Պատմություն
Կանաչ հեղափոխությունն սկիզբ է առել Մեքսիկայում 1943 թվականին երկրի կառավարության և Ռոքֆելլերի հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրով։ Այդ ծրագրով խոշորագույն հաջողությունների է հասել Նորման Բորլոուգը, որն ստացել է ցորենի՝ բարձր արդյունավետություն ունեցող բազմաթիվ սորտեր, այդ թվում՝ կարճ ցողունով, որը ենթակա չէ գետնամածման։ 1951-1956 թվականներին Մեքսիկան լիովին ապահովել է իրեն հացահատիկով և սկսել արտահանումը. 15 տարվա ընթացքում երկրում հացահատիկազգիների բերքատվությունն աճել է երեք անգամ։ Բորլոուգի մշակումներն օգտագործվել են սելեկցիոն աշխատանքներում Կոլումբիայում, Հնդկաստանում, Պակիստանում, իսկ 1970 թվականին Բորլոուգն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։
1963 թվականին մեքսիկական հետազոտությունների բազայում ստեղծվել է Եգիպտացորենի ու ցորենի բարելավման միջազգային կենտրոն (CIMMYT), որն ակտիվորեն աջակցել է Կանաչ հեղափոխության տարածմանը։
Category: Հասարակագիտություն (Դ) 10
Ահաբեկչություն
Միջազգային ահաբեկչությունը մարդկության դեմ կիրառվող ամենասարսափելի և արյունոտ հանցագործություններից է: Եթե ինքնասպան-մահապարտների կողմից իրականացված ահաբեկչությունների մասին լուրերը մի քանի տարի առաջ ցնցում էին ողջ քաղաքակիրթ աշխարհը, ապա այսօր դրանք կարծես սկսել են սովորական դառնալ։ Պատճառը դրանց քանակի կտրուկ ավելացումն է. 1990-ականների վերջերից սկսած՝ գրեթե ամեն օր աշխարհի տարբեր մասերում տեղի են ունենում նմանատիպ դեպքեր, որոնց հետևանքով զոհվում են բազմաթիվ անմեղ մարդիկ։
Շարունակել կարդալ “Ահաբեկչություն”Վերացող և վերացած մասնագիտություններ
Աշխարհն օր օրի զարգանում է, հետևաբար ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիաների զարգացումը հեղտացնում են մարկանց կյանքը, սակայն մյուս տեսանկյունից խլում են մարկանց աշատանքները։ Ժամանակին եղել են մասնագիտություններ, որոնք այլևս չկան, որովհետև այդ աշխատանք արդեն անում են տեխնոլոգիաները։ Նմանատիպ օրինակ է փոստատարի աշխատանքը։ Նախկինում մարդիկ գրում էին նամակ և փոխանցում փոստատարին՝ այն հասցեատիրոջը փոխանցելու համար, իսկ ներկայումն մարդիկ նամակ գրում են ընդամենը հեռախոսի մեկ հպումով։ Նաև կային մարդիկ, ովքեր ծառայում էին որպես զարթուցիչ և ամեն առավոտ թակելով մարկանց դռները՝ արթնացնում էին նրանց։ Սակայն այժմ մեզանից յուրաքանչյուրն ունի իր անձնական զարթուցիչն իր հեռախոսում։
Սակայն մասնագիտությունների վերացումը մշտ չէ, որ կախված է տեխնոլոգիաների զարգացմամբ։ Դրանք տեղի են ունենում նաև մարկանց զարգավածության շնորհիվ։ Օրինակ նախկինում գոյություն ունեին մարդիկ, ովքեր գողանում էին մահացած մարկաց դիակները, բժշկական հետազոտությունների համար։ Սակայն ներկայում նման բաները աբսուրդ են։
Կենդանիների իրավունքների հիմնահարցը
Ներկայումնս շատ արդի է դարձել կենդանիների հիմնահարցը։ Այն հատկապես ավելի տարածում գտավ 2021 թվականին Ռալֆ անունով ճագարի մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմից հետո։ Բազում մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել գնումներ կատարելուց առաջ, թե արդյոք տվյալ ապրանքը չի փորձարկվել կենդանիների վրա։ Իսկ շատ արտադրողներ սկսեցին դադարեցնել փորձարկումները։ Սակայն շատերը տվյալ հարցին վերաբերվում էին որպես տարածված և արդի թրենդ և պարզապես սկսում էին դա քարոզել՝ ժամակակից երևալու համար։
Շարունակել կարդալ “Կենդանիների իրավունքների հիմնահարցը”Խրախուսանք և պատիժ
Խրախուսանքը և պատիժը դաստիրակության բաղկացուցիչ մասն են կազմում։ Լավ արարքը խրախուսվում է, վատը՝ պատժվում։
Մեր առօրյա կյանքում շատ ենք հանդիպում խրախուսանքների և պատիժների։ Ըստ իս խրախուսանքը լավ է անդրադառնում գրեթե բոլորի վրա, սակայն կան մարդիկ, ովքեր դրանից հետո սկսում են առիթավորվել, ավելի անբան դառնալ։ Նույնն էլ պատիժն է՝ կախված է մարդու տեսակից։ Առաջին հերթին պետք է վերլուծել իրավիճակը, հասկանալ, երեխան դիտմամբ է արել այն, ինչի համար պետք է պատժվի, պետք չէ պատժել, պարզապես պետք է բացատրել։ Ես կարծում եմ, որ պատիժը երբեմն ունենում է լուրջ հոգեբանական ազդեցություն, դրա համար պետք է պատժից առաջ լավ մտածել և այն չպետք է արտահայտված լինի բռնության տեսքով։
Բարոյական երկընտրանք
Երկու տարբերակ, մի հնարավորություն…
Կյանքում լինում են շատ դժվար պահեր, և այդ դժվարությունների շարքին է դասվում նաև երկընտրանքը։ Հեշտ է կայացնել որոշումներ, երբ չկա երկընտրանք, օրինակ՝ «Այսօր քանի՞ ժամ գիրք կարդամ», «Քանիսի՞ն արթնանամ»։ Սակայն նույն հեշտությունը չկա, երբ ընտրությունը պետք է կայացնել երկու բանի միջև։ Չնայած երկընտրանքը ևս կարող է լինել հեշտ և դժվար։ Հեշտ երկընդրանքի օրինակ է այսօրվա ֆիլմ նայել կամ չնայելը, ընթրիքը պատրաստեստելը կամ պատվիրելը։ Իսկ ո՞րն է բարդ երկընտրանքը։ Ըստ իս յուրաքանչյուր որոշում, որը ունենալու է հետևանք մեր կյանքում, համարվում է բարդ երկընտրանք։ Դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ եթե մենք մեր վերջնական կարծիքը որոշել ենք երկու տարբերակներից մեկի շուրջ համախմբել, մեկ է, մենք միշտ մտածելու ենք՝ ինչ կլիներ, եթե ընտրեինք այն մյուսը։ Այս թեմայի շուրջ կարելի է ծավալել մեծ քննարկում և վստահ եմ՝ քննարկման ժամանակ կհանգենք բացմաթիվ կարծրատիպերի, և վերջում նորից դժվար կլինի որոշել, թե ի վերջո նրանցից որն է կարևորագույնը։
Բարոյական կշռադատումներ
Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։
Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։
Շարունակել կարդալ “Բարոյական կշռադատումներ”Բարին և չարը
- Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։
Ըստ իս բարի մարդուն վերագրվում են հետևյալ հատկանիշները՝ կամեցողություն, անշահախնդրություն, առատաձեռնություն։
Էգոիզմ և ալտրուիզմ
Էգոիզմ, արդյո՞ք կա որևէ մեկը, որ չգիտի՝ ինչ է այն։ Դասարանական քննարկում էինք իրականացնում էգոիզմ և ալտրուիզմ թեմայով, և դասարանի մեծ մասին հայտնի չէր, թե ինչ է ալտրուիզմը (այդ թվում նաև ինձ), սակայն չկար մեկը, ով չիմանար էգոիզմի նշանակությունը։
Շարունակել կարդալ “Էգոիզմ և ալտրուիզմ”Երջանկություն
Բեռնարդ Շոուն ասել է՝ «Ես երջանիկ եմ, որովհետև ժամանակ չունեմ մտածելու այն մասին, որ ես երջանիկ չեմ:»
Երջանկությունը մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Մարդիկ լինում են երկու տեսակ. Առաջին տեսակին պատկանում են այն մարդիկ, ովքեր երջանկության պակասի պատճառով սկսում են կյանքը համարել անիմաստ, սկսում են ապրելու փոխարեն պարզապես գոյատևել։ Իսկ Երկրորդ տեսակն այն մարդիկ են, ովքեր այդ նույն իրավիճակին նայում են հակառակ կողմից և ձգտում են երջանկության։
Ի վերջո կարծում եմ, որ երջանկություն կա ամենուրեք, պարզապես պետք է այն նկատել (կամ ստեղծել)։ Նույնիսկ, եթե որևէ մեկը հայտնվում է չափազանց վատ իրավիճակում, ապա դա միգուցե նրա համար է, որ հետագայում երջանկությունն ավելի ակնհայտ լինի նրա համար։
Մի անգամ ընկերներիս հետ էի, երբ մեկը մեզ հարցրեց, թե ինչ է մեզ համար երջանկությունը։ Ընկերներիցս մեկն ասաց ընտանիքը, մյուսը՝ ընկերները, մեկ ուրիշի համար էլ երջանկությունը համեղ ուտելիքն էր։ Այդ դեպքից հետո ինձ սկսեց հետաքրքրել այդ հարցը . Մեկ օր շարունակ մտածում էի այդ մասին։ Հիմա գիտեմ՝ ինչն է ինձ երջանկացնում, ավելի ճիշտ՝ ինչերը։ Երջանկությունը չի կարող լինել միայն մի բանի մեջ, երջանկությունը տարբեր վայրերում և տարբեր ժամերի է լինում։ Այո՛, ինձ համար ևս երջանկություն է լինել ընկերներիս և ընտանիքիս հետ, բայց ինձ կարող է երջանկացնել նույնիսկ սպասված գիրքը գնելը, բակի եղանակը, ընթերցածս լուրերը, նոր բան սովորելը և նոր ձեռքբերումների հասնելը։
Չի կարող լինել այնպես, որ երջանկությունը լինի միայն մի տեղում…