Category: Գրականություն 8
10 փաստ McDonald’s-ի մասին
10 փաստ GOOGLE-ի մասին
Նախագիծ. Օր 5
Այսօր դուրս եկա մեր բակ և սկսեցի լուսանկարել ամպերը և մեր բակի ծաղիկներից մի քանիսը։ Նշեմ նաև, որ լուսանկարները չեմ մշակել։






Նախագիծ. Օր 4
Նախագիծ. Օր 3
Նախագիծ. Օր 2
Նախագիծ. Օր 1
Սասունցի Դավիթ
Ես ընթերցեցի «Սասուցի Դավիթ»-ը։ Ես այն կարդացել էի տարիներ առաջ և, քանի որ եր թեման հենց «Սասունցի Դավիթ»-ն էր ես այն ևս մեկ անգամ ընթերցեցի։ Ես շատ եմ սիրում այդ էպոսը, որովհետև այդ էպոսի յուրաքանչյուր խոսքի տաք թաքնված է մի խորը իմաստ։
Երբ արդեն ավարտել էինք ընթերցանությունը տեսազանգի միջոցով քննարկեցինք էպոսը ավագ դպրոցի սաների հետ։ Մեզնից յուրաքանչյուրը ընթերցում էր էպոսից իր սիրելի հատվածը, այնուհետև մենք քննարկում էինք էպոսը և ամեն մեկը հայտնում էր իր հարծիքը էպոսի մասին։
Տեսազանգի ժամանակ մեզ պատմեցին նաև այնպիսի պատմություններ, որոնք ես անձամբ չէի գտել համացանցում։ Պատմեցի «Սասունցի Դավթի» առաջին արձանի մասին, որը պատրաստված էր գիպսից և չուներ ներկայիս տեսքը։ Դիտեցինք նաև դրա նկարները։
Ինձ շատ դուր եկավ քննարկումը և այդ քննարկման ընթացքում ես հարստացրեցի իմ գիտելիքները «Սասունցի Դավիթ» էպոսի մասին։
«Սասնա ծռեր» էպոսը

- Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի երրորդ՝ «Սասունցի Դավիթ» ճյուղը։
- Դիտել «Սասնա ծռեր» էպոսը և պետականությունը — Արուսյակ Սահակյանտեսանյութը՝ սկսած 23.00 րոպեից, փորձիր պատասխանել հետևյալ հարցերին՝։
— Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:
Էպոսի գաղափարական ոգին, դա հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Էպոսը գաղափարական առումով երևում է նաև իրականությունից ունեցած իրենց դժգոհության մասին ու հետագայում կառուցվող արդար աշխարհի նկատմամբ ունեցած իրենց երազանքը՝ բոլոր դեպքերում գովաբանելով ժողովրդի հերոսական պայքար օտարի տիրապետության դեմ ։
— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:
Իմ կարծիքով էպոսում ամեն ինչ փորձում էին ուժի, բռնության միջոցով հասկացնել իրենց ասածը:
— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Իմ կարծիքով էպոսը ամբողջությամբ իրենց ներկայացնում է մարդու պայքարը գոյատևման համար: Էպոսն ասում է, որ մարդկանց կյանքը այդքան հեշտ չի եղել, գտնվել են օտարի լծի տակ միշտ եղել են ճնշված, թե ֆիզիկապես, թե բարոյապես: Էպոսը մեզ և աշխարհին ասում է , որ հայը՝ անկախ ժամանակներից, եղել է պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող: