալ “Հիպիական շարժում”
Posted in Արվեստ

Գլոբալիզացիա

Գլոբալացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Գլոբալիզացիայի նպատակն է կազմակերպություններին ապահովել բարձր մրցակցային դիրքով, ավելի շատ ապրանքներ, ծառայություններ և սպառողներ ձեռք բերել:
Գլոբալիզմը թույլ է տալիս, որ համաշխարհային ճանաչում ունեցող, որակյալ և պիտանի ապրանքները տարածվեն ամբողջ աշխարհում։ Գլոբալիզացիայի միջոցով նաև ստեղծվում են մրցակից կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուը փորձում է իր արտանդրանքը դարձնել ավելի լավը, որը հանգեցնում է նրան, որ արտադրողականությունը դառնում է ավելի զարգացած։
Տնտեսական գլոբալացումը աշխարհի մասշտաբով երկրների տնտեսական փոխկապակցությունն է, պայմանավորված ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի հետ։ Նրա նպատակն է գլոբալ շուկայի կամ մեկ համաշխարհային շուկայի ստեղծումը։ Տնտեսական գլոբալացումը կարող է դիտարկվել որպես դրական կամ բացասական երևույթ: Տնտեսական գլոբալացման մի մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս արտերկրից ներմուծել ապրանքներ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից: Այն ներառում է նաև շուկաների գլոբալացում՝ միավորում է առանձին շուկաները մեկ խոշոր գլոբալ շուկայի մեջ: 
Քաղաքական գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետությունների նշանակությունը։ Միջազգային կառույցները, օրինակ՝ Եվրոպական միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), G8-ը (Մեծ ութնյակ) կամ Միջազգային քրեական դատարանը փոխարինում են ազգային գործառույթները միջազգային համաձայնագրի իրականացումը խթանելու նպատակով։
Գլոբալիզացիան դրսևորվում է կյանի տարբեր ոլորտներում։ Այն նոր հնարավորություններ է տալիս բազում հարթակներում։ Գլոբալիզացիայի միջոցով զարգանում և բարելավվում են բազմաթիվ արտադրական ոլորտներ, որոնք էլ նպաստում են կյանքի առաջխաղացմանն ու զարգացմանը։

Posted in Արվեստ

Երևանի խորհրդանիշները

Հայկական գորգեր

Ազգային մշակույթի «ներկայացուցիչ»՝ անկրկնելի, վառ գույներով, ներդաշնակ երկրաչափական պատկերներով և միստիկ նշաններով զարդարված: Յուրաքանչյուր մարզում նախկինում ստեղծվում էին հատուկ պատկերներ, որոնք բնորոշ էին միմիայն այդ շրջանին: Առանձնահատուկ փառք էին վայելում Արցախում պատրաստված գորգերը:

Շարունակել կարդալ “Երևանի խորհրդանիշները”