
Բովանդակություն
«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը վեպը» (2011) ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է։ Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն։ Հետևելով բախտագուշակի կանխատեսումներին՝ վեպի հերոսուհին՝ Ալիսը, որը տաղանդավոր օծանելիքագործ է, երկար ճամփորդություն է կատարում դեպի թուրքիա, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն։ Այստեղ Ալիսը բացահայտում է իր կյանքի իրական պատմությունը։
Գրողի մասին
Ծնվել է 1961թ․ Բուլոնում, հրեաների ընտանիքում։ 1976-ին վեց ամիս ղեկավարել է Կարմր Խաչի ճարտարապետական գրասենյակը, այնուհետև աշխատել նաև ԱՄՆ-ում՝ ղեկավարելով տարբեր կազմակերպություններ։ 1991-ին վերադարձել է Ֆրանսիա։
Մարկ Լևիի առաջին վեպը՝ «Եթե միայն դա ճիշտ լիներ», նախ հրատարակվեց Ֆրանսիայում 2000թ․, ապա 2001-ին՝ ԱՄՆ-ում։ Այն միանգամից դարձավ բեսթսելեր, իսկ 2005-ին էկրանավորվեց Սթիվեն Սփիլբերգի կողմից։ Մարկ Լևին 15 վեպի հեղինակ է։ Նրա գործերը թարգմանվել են 49 լեզվով և վաճառվել ավելի քան 31․000․000 օրինակ։
Բացի վեպից, գրել է նաև կարճ պատմվածքներ, բառեր երգերի համար, ինչպես նաև ֆիլմ է նկարահանել։
Մեջբերում
Դալդրին ավելի ամուր գրկեց Ալիսին։
-Ի՞նչ է, չե՞ք ուզում։
-Ես՝ անշո՛ւշտ, բայց դուք։ Դուք դեռ իմ բոլոր թերությունները չգիտեք։ Միգուցե ժամանակի հետ չկարողանակ դրանք տանել։
-Իսկ եթե դեռ ծանոթ չեմ ձեր բոլոր արժանիքներ՞ն։
-Իրո՛ք, այդ մասին չէի մտածել․․․
Կարծիք
Վեպը շատ հավանեցի, այն սովորեցնում է չվախենալ ցանկություններից և միշտ փորձել հասնել դրանց։ Չպետք է մտածես, որ չես կարող կամ դա շատ բարդ է քեզ համար և ես կանգնես քո նպատակից։ Պետք է պայքարել, ձգտել հասնել նրան ինչի մասին մտածում ես։ Եթե այս պատմվածքում Ալիսը փոշմաներ և չմեկներ ճամփորդության չէր հանդիպի իր եղբորի, որի գոյության մասին անգամ չգիտեր։ Ճանապարհորդության շնորհիվ հարևանի հետ երկար ժամանակ չէր անցկացնի և չէր ել սիրի նրան։ Պետք է պայքարել ամեն պարագայում և երբեք չկոտրվել։