1. Transforma las frases utilizando el adverbio muy.
1. — Alberto es amable > Alberto es muy amable. 2. — Juana está enferma > Juana está muy enferma. 3. — Conduces rápido > Conduces muy rápido. 4. — El perro está cansado > El perro está muy cansado. 5. — Vives lejos del centro > Vives muy lejos del centro. 6. — Hablas alto > Hablas muy alto. 7. — Mi cama es pequeña > Mi cama es muy pequeña. 8. — Este libro es bueno > Este libro es muy bueno. 9. — Dibujamos bien > Dibujamos muy bien. 10. — Huele mal > Huele muy mal.
Այս ժամանակակից թանգարանը բացվել է 2002 թվականին Եվա «Էվիտա» Պերոնի մահվան 50-րդ տարելիցին։ Այս ժամանակակից թանգարանը, որը տեղակայված է 20-րդ դարի սկզբի գեղեցիկ քաղաքային տանը, հետաքրքիր պատկերացում է տալիս Արգենտինայի ամենահայտնի առաջին տիկնոջ կյանքի և ժամանակների մասին։
Թանգարանի հավաքածուն ներառում է Էվիտային պատկանող զգեստներ, առարկաներ և հուշանվերներ, մինչդեռ ինտերակտիվ ցուցանմուշները կենտրոնանում են նրա կյանքի տարբեր պահերի վրա, ներառյալ դերասանուհու կարիերան, նախագահ Խուան Դոմինգո Պերոնի հետ հարաբերությունները, քաղաքական և սոցիալական աշխատանքը: Այն նաև ցույց է տալիս Արգենտինայի ազգային կյանքն այն ժամանակ. ժամանակակից առարկաների ցուցադրությամբ և լուսանկարչությամբ:
Արտասովոր կին, որով հիանում է ողջ աշխարհը: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով: Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից. աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի: Իսկ 18 տարեկանում Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց: Տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել: Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: Գնալով վատանում է Կալոի առողջական վիճակը, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:
«Նրա նկարները նրա կենսագրությունն են »,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Իսկապես, Ֆրիդան ռեալիզմի ու ֆանտաստիակայի միաձուլմամբ, նկարների միջոցով պատմում էր իր կյանքում կատարվող իրադարձությունները: Իհարկե, Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:
Անկողնում գամված շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները, որոնք հետագայում մեծ ճանաչում են բերում նրան: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու Դիեգո Ռիվերային՝ «ծերուկին», որին ծաղրում էր դեռ դպրոցում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել: Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը շուտով հանգեցնում է ամուսնության: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը: «Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել»,- ասում էր նկարչուհին:
Ֆրիդան հաշտվել էր ամուսնու դավաճանությունների հետ, նույնիսկ ինքն էր սկսել սիրավեպեր ունենալ այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք էին Պաբլո Պիկասոն և Կարմիր բանակի հիմնադիր, ռուս հայտնի հեղափոխական Լև Տրոցկին: Փախչելով խորհրդային իշխանությունների հետապնդումներից` վերջինս քաղաքական ապաստան է ստանում Մեխիկոյում: Նա ապրում էր Դիեգո Ռիվերայի տանը, որտեղ էլ սիրավեպ է ունենում Կալոյի հետ: Ֆրիդայի մյուս դժբախտությունը չծնված երեխաներն, որոնց մասին նույնպես ստեղծագործություններ կան: «Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն…»,- կրկնում էր նկարչուհին: Մահվանը առճակատված հզոր կինը՝ Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի: Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել` հոգնելով ցավից ու մենությունից: «Հուսով եմ` իմ հեռանալը ուրախալի է,- գրում է նա իր օրագրում,- և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա»: Նրա կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին: Այսպես ծաղիկների սիրահար Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի: Ի դեպ ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է հանրահայտ դերասանուհի Սալմա Հայեկը:
Սան Խորխեն և վիշապը Լեգենդն ասում է, որ Մոնբլանկում մի վիշապ է բնակվել և սարսափեցրել մոտակա գյուղացիներին: Հուսահատ գյուղացիները ամեն օր ինչ-որ մեկին զոհաբերում էին վիշապին: Ցավոք, մի օր արքայադստեր հերթը հասավ: Չնայած բազմաթիվ գյուղացիների բողոքներին, արքայադուստրը գնաց վիշապի որջ՝ ընդունելու իր ճակատագիրը: Հրաշքով, փայլուն զրահով ասպետը վերջին պահին փրկեց արքայադստերը` սպանելով վիշապին: Վիշապի վերքից մի կարմիր վարդ ծաղկեց, որը ասպետը նվիրեց արքայադստերը։ Այնուհետև ասպետը հայտնվեց որպես Սան Խորխե: Այս պատմությունը նշվում է ամեն տարի ապրիլի 23-ին Իսպանիայում, մասնավորապես՝ Բարսելոնայում, մեծ տոնակատարություններով: Ավանդույթի համաձայն՝ տղամարդիկ հաճախ վարդեր են նվիրում իրենց սիրելի կանանց: