Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Վախեր և ֆոբիաներ

  • Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում
    Վախի դիտարկումը որպես առանձին հույզ: Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։
  • Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ
    Մի շարք արտաքին էքսպրեսիվ և շարժողական ակտեր կարելի է դիտարկել որպես վախի վարքագծեր։ Նրանց թվին են պատկանում օբյեկտին ուղղված լարված հայացքը, վախի համար միմիկական արտահայտումներ, որոնք կարող են ուղեկցվել դողով կամ լացով, կծկումներով և փախուստի փորձով կամ պոտենցիալ պաշտպանի հետ կոնտակտ հաստատելու ձգտումամբ։
  • Ի՞նչեր են ֆոբիաները
    Ֆոբիան տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։
  • Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ
    1. Աերոֆոբիա — վախ թռիչքներից
    2. Դեցիդոֆոբիա — վախ որոշումներ ընդունելուց
    3. Թանաթոֆոբիա — վախ մահից
    4. Պեդիաֆոբիա — վախ տիկնիկներից
    5. Սպեկտրոֆոբիա — վախ ուրվականներից
Advertisement
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Էթիկա

  • Ի՞նչ է էթիկան

Էթիկան փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկայի օրինակներ են ողջույնը, խոսքը, ժեստերը։

  • Ի՞նչ գիտեք գործածական էթիկայի մասին, ո՞ր ոլորտներում է այն կիրառվում

Գործածական էթիկան չափանիշների համակարգ է, որը թույլ է տալիս բարոյապես ճիշտ ընտրություն կատարել կյանքի տարբեր իրավիճակներում: Գործածական էթիկան առկա է բազմազան ոլորտներում՝ բժշկական, իրավական, քաղաքական, բիզնես և այլ: 

  • Արդյո՞ք կիրառական էթիկան ենթարկվում է ժամանակային փոփոխությունների 

Կարծում եմ այո, որովհետև գրեթե ամեն ինչ տարեց տարի ենթարկվում է փոփոխությունների, որը պայմանավորված է մարդու, ինչպես նաև գիտության զարացվածությամբ։ Օրինակ ներկայումս շատ հազվադեպ կարող ենք հանդիպել այնպիսի մադկանց, ովքեր ողջունելիս հանում են գլխարկը։ Այս և այլ վերացած էթիկայի կանոններ փաստում են այն, որ այս ոլորտը ևս ենթարկվում է փոփոխությունների ժամանակի ընթացքում։

  • Ի՞նչ է նշանակություն ունի «ողջույնը» մարդկային փոխհարաբերություններում

«Ողջույնը» էթիկայի գլխավոր տարրերից է։ Այն հանդիսանում է մեր օրվա մի մասը։ Դրա միջոցով մարդիկ կարող են ցույց տալ իրենց հարգանքը դիմացինի նկատմամբ։

Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Գլոբալիզացիա

  • Ի՞նչ է գլոբալիզացիան:

Գլոբալացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Գլոբալիզացիայի նպատակն է կազմակերպություններին ապահովել բարձր մրցակցային դիրքով, ավելի շատ ապրանքներ, ծառայություններ և սպառողներ ձեռք բերել:

  • Ո՞րն է ձեր ճանապարհը՝ գլոբալիստ, թե՞ հակագլոբալիստ (հիմնավորե՛ք ձեր ընտրությունը):

Միանշանակ գլոբալիստ եմ։ Գլոբալիզմը թույլ է տալիս, որ համաշխարհային ճանաչում ունեցող, որակյալ և պիտանի ապրանքները տարածվեն ամբողջ աշխարհում։ Գլոբալիզացիայի միջոցով նաև ստեղծվում են մրցակից կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուը փորձում է իր արտանդրանքը դարձնել ավելի լավը, որը հանգեցնում է նրան, որ արտադրողականությունը դառնում է ավելի զարգացած։

  • Ի՞նչ է տնտեսական գլոբալացումը, ի՞նչ երևույթներ կնշեք:

Տնտեսական գլոբալացումը աշխարհի մասշտաբով երկրների տնտեսական փոխկապակցությունն է, պայմանավորված ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի հետ։ Նրա նպատակն է գլոբալ շուկայի կամ մեկ համաշխարհային շուկայի ստեղծումը։ Տնտեսական գլոբալացումը կարող է դիտարկվել որպես դրական կամ բացասական երևույթ: Տնտեսական գլոբալացման մի մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս արտերկրից ներմուծել ապրանքներ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից: Այն ներառում է նաև շուկաների գլոբալացում՝ միավորում է առանձին շուկաները մեկ խոշոր գլոբալ շուկայի մեջ:

Շարունակել կարդալ “Գլոբալիզացիա”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Ժամանակը գումար է

Ժամանակը մարդու կյանքում ամենաթակ բանն է, որովհետև դա հնարավոր չէ ետ վերադարձնել և կառավարել ընթացքը։ Մարդկությունն ունի մի խնդիր, որի համար ստիպված է կորցնել իր կյանքի ժամանակի մեծ մասը, խոսքը գնում է գումարի մասին։ Մարդկային կյանքի սխեման հիմնված է գումարի վրա։ Մարդիկ փոքր հասակում վճարում են կրթություն ստանալու համար, որպսի երբ մեծանան կարողանան աշխատել գումար մինչև իրենց կյանքի վերջ։
Իսկ ի՞նչ է գումարը, ինչու են մարդիկ ձգտում ունենալ շատ գումար։ Կան երկու տեսակի մարդիկ, որոնց գումար աշխատելու նպատակն այլ է։ Առաջին տեսակը միջին խավի մարդիկ են, ովքեր աշխատում են օրվա ապրուստն ապահովելու համար։ Երկրորդ տեսակը կազմում են ունևորները, նրանք աշխատում են իրենց ունեցածն ընդլայնելու և ավելիին հասնելու համար, որպիսի հետագայում ունենան անհոգ ապագա։
Ուզում եմ խոսել իսպանացիների գումար աշխատելու մասին։ Նրանք աշխատում են, այդ գումարով տվյալ օրը վայելում, իրականացնում իրենց ցանկությունները, իսկ հաջորդ օրը վերադառնում են աշխատանքի և աշխատում տվյալ օրվա երեկոյի համար։ Դա ինձ համար ամենաճիշտ տարբերակն է գումարն ու ժամանակը կառավարելու։ Իսկ օրինակ մենք՝ հայերս, աշխատում ենք երկար, առանց հանգսի, ապագայի համար, չգիտակցելով, որ այդ ապագան կարող է չգալ և մեր կյանքը աննպատակ ավարտվի։ 

Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Կյանքում կատարած մեր դերը

Բոլորս էլ հաստատ լսել ենք «Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան» արտահայտությունը։ Որտեղի՞ց է այն առաջացել և արդյո՞ք այդ խոսքերը ճիշտ են։
Մենք բոլորս անհատականություն ենք և շփվում ենք բազմաթիվ մարդկանց հետ, սակայն մենք մեզ դրսևորում ենք տարբեր ձևերով՝ կախված տվյալ պահին գտնվելու վայրից և շրջապատող մարդկանից։ Եկեք խոսենք օրինակներով։ Տանը մենք շփվում ենք մեր ծնողների, քրոջ, եղբոր, տատիկի ու պապիկի հետ և իանց հետ ունենք մեր շփման ձևերե, ազատությունն ու սահմանափակումները, սակայն նույն կերպ մենք չենք կարող ներկայանալ դպրոցում, աշխատանքի վայրում։ Դպրոցում արդեն գործում է աշակերտ-ուսուցիչ կապը և մենք պետք է իմանանք ու պահպանենք մեր իրավունքների ու պարտականությունների սահմանը՝ լինելով հարգալից, պատասխանատու։ Իսկ արդեն ընկերական շրջապատում մենք մեզ դրսևորում ենք փոքր ինչ այլ կերպ։
Ահա և սկզբում հնչեցրած հարցի պատասխանը։ Մենք կյանքի դերասաններն ենք և յուրաքանչյուր միջավայրում ունենք տարբեր դերեր և պետք է հարմարվենք ու կատարենք տվյալ պահին մեզ բաժին հասած դերը։

Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:
    Ըստ իս արվեստը բազմակողմանի է։ Արվեստի գործ կրող է համարվել յուրաքանչյուրի ստեղծագործ մտքի արտահայտումը, որը կարող է լինել և՛ երաժշտության, և՛ նկարչության, և՛ պարի, ինչպես նաև շատ այլ բնագավառներում ինքնդրսևորման միջոցով։
    Արվեստը մարդու հոգևոր որոնումների ամենավաղ առաջացած ձևերից է։ Դեռ նախնադարյան ժամանակներից՝ մարդիկ իրենց ազատ ժամանակը նվիրել են գեղագիտական որևէ ակնահաճո արվեստի գործերի ստեղծմանը։
    Սխալ է քննադատել և ասել, որ ինչ-որ մեկի ստեղծագործությունը չի կարող հանդիսանալ արվեստի գործ, որովհետև ամեն ոք յուրովի է հասկանում «արվեստ» բառի նշանակությունը և գաղափարը։
Շարունակել կարդալ “Արվեստը որպես անձի ինքնարտահյտման ազատություն”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

  • Մեր օրերում կարևո՞ր է գրագետ վարվելակերպը թե՞ ոչ:
    Իհարկե կարևոր է։ Գրագետ վարվելակերպի համար սահմանված ժամանակ չկա, այն բոլոր ժամանակներում կարևոր կետ է հանդիսանում շփման մեջ։ Տարիների ընթացքում կարող են փոխվել դրա կանոնները, սակայն այն մշտապես լինելու է ակտուալ ամեն պարագայում։ Երբ որևէ մեկն ունենում է գործնական հանդիպում կամ ըկերական ընթրիք, ապա էթիկայի կանոնների բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ այդ մարդկանց հիասթափեցնելու, և ամենայն հավանականությամբ նրանք հաջորդ անգամ կհրաժարվեն ձեզ հետ հանդիպումից։
Շարունակել կարդալ “Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից:Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում:

Ազգային հագուստի և մոդայիկ հագուստի մեջ կա մեծ տարբերություն։ Ազգային հագուստը բոլոր երկրներում տարբեր է։ Այն ցույց է տալիս տվյալ երկրի անցյալը, մշակութային կյանքը, և գրեթե երբեք այն չի փոփոխվում։
Ստորև ներկյացված են երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Պարսկաստանի, ազգային հագուստների նկարները։

Շարունակել կարդալ “Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ”
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Իմ միջավայրի գեղագիտական կողմը

  • Առանձնացրեքգյուղականևքաղաքայինմիջավայրերիառանձնահատկություններըըստձերդիտարկումների:
    Գյուղական և քաղաքային միջավայրերն ունեն բազմաթիվ տարբերություններ։ Քաղաքում կան բազմաթիվ ժամանցի վայրեր, խանութներներ, սրճարաններ, բարվոք վիճակում գտնվող զբոսայգիներ, իսկ գյուղերն այդ տեսանկյունից ավելի անտեսված են։ Գյուղերում, իհարկե, կան ժամանցի վայրեր, խանութներ, սրճարաններ, զբոսայգիներ, սակայն և՛ քիչ են, և՛ չունեն հարմարավետ պայմաններ։ Սակայն գյուղը ևս ունի առավելություններ։ Գյուղում օդն ավելի մաքուր է, կա բնական՝ առանց հավելումների, մսամթերք, կաթնամթերք, միրգ և բանջարեղեն։ 
  • Ձևակերպե՛ք թե ինչպիսի ազդեցություն ունի ճարտարապետությունը ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում:
    Ճարտարապետությունն ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում ունեն մեծ ազդեցություն։ Քաղաքի ճարտարապետությունը շատ կարևոր է տուրիզմի ոլորտում, որովհետև օտարերկրացիներին հիմանկանում հետաքրքրում է այլ երկրների ճարատապետությունը, նրանց ոճը։ Սակայն ճարտարապետության մեջ անձամբ կարևոր եմ համարում կոլորիտայինի պահպանումը, որովհետև, եթե միայն ստեղծվի նորը, ապա ժամանակի ընթացքում կվերանա նաև անցյալի մշակութի մի մասը։ Հայաստանն ունի ճարտարապետական բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ, որոնք անտարբեր չեն կարող մնալ ինչպետ հայերի, այնպետ էլ այլազգի մարդկանց կողմից։ 
Posted in Հասարակագիտություն (Ա) 10

Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը

Տրամադրություն, մոտիվացիա. ըստ իս այս երկուսը շատ մեծ կապ ունեն մեր կենցաղի հետ։ Ես շատ կարևոր եմ համարում ինձ առօրյայում շրջապատղ գեղեցկությունը։ 
Ինձ համար գեղեցիկ կենցաղը լավ եղանակն է, հարմարավետ հագուստը, կոկիկ և մաքուր միջավայը։ Չափազանց մեծ ուշադրությյուն եմ կենտրոնացնում սենյակիս և հատկապես գրասեղանիս գեղեցկությանը, որովհետև շատ կարևոր եմ համարում ուսումը, կրթությունը, իսկ սովորելուն ինձ կարող է տրամադրել կոկիկ և էսթետիկ միջավայրը։

Շարունակել կարդալ “Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը”