Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Թոմաս Էդիսոն

Էդիսոն Թոմասը ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։

1869 թվականին իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։

Շարունակել կարդալ “Թոմաս Էդիսոն”
Advertisement
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

29.04.2022

Առաջադրանք 2. Փակագծերում տրվածներից ընտրի՛ր հանձնարարելի տարբերակը։

Մտե՛ք մեր դատարանները, մեր մաքսատունը և պաշտոնական այլ հիմնարկություններ․ այնտեղ կտեսնեք բազմաթիվ ծառայողների, որոնք աշխատավարձից դժգոհում են։

Ես Մոսկվայի համապատասխան ինստիտուտից բերեցի ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, այստեղից ընտրեցինք մասնագետներ, որ դասավանդում են այդ ֆակուլտետներում։

Սրանք խնդիրներ են, որ պետք է վերլուծվեն և՛ մշակույթի, և՛ նոր նյութերի հիման վրա։

Շարունակել կարդալ “29.04.2022”
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

27.04.2022

Առաջադրանք 3.Փակագծերում տրվածներից (շնորհիվ, առանց, ի թիվս, պատճառով, հանձինս, բացի, հանձին, բացառությամբ) ընտրի՛ր համապատասխան կապը և տեղադրի՛ր նախադասության մեջ:

Աշխարհի աշխատավորությունը, առաջավոր մտավորականությունը հանձին Գորկու տեսնում էին իրենց անձնվեր բարեկամին, աշխատավոր մարդու շահերի հուսալի պաշտպանի:

Հետագայում Հրաչյա Քոչարի շնորհիվ ծանոթացա Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ:

Շարունակել կարդալ “27.04.2022”
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

26․04․2022

Առաջադրանք 1․ Փակագծերում տրվածներից ընտրիր հանձնարարելի տարբերակը։

Ամառները նա մեկ ամսով գնում է գյուղ՝ իր պապերի ծննդավայրը։

Երևանի խանն իր փոքրաթիվ զորքով դուրս է գալիս երկու թշնամու դեմ ճակատամարտ տալու համար։

Նոր միայն եկա քո մոտից և շտապում եմ գրի առնել այն, ինչ զգացի։

Նա շատ լավ հասկանում էր, որ իր վրա դրված պարտականություններն ավելի են բարդանում, սակայն դրանցից հրաժարվել չէր կարող։

Չկանգնեց վայրկյանը, քո վրայով անցավ ու կատարեց սահուն թռիչքն իր։

Մեզ մոտ էլ անամոթ մարդիկ քիչ չեն, ուրիշ դեպքում ուրիշ բաներ կարող էին պատահել, բայց դու մեր անցած ճանապարհի մասին ես հարցնում։

-Ես էլ քեզ նման որբ եմ․ ես ո՛չ հայր ունեմ և ո՛չ էլ մայր,- ասաց Ջոաննան։

Դրան հետևեց փոխգնդապետի աներկմիտ պատասխանն այն մասին, որ իրենց զինանոցում համապատասխան միջոցներ կան ինձ նման համառ կենդանիների համար ևս։

Տիկին Մերին մինչ փողոցում հայտնվելը ապրել է Ամիրյան փողոցի շենքերից մեկում, հետո վաճառել է իր բնակարանը՝ ծայրամասում տուն գնելու, փողը տնտեսելու համար։

Ինձ համար շատ է հեռու,- ասաց ծեր կինը, — առանց ինձ գնացեք։

Նա նշել է, որ իր համար պարզ չէ, թե այդ քաղաքական ուժը կոնկրետ ում է ուզում վարկաբեկել։Ամբողջ օրը ոտքի վրա լինելը ձեզ համար դժվար կլինի։

Posted in Հայոց լեզվի քերականություն 10

25.04.2022

Կետադրել տեքստը՝ բացատրություններով։

Հայոց հինավուրց սրբազնագույն գետը Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից, ասես, ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը։

Posted in Հայոց լեզվի քերականություն 10

19․04․2022

Առաջադրանք 1․ Նշի՛ր այն նախադասությունները, որոնցում բառագործածության սխալ կա։

Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրանք դրսևորեցին պատրաստակամություն՝ հայտնելով, թե սիրով կտանեն իրենց որդիներին հայկական դպրոցներ։ 

Գիշեր է, մութ և ականակիտ գիշեր, ձմեռվա այն ծանր գիշերներից մեկը, որ թվում է, թե մահ տարածողը թևերը փռել է աշխարհի վրա։

Այստեղ հավանաբար ավելի շուտ են այգեբաց արել․ վազը հասցրել է ուղղել կորացած մեջքն ու ագահաբար կլանել թարմ, կենարար հողի բույրով հագեցած օդը։ 

Շարունակել կարդալ “19․04․2022”
Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Փոխառություն Скачать

1․ Ո՞ր բառից են ծագել մատուցել և մատչելի բառերը և ի՞նչ է այն նշանակել։

Մատուցել և մատչելի բառերը ծագել են գրաբարի մատչիմ բայից: Մատչիմ նշանակում է <<մոտենալ, մոտ գալ, մերձենալ>>: 

2․ Ի՞նչ են նշանակում կառամատույց և նավամատույց բառերը։

Կառամատույց նշանակել է <<կառքեր մատուցելու՝ մոտեցնելու հրապարակ>>, այնուհետև նշանակում է <<ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում>>: Նավամատույց նշանակում է <<նավահանգստի առափնյա այն հատվածը, որին անմիջապեո մոտենում ու կանգ է առնում նավը>>:

3․ Բացատրեք մարդ բառի ստուգաբանությունը։

Ստուգաբանորեն հաստատվել է, որ այն բնիկ հայերեն բառ է. նրա ստուգաբանության բանալին տալիս են ազգակից լեզուները: Ըստ այդմ, մարդ ստուգաբանորեն նշանակում է <<մահկանացու>>, այն ծագում է հնդեվրոպական mer (մեռ) արմատի mar ձայնդարձով տարբերակիցփծ՝ դ աճականով՝ մարդ-դ > մարդ:

4․ Մարդը մահկանացո՞ւ է։

Մարդ արարածը որքան էլ երկար ապրի, միևնույն է, չի կարող խուսափել իր արմատին ստուգաբանական մյուս <<նշանակություններից>>, վերջիվերջո՝ նա մահկանացու է:

5. Ի՞նչ են նշանակում գրաբարի կեցցէ և հասցե բառերը։

Կեցցե բառը գրաբարում կեալ (ապրել) բայի խոնարհված մի ձև է, գրաբարի ստորադասական եղանակի երկրորդ սպառնի բայաձև՝ կեցցէ, որ աշխարհաբար նշանակում է <<ապրելու է, ապրի, կապրի, պիտի ապրի>>:
Իմաստաարժեքային փոփոխությունների նույն ճանապարհն է անցել գրաբարյան հասցէ ( > հասցե) բայաձևը: Գրաբարում հասանել բայի ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակի մի բառաձև է հասցէ-ն. <<հասնելու է, հասնի, կհասնի, պիտի հասնի>> նշանակություններով: 
Հասցե բայաձևի գրաբարյան իմաստը ժամանակի ընթացքում մթագնել է, բառաձևն էլ քարացել է և անկախացել առարկայական իմաստով, որպես գոյական: Այն ունի <<մակագրություն նամակի, ծանրոցի վրա՝ առաքման տեղի և ստացողի մասին. մեկի բնակության վայրը>> իմաստները:

Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Կետադրական աշխատանք

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Տեքստային աշխատանք

Կետադրել տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային. տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած՝ ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ…

– Մանա՛ս, իմացի՛ր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա, մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։