Category: Հասարակագիտություն 8
Մարտի 30- ապրիլի 14- հասարակագիտություն
Յուրաքանչյուրն ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից ուժեղ է և մարդը կարող է մրջունի համար ամենաուժեղը լինել, բայց մարդուց ուժեղ արարածներ ևս կան։ Մարդիկ վախենում են հսկա կենդանիներից, այլմոլորակայիններից։ Այսինքն չկա արարած, որ իրենից թույլ մեկը չունենա և նա ինչ-որ մեկից թույլ չլինի։
Այս առակը կարծես նկարագրի մեր ներկայիս իրավիճակը։ Հիմա այս համաճարագի պատճառով մարդիկ վախի, խուճապի մեջ են։ Ոմանք վախենում են, ոմանք պաշտպանվում, ոմանք էլ պարզապես շարունակում են իրենց բնականոն կյանքը։ Մարդկությունը մշտապես խուճապի մեջ է, նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը բացարձակ չկա։ Այդ ամենը գալիս է նրանից, որ նրանք միշտ բարդացնում և ծանրացնում են իրավիճակը։
Մարդկանց մեծամասնությունը ապրում է անցյալով կամ ապագայյով, չմտածելով ներկայի մասին։ Սակայն նրանք չեն գիտակցում, որ ապրելով անցյալով նրանք բաց են թողնում ներկան և հետո զղջում են դրա համար։ Պետք է ապրել ներկայով և վայելել ամեն վայրկյանը։
Առակը նրա մասին էր, որ ով գնահատում է իր ներկան և ապրում է ներկայով ամեն ինչի իր կյանքում հասնում է։ Իսկ այն մարդը, ով ապրում է անցյալով միշտ կմնա հիշողություններում ապրելով և չի հասնի ոչնչի։
Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում
«Տիգրան Հայրապետյան» մրցանակ.
- Ընթերցում ենք և ճանաչում Տիգրան Հայրապետյան քաղաքացուն
- Ընթերցում ենք Տիգրան Հայրապետյանի մտքերն ու խոհերը
- Դիտում ենք տեսանյութը՝ Օրագրին հյուր. Տիգրան Հայրապետյան
Տիգրան Հայրապետյանը հայ քաղաքագետ էր, լրագրող, հասարակագետ, միջազգայնագետ-վերլուծաբան։ Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում: Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Այժմ մեծ համբավ ունեն նրա հեղինակային գրքերը և հոդվածները: Իր գրեթե բոլոր վերլուծություններում առաջնային էր համարում հասարակության դերն ու նշանակությունը` արժևորելով անձին, անհատին՝ որպես գործիչ: Նա գրել է մի քանի տասանամյակ առաջ, միևնույն է, իր յուրաքանչյուր ակնարկ, հորդոր, առաջարկ, նկարագրություն համարվում է արդի: Տիգրան Հայրապետյանը իր հոդվածներում առաջարկում է հասարակական և քաղաքական խնդիրների պարզ լուծումներ: Տիգրան Հայրապետյանի անունով է անվանակոչվել նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրադարանը։
«Անապատի հազար տարի» գրքում ասվում էր, որ ժողովուրդը երբեք չի սխալվում, որ կարող են սխալվել անհատները, բայց ժողովուրդը երբեք չի սխալվում: Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի և ընդհանրապես կապ չունի, թե նա ինչ խավի մարդ է։ Ես համաձայն եմ Տիգրան Հայրապետյանի խոսքերի հետ, որ ամեն անհատ ունի իր կարծիքը և կարող է այն ներակայացնել իշխանությանը և իշխանությունը կարող է ընդունել այն: Իմ կարծիքով ժողովրդի կարծքիը շատ կարևոր է, որովհետև, ի վերջո, երկրում ապրում է ժողովուրդը և նրանք կարող են ներակայցնել իրենց կարծիքը:
Մարտի 2-6. առցանց աշխատանք
Առցանց աշխատանքի համար ուսումնասիրում ենք և պատրաստում վերլուծական աշխատանքներ հետևյալ թեմայով՝
Իշխանություն և ժողովրդավարություն
Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռաբար, այսինքն` մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու համար: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անընդհատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ: Տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հարցին տվել են տարբեր մեկնաբանություններ` ցույց տալով այս կամ այն առանձնահատկությունը: Իշխանությունը սոցիալական այնպիսի հարաբերություն է, որը հնարավորություն է տալիս մեկ սուբյեկտի որոշումներ կայացնել, որոնց կատարումը մեկ այլ սուբյեկտի համար պարտադիր է: Եթե հասարակության մեջ հաստատված են ժողովրդավարական կարգեր, այս պարագայում իշխանությունը սուբյեկտների միջև հարաբերություն է, որտեղ ամեն ինչ ընկած է համոզմունքների, հեղինակության, փոխադարձ շահերի վրա, ինչն էլ օգնում է դժվար իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու ժամանակ: Այսինքն՝ կա շահերի որոշակի համընկնում, ինչն էլ օգնում է իշխանության ամրապնդմանը:
Ժողովրդավարություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առկայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առկայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ ընտրող հասարակությունը մասնակցում է ընտրություններին և քաղաքական գործիչներ է ընտրում Օրենսդրական խորհուրդում իրենց ներկայացնելու համար:
Ժողովրդավարական իշխանությունը այն իշխանությունն է, որը կառավարվում և ղեկավարվում է ժողովրդի կողմից։ Յուրքանչյուր երկրում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը։ Կան երկրներ, որտեղ ժողովուրդի կարծիքն անտեսված է և դա շատ սխալ է։
Ժողովրդավարական պետություն ասելով ես հասկանում եմ, որ պետք է կառավարումը լինի ժողովրդի կողմից և ժողովրդի համար։ Այդ կառավարությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից կատարված ընտրության արդյունքում։ Իմ կարծիքով մեր երկիրը սահմանադրությամբ և իրավաբանորեն ներկայացված փաստաթղթերով համապատասխանում է, բայց իրականությամբ ոչ, քանի որ ընտրություններից հետո ժողովրդի մի մեծ զանգված դուրս են գալիս փողոց իրենց բողոքը ներկայացնելու կեղծիքների վերաբերյալ։ Այստեղից էլ պարզ է լինում, որ կատարվել է օրենքի խախտում։ Իսկ եթե երկրում խախտում են օրենքը և սահմանադրությունը չի կարող լինել ժողովրդավարական երկիր։
Վերլուծական աշխատանքի համար ընթերցանության նյութեր
Պատասխանատվություն
Պատասխանատվությունը շատ մեծ նշանակություն ունի մարդու կյանքում։ Մարդ պետք է փոքր տարիքից գիտակցի, որ պատասխանատու է իր ամեն ասածի ու արածի համար։
Յուրաքանչյուր մարդ իր շրջապատում ինչ տեսնում է դա էլ սովորում է։ Այսինքն, եթե մարդը շրջապատված լինի կրթված, դաստիարակված և պատասխանատու մարդկանցովնա հենց այդպիսին էլ կլինի։ Երեխայի մեջ պետք է պատասխանատվություն սերմանեն նրա ծնողները դեռ ամենափոքր տարիքից։ Պետք է այնպես անեն, որ երեխան ամեն խոսքից առաջ մտածի ու հասկանա, թե արդյոք նա իր այդ խոսքով չի նեղացնում ոչ ոքի։
Մարդ պետք է նաև պատասխանատվություն կրի իրենից փոքրի և թույլի համար։ Օրինակ՝ եթե դու ունես փոքր քույր կամ եղբայր դու պետք է պատասխանատվություն զգաս քո վրա, որպիսի նա լինի ապահով։ Բայց դրա հետ մեկտեղ դու պետք է գիտակցես, որ դա չես անում որպես պարտականություն, այլ անում էս, որովհետև մտածում էս նրա մասին և քեզ վատ կզգաս, եթե նրան ինչ-որ բան պատահի։
Ժամանց
Ազատություն
Յուրաքանչյուր մարդ ազատություն բառը հասկանում և ընկալում է տարբեր կերպ։ Օրինակ սովորական քաղաքացուն ընձեռված է ազատ լինելու, ազատությունը վայելելու հնարավորությունը։ Այժմ մարդիկ ազատ են և իրենք են որոշում ինչ անեն: Բոլորի համար ազատությունը տարբեր է:
Ինձ համար ազատությունը դա հնարավորություն է ինքնուրույն անել ընտրություն, լինել բոլորի կարծիքներից անկախ: Մարդը պետք է ունենա խոսքի և մտքի ազատություն: Բոլորի կածիքները տարբեր են, բայց բոլորն էլ իրավունք ունեն արտահայտելու այն:
Մենք սովորելով և ուսումնասիրելով հայոց և համաշխարհային պատմությունը, հաճախ ենք գրքերում հանդիպել «ազատության պայքար» արտահայտությանը։ Այն ժամանակներից մարդիկ պայքարել են հանուն ազատության։ Յուրաքանչյուր մարդ ձգտում է լինել ազատ և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում այլ ոչ թե ուրիշները։
Յուրաքանչյուր մարդ պետք է արտահայտի իր մտքերը, ստեղծագործի և շարժվի իր կանոններով։
Նախագծային աշխատանք
- Նախագծի վերնագիրը`
Ժամանց
- Նախագծի մասնակիցը՝
Քնարիկ Հակոբյան, Լիլիթ Հարությունյան, Արաքս Քալիճյան, Սերլի Շաջանյան, Մերի Մկրտչյան
- Նախագծի ժամանակահատվածը՝
01. 10. 2019- 30. 10 2019 նախագծի ձևակերպման ժամանակահատված։
- Նախագծի նպատակը՝
Մարդիկ որքանով են կարևորում և ճիշտ օգտագործում իրենց ժամանակը։
- Նախագծի խնդիրները՝
- Մարդիկ ինչի վրա են ծախսում իրենց ժամակաը։
- Ինչ են անում ազատ ժամանակ։
- Նախագծի ընթացքը՝
Նախագիծը իր մեջ ներառելու է հարցազրույց կրթահամալիրի աշակերտների հետ ժամանցի վերաբերյալ ։
Պայքար ցանկապատների դեմ
Վերջերս տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 30 ամյակը, սակայն մեր ուրախությունը երկար չտևեց։ Երևանի թիվ 93 մանկապարտեզը փորձում է տարածքը ցանկապատել, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ է: Արդեն մի քանի օր է ինչ կրթահամալիրի անձնակազմը պայքարում է մանկապարտեզի ցանկապատման դեմ։ Ցանկանում են ցանկապատ կառուցել, որը դարձնելու է անհնարին մեր դպրոցներից մեկի սովորողների ամենօրյա անցումը, որովհետև մերը կրթահամալիր է՝ 7 դպրոցներից բաղկացած։ Մանկապարտեզի աշխատակազմը ցանկանում է տարածքը ցանկապատել և այն առանձնացնել հարևան ուսումնական հաստատություններից, որովհետեւ այնտեղ մուտք են գործում նաև տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ: Լրագրողների հետ զրույցում «քաղաքապետարան դիմե՞լ եք» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը պատասխանեց․«Ոչ միայն քննարկել ենք քաղաքապետարանի հետ, այլև քաղաքապետն անձամբ է այցելել»։

Օրեր առաջ ցանկապատման աշխատանքները սկսվել են, սակայն կրթահամալիրի աշակերտները թույլ չեն տվել շարունակել. կենդանի պատ են կազմել: Աշխատանքները դադարեցվել են, իսկ սովորողները հեռացրել են գործիքները, տեղում ծառեր տնկել: Մենք ասում ենք՝ ցանկապատելուց առաջ ցույց տվեք այն անվտանգ ճանապարհը, որով մենք ամեն օր պետք է անցնենք, հետո նոր փորձեք ցանկապատ կառուցել։
«Օրը բացվում է, արդեն տարբեր մարդիկ՝ ձեռքներին գործիքներ, գալիս քանդում են, ցանկապատ դնում, որի կարիքը բացարձակ չկա»,- նշեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այդ մանկապարտեզը շատ այլ խնդիրներ ունի լուծելու․ «Չգիտեմ՝ որտեղից միջոցներ են ծախսել ու դա դարձրել առճակատման հարց»:
Նա խոսքը Երևանի քաղաքապետին ուղղեց՝ եթե սխալվել է, թույլտվություն տվել, թող ուղղի իր սխալը և բոլորի՝ մանկապարտեզի, իրենց եւ տեղի բնակիչների համար ընդունելի տարբերակ առաջարկի, հակառակ դեպքում՝ թող ցույց տա ճանապարհը: «Բացառվում է, որ մենք ցանկապատի մեջ ապրենք»,- շեշտեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը:

Հարցի հետ կապված փորձեցին մեկնաբանություն ստանալ մանկապարտեզի տնօրենից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: