Posted in Գրականություն 10

Սասնա Ծռեր (Փոքր Մհեր)

«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռում՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է, 
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Advertisement
Posted in Գրականություն 10

Սասնա Ծռեր (Սասունցի Դավիթ)

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքովինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետոԴավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Posted in Գրականություն 10

Սասնա Ծռեր (Մեծ Մհեր)

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկուկես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում էբերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։

Posted in Գրականություն 10

Սասնա Ծռեր (Սանասար և Բաղդասար)

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն Ծովինարից մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը, որպեսզի երկիրը ավերումից փրկի։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Խալիֆը ցանկանում է նրան պատժել, քանի որ դավաճանության մեջ է կասկածում: Նրան չի սպանում մինչ երեխաների ծնվելը: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 որդի՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

Posted in Գրականություն 10

Ուր էիր, ուսկի՞ց եկար

Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ.
Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար
Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.
Զարկիր ի գըլխուս վերայ, ւ´աչերուս ի վար թափեցար:

Ու՞ր էիր, որտեղի՞ց եկար, ամեն անգամ դու պայծառ ծաղիկի պես.
Եկար և հոգիս մտար, մի պահ դադար չես տալիս.
Սրտիս մեջ շուռ եկար, և դուրս գալու եղանակ մի գտիր.
Զարկիր գլխիս վրա, և աչքերիցս թափվեցիր:

Շարունակել կարդալ “Ուր էիր, ուսկի՞ց եկար”
Posted in Գրականություն 10

Գուրամ Ռչեուլիշվիլի «Հավատարիմը»

Գուրամ Ռչեուլիշվիլի․ «Հավատարիմը»

  1. Կարդա պատմվածքը, բնութագրիր Ռոստոմին Սիմոնի տեսանկյունից։
    Կարծում եմ՝ Սիմոնի համար Ռոստոմը մեծամիտ մարդու տպավորություն էր թողել, որովհետև Ռոստոմը միշտ նեղանում էր իր այն ընկերներից, ովքեր խմել չգիտեին, բայց այնուամենայնիվ խմում էին և իրեն խայտառակ անում։ Սակայն պատմվածքի տվյալ հատվածում Ռոստոմն իր վատ վիճակին խմել էր արդեն այնքան, որ հասցրել էր վատանալ, սակայն դեռ շարունակում էր խոսել խմիչքի մասին։
  2. Պատմվախքի 2-րդ հատվածից գտիր հատվածները, որտեղ երեւում է, որ ձիերի համար մրցավազքը հաճելի է։
    Աղմուկը դադարեց, միայն ձիերն էին տեղում անհանգիստ շարժվում, հետո մեջտեղում կանգնած Ծանրաբարոն առաջ եկավ, տերը մի կերպ հետ դարձրեց:
  3. Բնութագրիր Հավատարիմին՝ վազքյհ հետեւողների տեսանկյունից։
    Մրցարշավին հետևողների համար Հավատարիմը մշտապես հաղթող ձի էր, այդ իսկ պատճառով էլ քաջալերում էին նրան և ոգևորվում նրա գրանցած արդյունքից։
  4. Բնութագրիր վազքին հետեւողներին եւ ձիու տիրոջը։
    Վազքին հետևողները մրցարշավի սկզբում քաջալերում էին Հավատարիմին, որովհետև նա հաղթել էր այլ բազմաթիվ մրցույթներ, սակայն երբ նրա ուժն այլևս չբավականացրեց, նա հետ ընկավ և հանդիսատեսը միանգամից կենտրոնացավ և սկսեց ոգևորել այլ ձիու։
Posted in Գրականություն 10

Պարույր Սևակ

Պարույր Սևակը միշտ եղել է իմ ամենասիրելի բանաստեղծների շարքում։ Նրա ստեղծագործությունները միշտ կարդացել եմ մեծ հաճույքով ու սիրով։ Կարծում եմ՝ նրա գրիչը տարբերվում է բոլոր մյուս գրիչներից։ Նրա ստեղծագործությունները շատ պարզ ու հասկանալի են, սակայն միևնույն ժամանակ շատ իմաստալից ու գեղեցիկ։ Այս խոսքերս կհիմնավորեմ նրա խոսքերով՝ «Գրողի առաջնահերթ պարտականությունը փակագծեր բացելն է և ոչ թե չակերտներ դնելը»։

Շարունակել կարդալ “Պարույր Սևակ”
Posted in Գրականություն 10

Զոհրե Շա’աբանի «Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես»

Զոհրե Շա’աբանի «Ո՜վ Հիսուս, որտե՞ղ ես»

Զոհրե Շա’աբանիի գրվածքներն առաջին անգամ էի կարդում և կարող եմ ասել, որ տպավորված եմ ստեղծագործության խորհությամբ։ Չարիքը, նախանձն ու ատելությունն ամենուրեք մեզ շրջապատում են։
Ստեղծագործությունում ներկայացված էր նախանձի մասին, որը կարողացավ մարդուն դրդել նույնիսկ դեպի սպանություն։
Յուրաքանչյուրն էլ իմ կյանքի ընթացքում նախանձած կլինի որևէ մեկին, սակայն նախանձը պետք է օգտագործել միայն բարի նպատակներով, ավելի կոնկրետ՝ ինքնազարգացմամբ։ Օրինակ վերցնենք տվյալ ստեղծագործությունը, երբ աղջիկները նախանձում էին Էլահեին, որովհետև ամբողջ ուշադրությունը նրա վրա էր։ Նրանք կարող էին դա օգտագործել ինքնազարգանալու, ավելի լավը դառնալու համար, սակայն նրանք այնքան չարացած էին, որ նախընտրեցին սպանել Էլահեին։

Posted in Գրականություն 10

Համո Սահյան

Համո Սահյանի բանաստեղծություններին ծանոթ եմ վաղ հասակից։ Տարեց տարի ավելի խորն եմ ուսումնասիրում նրա աշխատանքները։ Նրա ստեղծագործություններում գերակշռում է սիրո, բնության, հայրենիքի թեմաները։ Դրանք շատ բան կարող են պատմել գրողի մասին։

Դու ինձ թողել էիր մենակ, 
Նորից գնում էիր հեռու…
Հաշտվել էի քո մեղքի հետ, 
Բայց ուժ չկար քեզ ներելու:
«Դու ինձ թողել էիր մենակ»

Ում համար իմ ուշքը գնաց, 
Նա ինձ համար երազ մնաց, 
Բայց երբ հետո ուշքի եկավ 
Որ ջուր պիտի շաղեր վրաս, 
Ուշքի բերեր ժամանակին, 
Ուշացել էր…Ուշ էր արդեն:
 «Ում համար իմ ուշքը գնաց»

Շարունակել կարդալ “Համո Սահյան”