
Category: Իրավունք 11
Քրեական իրավունք
Քրեական իրավունք
«Քրեական իրվունք» աշխատանքի հղումն այստեղ։
Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 23
1. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք:
2. Ամուսնության տարիքի հասած տղամարդկանց և կանանց համար ճանաչվում է ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը:
3. Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության:
Շարունակել կարդալ “Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները”Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները
- Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
Պարտադիր կամ հարկադիր է համարվում որևէ պատժի սպառնալիքի տակ անձից պահանջվող և (կամ) անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանք, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը: - Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: - Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում
Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:
Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները
- Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը
Ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի՝ հասարակական կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ»: - Սահմանել պետական կազմակերպություն հասկացությունը
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:(Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենք): - Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է
Նախ սահմանենք թե ով է անհատ ձեռնարկատերը.
Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Իսկ Իրավաբանականանձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Համեմատելով երկու տերմինների բացատրությունը կարող ենք եզրահանգել որ անհատ ձեռներեցը և իրավաբանական անձը չեն նույնանում,դրանք տարբեր են միմյանցից:Սակայն միանշանակ անհատ ձեռներեցը կարող է կազմավորել իրավաբանական անձ: - Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է
Այո, ՍՊԸ-ն ինքնին իրավաբանական անձ է: Այսպես, իրավաբանական անձինք լինում են առևտրային և ոչ առևտրային, իսկ առևտրային կազմակերպությունները կարող են ներկայանալ 1)ՍՊԸ-ի, 2) Բաժնետիրական ընկերության (բաց կամ փակ) 3) Լիարժեք պատասխանատվությամբ ընկերության և 4) Կոպերատիվների տեսքով:
Մանկավարժական աշխատողներ
- Դպրոցում աշխատող յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
Յուրաքանչյուրն էլ կարող է ունենալ մանկավարժի կոչում, սակայն ոչ բոլորն են լիարժեք համապատասխանում պահանջներին, ցուցաբերում ճիշտ մոտեցում աշակերտների հանդեպ։ - Ուսումնական հաստատությունում ովքե՞ր են մանկավարժական աշխատողները։
Մանկավարժական աշխատողներ են համարվում բոլոր նրանք, ովքեր ունեն մանկավարժական կրթություն և կապի մեջ են գտնվում աշակերտների հետ (ուսուցիչ, տնօրեն, փոխտնրնօրեն, դասղեկ և այլն)։ - Յուրաքանչյուր մանկավարժական անձ ուսուցի՞չ է։
Կախված է նրանց կրթությունից։ Օրինակ տնօրենը եթե չունի մանկավարժական նրթություն և չի զբաղվում դասավանդմամբ, ապա նա չի համարվում ուսուցիչ։
Կրոնը սահմանադրության մեջ
Հոդված 17. | Պետությունը և կրոնական կազմակերպությունները |
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. | Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին |
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Շարունակել կարդալ “Կրոնը սահմանադրության մեջ”Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները
Առաջադրանք
- Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 27-րդ հոդվածի հետ։
- Շեղատառով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
- Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
Մանկավարժական աշխատողն իրավունք ունի
- Մասնակցել մանկավարժական խնդիրներին վերաբերող հանդիպումներին/ժողովներին։
- Օգնության կամ կարիքի դեպքում դիմել ղեկավարին։
- Համագործակցելու մյուս աշխատակիցների հետ։
- Մանակցել վերապատրաստումների/դասընթացների։
- Առաջարկելու իր կրթական մեթոդները։
- Անհրաժշտության դեպքում աշակերտների հետ նախատեսվածից շատ աշխատելու։
- ԿԱրիքի դեպքում աշխատավայրը ժամանակից շուտ լքելու։
Գնահատում
Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ եք գնահատվում
Գնահատումը կարելի է համարել մեր առօրյա կյանքի մի մասը, որովհետև ամեն օր մենք և՛ գնահատում ենք, և՛ գնահատվում։ Հիմնականում գնահատվում ենք, երբ անում ենք ինչ-որ բան, օգնում կամ որևէ ծառայություն ենք մատուցում։ - ո՞վ է գնահատում
Գնահատում են բոլորը՝ անկախ տարիքից։ Յուրաքանչյուր ոք զգում է որևէ վերաբերմունք ինչ-որ մի բանի նկատմամբ, որն արտահայտում է գնահատելով։ - ի՞նչն են գնահատում
Գնահատում են ամեն դրական և բացասական բան. վերաբերմունքը, աշխատանքը, արտաքինը, խնամքը, կարողությունները և այլ շատ ու շատ բաներ, որոնք կազմում են մեր առօրյա կյանքի մի մասը։ - ինչպե՞ս են գնահատում
Գնահատումը ցույց տալու համար կան բազմաթիվ եղանակներ. խոսքով, հետպատասխան վերաբերմունքով, ինչպես նաև նվերներով, իսկ արդեն դպրոցներում գնահատանիշներով։