Posted in Հանրահաշիվ 9

Դաս 14

Advertisement
Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Խնդիր

Ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով մեծ է ուռուցիկ (n+2)-անկյան ներքին անկյունների գումարից: Գտեք n-ը:

Ուռուցիկ n անկյան ներքին անկյունների հավասար է 180o (n-2): 2n և (n+2) անկյան բազմանկյունների անկյունների գումարը կլինի՝ 180o (2n-2) և 180o (n+2+2) = 180on
Քանի որ ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով գերազանցում է ուռուցիկ n+2 անկյան ներքին անկյունների գումարին՝ 180o (2n-2) = 180on . (1+50/100)
Լուծելով հավասարումը կստանանք՝ n=4

Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Մաթեմատիկայի ֆլեշմոբ. Առաջադրանք 8

Ջերմանավը գետով A-ից B նավահանգիստը գնում է 5 օրում և վերադառնում է 7 օրում: Լաստը քանի՞ օրում A-ից կգնա B:

Կատարենք նշանակում՝
Ջերմանավի արագությունն կանգնած ջրում ՝ xկմ/ժ
Գետի արագությունը՝ y կմ/ժ կամ որ նույնն է լաստի արագությունը՝ y կմ/ժ
Ջերմանավի արագությունն գետի ուղղությամբ կլինի՝ (x+y)կմ/ժ
Ջերմանավի արագությունն գետի հակառակ ուղղությամբ կլինի՝ (x-y)կմ/ժ
Կազմենք հավասարում՝
5(x+y)=7(x-y)
5x+5y=7x-7y
x=6y
Մենք գիտենք, որ ջերմանավը գետի ուղղությամբ գնում հինգ օրում, տեղադրելով այս կապը՝ x=6y, կստանանք՝ 5(6y+y)=35y
Այսինքն՝ այդ հեռավորությունն լաստը կանցնի 35 օրում:

Posted in Հանրահաշիվ 9, Առցանց ուսուցում 9, Երկրաչափություն 9

Մաթեմատիկայի ֆլեշմոբ (10.03.2020)

1. Նարեն հերթով գրում էր 1-100 թվերը, բայց ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր գրել հինգ թվանշանը, նա այն բաց էր թողում: Նարեն քանի՞ թիվ գրեց:Խաչատրյան Տիգրան, Արևելյան դպրոց 4-րդ դասարան
98

2. Եղբայրը քրոջից 6 րոպե ուշ դուրս եկավ տանից, և որպեսզի հասնի քրոջը, քայլեց մեկուկես անգամ ավելի արագ, քան քույրը։ Իր դուրս գալուց քանի՞ րոպե անց եղբայրը հասավ քրոջը։Մկրտչյան Մանե, Միջին դպրոց 8-րդ դասարան
12

3. 123 x 45 արտահայտության մեջ փոխելով թվանշանների տեղերը, ստացեք հնարավոր ամենամեծ արտադրյալը:Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

543*21

4.Ինչքանո՞վ է պետք բազմապատկել թվի քառորդ մասի 1/3-ը, որպեսզի ստացվի սկզբնական թվի կեսի եռապատիկը:Գրիգորյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

18

5.Մայրիկը սեղանին է թողել 11 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:Ղազարյան Հայկ, Միջին դպրոց 8-րդ դասարան
5

6. 2սմ կողով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողով խորանարդը ներկելու համար։Մարջանյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան
36

7. Գտեք սլաքավոր ժամացույցի ժամ և րոպե ցույց տվող սլաքների կազմած անկյունը ժամը 3:42 ր-ին:Ղազարյան Անի, «Քվանտ» վարժարան 8-րդ դասարան
Ժամը-90 աստիճան, րոպեն-252 աստիճան

8. Ջերմանավը գետով A-ից B նավահանգիստը գնում է 5 օրում և վերադառնում է 7 օրում: Լաստը քանի՞ օրում A-ից կգնա B:Սերլի Շահի, Ավագ դպրոց 9-րդ դասարան
5

9. Մեքենան, որի արագությունը 45կմ/ժ է, իրարից հավասարաչափ հեռացված 4 էլեկտրասյունների կողքով անցնում է 15 ր-ում: Որքա՞ն է ճանապարհի ամբողջ երկարությունը, եթե այդ մեքենայի ուղևորը ամբողջ ճանապարհին հաշվել է 13 հատ էլեկտրասյուն:Մարջանյան Տիգրան, Միջին դպրոց 8-րդ դասարան

36.5635 կմ