Նոր օր, նոր հեղինակ։ Այսօր բացահայտեցի մի նոր հեղինակի՝ Յիյուն Լինին, ով չինական ծագումով ամերիկացի գրող է: Ընթերցեցի նրա «Լացելու կարողությունը», պատմվածքը շատ հետաքրքիր էր և ասելիքով լի։ Այն պատմում էր մի աղջկա մասին, ով հարազատների կորցնելուց հետո էր սկսում հասկանալ նրանց արժեքն ու ունեցած կարևորությունն իր կյանքում։
Պատմվածքի մտքի մասին ասելիքս շատ չէր, սակայն ուցում եմ նաև անդրադարձ կատարել գրելաոճի վրա։ Անձամբ հավանեցի գրելաոճը (այս դեպքում կարելի է նաև ասել թարգմանությունը)։ Այն ամբողջությամբ թարգմանված չէր գրական հայերենի սահմանները պահելով, սակայն միևնույն ժամանակ խոսակցական հայերենն էլ շատ չէր։ Թարգմանված էր հենց այնպես, ինչպես սիրում եմ կարդալ, որովհետև գրելաոճից է կախված՝ ընթերցողը կընկղմվի ստեղծագործության մեջ, թե՝ ոչ։
Շարունակել կարդալ “Յիյուն Լի «Լացելու կարողությունը»”