- Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
- Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):
Գտի՛ր նպատակի պարագաները:
- Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
- Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
- Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
- Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
- Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Կետադրությունը:
- Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
- Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
- Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:
Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով (համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդական նախադասությամբ:
- Ադամը շնչասպառ վազում էր մորը հասնելու համար։ ինչի՞ համար
- Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ երկրագունդը փրկելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
- Ամբողջ օրը շրջեցինք պապիկին նվեր գտնելու համար։ (Ինչի՞ համար)
- Կանգնել էր պատուհանի տակ նրա ուշադրությունը գրավելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
- Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ կիթառային կատարումը լսելու նպատակով։ (Ի՞նչ նպատակով)
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
- Լարվածությունը(ենթակա) թուլացնելու(ստորոգյալ) ամենահեշտ(ածական) միջոցը(ենթակա) հյուսելն է(ստորոգյալ), որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից, մտածելով արդյունքի մասին:
Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:
- Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Աղավնիների հիանալի հիշողությամբ օժտված լինելը փորձերով ապացուցել են գիտնականները։ - Անգլիայում հրատարակվել է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք գրել են ձախ ձեռքով:
Ձախ ձեռքով գրող հայտնի մարդկանց ցուցակը հրապարակվել է Անգլիայում։ - Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով:
Արևկող տեղերով անցնող ձմեռվա ճանապարհ կա։ - Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երիկյուղալի:
- Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Ուղիղ մեկ ամիս քր անցել նրա գյուղ գալու օրից։
Կետադրի՛ր:
- Եթե բոլորը քեզ նման մտածեին՝ աշխարհն այսպիսին չէր լինի:
- Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
- Ինչ անելս չիմանալով՝ ես լուռ, շվարած նայում էի նրան:
- Հարուստ մազերը փռվել էին ուսերին և թիկունքին՝ նրան տալով գիշերային ոգու կերպարանք:
- Սոնան՝ ձկնորսի դուստրը, գլխիկոր մոտեցավ, ցած իջավ նավակի մեջ ու նրանք սլացան ջրերի վրայով: