Հոդվածը
Հոդվածում հեղինակը խոսում է բանավեճի մասին` որպես օտար լեզվի իմացությունը բարելավվելու արդյունավետ միջոց։ Միանշանակ համաիտ եմ գաղափարի հետ, որովհետև ինչպես ասվում է տեքստում, այն ոչ միայն զարգացնում է լեզվական հմտությունները, այլև միտքը ճիշտ արտահայտելու, տեսակետ հայտնելու, համացանցից օգտվելու, ուիշների կարծիքները լսելու և շատ այլ կարողությունների բարելլավման միջոց է։
«Բանավեճի մեթոդի օգտագործումը տալիս է բազմաթիվ առավելություններ: Այն կոչվում է «ուսուցման ամբողջական մեթոդ», քանի որ ոչ միայն զարգացնում է սովորողների կարգապահական բարեվարքությունը, այլ նաև նրանց քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման և փաստարկելու հմտությունների բարելավման ներուժը, ինչպես նաև նրանց բանավոր և գրավոր հաղորդակցման և ինքնաարտահայտման ու ինքնաներկայացման հմտությունները:»
Չէի կարող չանրադառնալ հետևյալ հատվածին, որը կարծում եմ կարևոր է յուրաքանչյուր սովորողի համար, որովհետև դեռ վաղ հասակից մեզ հանձնարարում են որոշ տեքստեր, պատմվաղքներ «պատմել», սակայն շատերը պարզապես անգիր են անում այն, բարձր գնահատական ստանալու համար։ Սակայն անգիր արածը կարճ ժամանակ հետո մոռացվում է, և ստացվում է, որ այդ դասից սովորողը չստացավ ոչ մի օգուտ։
«Բանավեճում միտք արտահայտելիս սովորողները դուրս են գալիս «անգիրի» հնացած մեթոդներից, և զարգանում է նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը։ Նրանք սովորում են բացահայտել սխալները և ավելի հստակ գիտակցել այն տարրերը, որոնք արդարացնում կամ «թուլացնում են» իրենց սեփական տեսակետները:»
Այս հողվածը կարծում եմ կարիք ունի տարածման մանկավարժների շրջանում, որովհտև եթե ուզում ենք բանիմաց, խելամիտ կարծիք արտահայտող և որոշումներ կայացնող հասարակություն, ապա բանավեճը լավագույն որոշումներից մեկն է։