Posted in Անգլերեն 11, Ընդհանուր

Questions for discussion

What does «don’t judge a book by its cover» mean? Do you agree with this idea?

“Don’t judge a book by its cover” means that you shouldn’t judge someone or something based on their appearance. I totally agree with this idea, because someone’s appearance doesn’t tell you anything about who they really are. You have to get to know someone before you can form an opinion about them.

Շարունակել կարդալ “Questions for discussion”
Advertisement
Posted in Ընդհանուր

Հովհաննես Թումնայան. հոդվածներ

Ընթերցեցի Հովհաննես Թումանյանի «Մի՞թե դժվար է» հոդվածը: Թումանյանն այս հոդվածում փորձում է խոսել մարդկանց չարության և վատ վերաբերմունքի մասին: Թե որքան վատ են վերաբերվում իրար, թե որքան են դժվարանում լինել միմյանց հանդեպ անկեղծ և բարի: Ամեն ակնթարթի պատրաստ են իրար վիրավորել: Խոսում է այն մասին, որ կյանքը տիեզերական է, իսկ մարդիկ նախընտրում են ապրել փոքր կյանքում: Քննադատում է մարդկանց և հարցնում բոլորին.  «Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք»։ Թումանյանը խնդրին անդրադարձել է այս տեսակետից, և դա իրոք այդպես է, հասարակության մեջ հաճախ լինում են մարդիկ, որոնց կարծրատիպերը տարբեր են և չեն ընդունում մեկը մյուսի կարծիքը:

Շարունակել կարդալ “Հովհաննես Թումնայան. հոդվածներ”
Posted in Ընդհանուր

Բլոգային ուսումնասիրություն. 9-8 դասարան

Ադամյան Արամ (8-8 դասարան)

Տեղեկություններ

Բլոգում առկա են տեղեկություններ (անուն-ազգանուն, ուսումնական հաստատություն, դասարան) սովորողի մասին և դրանք ներկայացված են հայատառ։

Բլոգի արտաքին հղումներ

Բլոգում առկա են արտաքին հղումները՝ կրթահամալիրի կայքը, կրթական ծրագրի ենթակայքը, դասավանդողների և դասընկերների բլոգների հղումները։

Բլոգավարություն

Բլոգում կա արխիվ և նյութերի հրապարակման օր՝ ամիս, ամսաթիվ։

Բլոգի բովանդակությունը

  1. Բլոգում առկա է դասացուցակ։
  2. Կան առարկայական բաժիններ և առաջադրանքներ։
  3. Ընտրությամբ գործունեությունը իսպաներեն է։ Բլոգում կա իսպաներենի բաժին և իսպաներենից կատարված առաջադրանքներ։
  4. Բլոգում չկա «Իմ գրադարան» բաժին։
  5. Ուսումնական նախագծերի համար առանձին բաժինը բացակայում է։
Շարունակել կարդալ “Բլոգային ուսումնասիրություն. 9-8 դասարան”
Posted in Ընդհանուր

Ուրբաթ- համերգ

Համակարգող-հեղինակ՝ Դավիթ Մնացականյան, Քնարիկ Հակոբյան, Արաքս Քալիճյան

Վարող՝ Սյուզի Մարգարյան

Հնչյունային օպերատոր՝ Դավիթ Մնացականյան

Ծրագրի ղեկավար՝  Լուսինե Բուշ

Բովանդակությունը՝ երգչախմբային արվեստանոց

Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ստուգատեսով

Մասնակիցներ՝ կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողներ,  դասավանդողների երգեցիկ խմբեր, ծնողներ, հյուրեր…

Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան
Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում.

  • Թումանյան 150. միասնական ընթերցանություն. քառյակներ

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Միասնական երգ՝ Ռ․Հախվերդյան ձյուն

Երգ՝ Snowman

Պար 8-րդ դասարանցիներ Hip-hop

Միջին դպրոցի երգչախումբ՝ 150 սովորող.

  • Թումանյան 150. միասնական ընթերցանություն.

«Պատրանք»

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։

Զրնգում են նրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Ուսուցչական երգչախումբ. Ռ. Ամիրխանյան «Դու իմ երգն ես»

Միասնական երգ․ Feliz Navidad

Լույսերի ֆլեշմոբ մարմարյա սրահում

Միասնական երգ  One I’ve Been Missing

Միասնական պար Իշխանաց պար,Լաչին