Category: Հայոց լեզու 9
Վերաբերական
Առաջադրանք 1 (մայիսի 17-28)
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Մեկնաբանիր կետադրությունդ։
- Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
Բարձրաքանդակ—բարձ-րա-քան-դակ—1 բաց վանկ, 3 փակ վանկ
Բանաստեղծական—բա-նաս-տեղ-ծա-կան—2 բաց վանկ, 3 փակ վանկ
Մտնեի—մըտ-նե-ի—2 բաց վանկ, 1 փակ վանկ - Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
Երեք—5 հնչյուն, 4 տառ
Արևոտ—6 հնչյուն, 5 տառ
Ողորմելի—9 հնչյուն, 8 տառ
Նստած—6 հնչյուն, 5 տառ - Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
Թվական—թիվ—ի հնչյունափոխություն
Գարնանային—գարուն—ու-ն սղվել է
Բարձրաքանդակ—բարձր—ը-ն սղվել է
Ժանեկազարդ—ժանյակ—յա հնչյունափոխություն - Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
Անհարթ—խորդուբորդ
Խժռել—լափել
Որմնասյուն—մույթ
Տաղանդ—ձիրք
Մտածել—խորհել - Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
Հորից—ո
Պատմություն—ա - Տեքստից գտիր կապերը։
Ամբողջ, մեջ - Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
Հանկարծ—ձևի մակբայ
Արդեն—ժամանակի մակբայ
Այլևս—ժամանակի մակբայ - Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
Անհնար էր, փառատենչ էր, սնապարծ էր - Վերջին նախադասությունը վերլուծիր շարահյուսորեն։ Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։
«Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
Ենթակա-ես, սինլքորը
Ստորոգյալ-տենչում եմ, ուզում եմ, խորհում էր
Ուղիղ խնդիր-անմահություն
Դերբայ-մնալ
Հատկացուցիչ-պատմության, սերունդների
Տեղի պարագա-էջերում, շուրթերին
Որոշիչ-այդ
Այդ սինլքորը խորհում էր, որ ինքը անմահություն է տենչում, ուզում է մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին։
Տեքստ
Երեք հարյուր հիսունվեց թվականին` գարնանային արևոտ մի օր, Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ․
—Օգնեցե՜ք, ժողովու՛րդ, Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները․ մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փառատենչ էր ու սնապարծ։ «Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում, ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին»,- խորհում էր այդ սինլքորը։
Առաջադրանքներ (10 — 14)
Գործնական աշխատանք
Ինքնաստուգում
Ինքնաստուգում
Առաջադրանքների փաթեթ
Առաջադրանք 1․ Խմբավորել հոմանիշները և հականիշները․
Ազդարարել, անապական, վախկոտ, բռնազբոսիկ, ահազանգել, հայտարարել, անկաշկանդ, կտրիճ, անարատ, անեղծ, համարձակ, ազատ, ծանուցել, մաքուր, հայտնել, քաջ, անխառն, հաղորդել, զեկուցել, անբռնազբոսիկ, արի, կեղտոտ։
Հոմանիշ
Ազդարարել – ահազանգել, հայտարարել, ծանուցել, հայտնել, հաղորդել, զեկուցել։
Անապական – անարատ, անեղծ, մաքուր, անխառն։
Անբռնազբոսիկ — ազատ
Հականիշ
Վախկոտ – քաջ, արի, կտրիճ, անկաշկանդ, համարձակ
Բռնազբոսիկ – անբռնազբոսիկ
Անապական – կեղտոտ
Առաջադրանք 2. Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի․
Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն, որ նրա բարեսրտությունը իր համար մեծ առհավատչյա է։ Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն․
-Ձեր բարեսրտությունը ինձ համար մեծ առհավատչյա է։
Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրերց, թե նա է տվել այդ միտքը Սամվելին։ Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրեց․
-Դու՞ք եք տվել այս միտքը Սամվելին։
Առաջադրանք 3. Մայրամուտ բառով կազմել ուղիղ և փոխաբերական իմաստով նախատասություններ․
Վաղեմի ընկերները արդեն մի քանի տարի է, ինչ միասին են դիմավորում մայրամուտը։
Պապիկը ասաց իր վերջին խոսքերը, կյանքի մայրամուտից առաջ։
Առաջադրանք 4. Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ․
Զբոսայգի | հալչել | այգեգործ |
բաղձանք | որսորդ | կարոտաբաղձ |
դյուրություն | վաճառք | դյուրահալ |
պարախումբ | կարոտել | խմբանկար |
շիղաձուկ | գործարան | ձկնորս |
մրգատու | նկարիչ | մրգավաճառ |
Անմաքուր | աշխարհ | մաքրամաքուր |
ամենաքնքուշ | ցանքս | քնքշասիրտ |
կարմրադեղին | սրտակեղեք | դեղնակտուց |
ալիք | կտցել | ալեծուփ |
աշուն | ծփծփալ | աշնանացան |
մոմակալ | մաքրել | աշխարհակալ |
Կարկուտ | ծանրոց | կարկտաբեր |
ճարպագունդ | շղթայազերծ | գնդասեղ |
արևմուտք | մտաբերել | արևազօծ |
խնկածաղիկ | ասեղնագործ | ծաղկաշղթա |
մարդկային | օծանելիք | մարդամանուկ |
գերակշռել | հրաշամանուկ | ծանրակշիռ |
Ամսեամիս | կշռաքար | ամսավճար |
բարեկամ | հարվածային | բարեսիրտ |
տավիղ | դեղաբույս | տավղահար |
նախահաշիվ | ուղտապան | հաշվեկշիռ |
դաշտամուկ | վճարովի | մկնդեղ |
ինձ | սրտակեղեք | ընձուղտ |
Պտուղ | գաղութ | պտղակեր |
խաղաղասեր | փրփուր | սիրագին |
սրբավայր | կերակուր | գաղութավայր |
խրձադեզ | կարոտագին | փրփրադեզ |
բուժօգնություն | բուրմունք | ատամնաբույժ |
անուշ | սեղանատամ | անուշաբույր |
Դաշտամուկ | աչագեղ | դաշանկար |
դափնի | գանգ | դափնեվարդ |
մեկընդմիշտ | քաջվարդ | մշտագանգուր |
ամենաուղիղ | գանգուր | ուղղաձիգ |
հերարձակ | ձգողություն | գեղարձակ |
մաշկել | Խճանկար | գանգամաշկ |