Posted in Հասարակագիտություն 9

Հայաստանի Հանրապետության սահմանադրություն (մաս 2)

Գլուխ 4. Ազգային ժողով

Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 
Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

Ինքս շատ լավ տեղեկացված չեմ քաղաքականությունից և ազգային ժողովից, բայց գիտեմ, որ ներկա դրությամբ ՀՀ Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորներից, որն ըսը իս շատ սխալ է։ Ընդհանրապես կարծում եմ, որ ԱԺ-ի կազմի թիվը չպետք է գերազանցի հարյուրը, որովհետև որքան պատգամավորների թիվը մեծ է, նույնքան էլ մեծ է ընդդիմադիրների թիվը, և այդ պատճառով երկիրն ունենում է բազմաթիվ ներքին խնդիրներ։

Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը 
Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Պատգամավորների աշխատանքի բնույթը երկրի կառավարությանը ժողովրդի խնդիրները ներկայացնելն է և դրանք հարթող ճանապարհներ գտնելը։ Ըստ սահմանադրության պատգամավորները պետք է առաջնորդվեն խղճով և համոզմունքներով, սակայն կարծում եմ, որ այս կետով երկիրն ունի թերացում։

Հոդված 97. Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները
Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Պատգամավորների վարձատրության չափը ֆիքսված է օրենքով, յուրաքանչյուրի համար։ Նաիրա Զոհրաբյանը հարցազրույցներից մեկում նշել է պատգամավորի աշխատավարձի չափը, և անձամբ կարծում եմ, որ դա համապատասխանում է նրանց կատարած աշխատանքին։

Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը 
Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Նիստի իրավազոր համարվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկա գտնվելը, որովհետև եթե ազգային ժողովում հարց է քննարկվում, ապա կարևոր է յուաքանչյուր պատգամավորի առաջարկ և տեսակետ, լավագույն որոշումն ընդունելու համար։ Իսկ եթե ԱԺ-ի նիստն անցկացվեր ընդամենը մի քանի պատգամավորների ներկայությամբ, ապա կլինեին քիչ առաջարկներ և կարծիքներ։

Advertisement
Posted in Հասարակագիտություն 9

Հայաստանի Հանրապետության սահմանադրություն

Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը
Մարդու արժանապատվությունն անխախատելի է։

Մարդու արժանապատվությունը ամենամեծ հիմքն է մարդու համբավի, ուստի լիովին համամիտ եմ այս հոդվածի հետ։ Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկել դիմացինին և ազդել նրա արժանապատվության վրա․ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր արժանապատվության համար։

Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

Մարդուն խոշտանգելը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արժանացնելը հաճախ վերագրվում է որպես արժանի պատասխան, սակայն գոյություն ունի օրենքներ և յուրաքանչյուր ոք իր գործած սխալի համար պատժվում է օրենքի սահմաններում։

2. Մարմնական պատիժներն արգելվում են։

Մարմնական պատիժների արգելված լինելը համարում եմ շատ ճիշտ, որովհետև ոչ ոք իրավունք չունի դիմացինի մարմնի հետ վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Օրինազանցների համար գործում են հատուկ պատիժներ, օրենսգրքում սահմանված կարգով՝ ազատազրկում, դրամական փոխհատուցում։

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք։

Եթե մարդ խախտել է օրենք, դա չի նշանակում, որ նրա նկատմամբ պետք է վերանա մարդասիրական վերաբերմունքը։ Անձամբ կարծում եմ, որ հատկապես մարդկային վերաբերմունք պետք է ցույց տալ օրինազանցներին, որպիսի նրանք գնահատելով այդ վերաբերմունքը փորձեն ուղվել։

Հոդված 28․ Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև։

Օրենքները ստեղծված չեն անհատի համար, դրանք ստեղծված են մարդկանց համար, ուստի ոչ ոք իրավունք չունի անտեսել օրենքները և իրեն մյուսներից վեր դասել։ Պատասխանատվության ենթարկվելը չի որոշվում մարդու խավով, այլ ըստ նրա օրենի խախտումի։

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են։

Առանձին կանանց և տղամարդկանց հավասարության մասին ունեցել ենք դասքննարկում, որի ընթացքում մենք եկանք եզրահանգման, որ կանայք և տղամարդիկ կյանքի բոլոր ոլորտներում հավասար են։ Կյանքի ոլորտներից է համարվում նաև պետական օրենքները, ուստի անկախ սեռից յուրաքանչյուր ոք իրավահավասար է։

Posted in Հասարակագիտություն 9

Ամեն մարդ ունի իրավունքներ

Իրավունքը հասարակական կարգի կարգավորիչներից մեկն է, որը կարևոր է յուրաքանչյուրի առօրյայում։ Բոլորս էլ բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ եկել ենք այն գիտակցության, որ չգիտենք մեր իրավունքները և դրանց սահմանները։ Այդ իրավիճակներից խուսափելու համար դպրոցներում ուսուցանվում է հասարակագիտություն առարկան, որի ժամանակ ուսումնասիրում և սովորում ենք մեր իրավունքները։ Սակայն կարծում եմ, որ միայն դպրոցում անցկացվող դասաժամը բավական չէ, որ մարդ լիարժեք իմանա իր իրավունքները։
Ինքս ապրում եմ իրավաբանների ընտանիքում․ հայրս և մայրս մասնագիտությամբ իրավաբան են, և դա ինձ համար մեծ հնարավորություն է ունենալ տեղեկություն իմ իրավունքների մասին։ Ավագ քույրս ապագա իրավաբան է և ամենից շատ տեղեկությունները ստանում են հենց նրանից։ Նա նաև ունի իր անձնական բլոգը, որտեղ վիդեոնյութերի տեսքով մարդկանց է ներկայացնում առօրյա կյանքին առնչվող իրավունքները և օգնում մարդկանց՝ լինել տեղեկացված։
Ինչպես հասկացանք, իրավունքները կարևոր դեր են զբաղեցնում մարդու կյանքում, սակայն շատ հաճախ այդ իրավունքները ոտնահարվում են այլ անձանց կողմից։ Կարծում եմ, որ դրա համար պետք է մեղադրել ոչ թե կառավարության մարմիններին, այլ յուրաքանչյուրը վերանայի իր իսկ պահվածքը և թույլ չտա, որ իր արարքի միջոցով ոտնահարվեն ուրիշների իրավունքները։
Բերեմ առօրյա կյանքում հանդիպող իրավունքների ոտնահարման օրինակ․

  • Շատերիս հետ է պատահել, որ գնենք որևէ զգեստ/զարդ կամ այլ իր և ընդամենը մի քանի օր անց այն ցանկանանք վերադարձնել խանութին, ներկայացնելով այն պատշաճ վիճակում և կտրոնով, սակայն լսենք հետևյալ խոսքերը՝ «Գնված ապրանքը ետ վերադարձնել հնարավոր չէ»։ Տվյալ իրավիճակում մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց իրավունքները, ըստ որի գնորդն իրավունք ունի ոչ պարենային ապրանքը խանութին հանձնելու գնման պահից 14 օրվա ընթացքում։ Եվ երկրորդ խումբը, ովքեր չիմանալով իրենց իրավունքների մասին, և չիմանալով, որ գոյություն ունի նման օրենք պարզապես ճարահատյալ հեռանում են։

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանալ իր իրավունքները և թույլ չտա, որ այն ոտնահարվի։

Posted in Հասարակագիտություն 9

Սահմանադրական կարգի հիմունքները

Այս շաբաթ հասարակագիտության առարկայի քննարկման թեման կապված էր օրենսգրքի կետերի հետ։ Ունեցանք ուսումնասիրություններ այդ թեմայով, նաև կատարեցինք խմբային առաջադրանք, որի ժամանակ մեզ առաջադրվում էր Սահմանադրական կարգի հիմունքների՝ Գլուխ 1-ից ութ կետ, և մենք խմբով պետք է ուսումնասիրեինք այդ բոլոր ութ կետերը և ընտրեինք դրանցից չորսը, որոնք կարծում էինք, որ ամենակարևորն են։ Ըստ իս նման քննարկումներն ու խմբակային կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են կրթության մեջ։ Ստորև ներկայացրած է իմ և իմ խմբի մասնակիցների ընտրած չորս կետերը, որոնք ամեաանհրաժեշտն ենք համարել։

Հոդված 2 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ներքաղաքական վիճակում, որ այս հոդվածն ամբողջովին դրված է կասկածի տակ։ Այսօր շատ են խոսում, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ անհատին կամ կազմակերպությանը։ Այն հիմա ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։

Հոդված 3 Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Այսօր, մի քանի տարի առաջ, և ընդհանրապես ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չի եղել, անկախ իր սոցիալական, առողջական վիճակից և գաղափարներից։ Օրինակ՝ սովորական աշխատողն ու բարձր պաշտոնյան իրարից ներկայացնում են տարբեր արժեքներ ՀՀ համար, մեկը պետության համար կարևոր և իսկապես բարձրագույն արժեք է, մյուսը ոչ այնքան։ Եվ չեմ կարծում, որ սա միայն մեր երկրում է , միանշանակ ամբողջ աշխարհում էլ այդպես չէ, սակայն աշխարհում մարդը կլինի՞ բարձրագույն արժեք, դա կախված է իր սոցիալական և առողջական վիճակից, ինչպես նաև իր գաղափարներից։

Հոդված 5 Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Միանշանակ կարող եմ ասել, որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն սահմանադրական շատ օրենքներ հարմարեցված են որոշ անձանց, և հաճախ այն դառնում է բարձրագույն իրավաբանական ուժ, երբ պետք է լինում որոշ անձանց։ Այսպիսով այս կետն իմ կարծիքով որոշ չափով համապատասխանում է իրականությանը, որոշ չափով ոչ։
Եվ նաև կարճ քննարկում ունեցանք վերջին կետի մասին, ըստ որի ՀՀ վավերացրած պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային նորմերը։ Մի փոքր շեղվելով թեմայից խոսեցինք վերջերս շատ քննարկված Ռուս-թուրքական կամ Մոսկվայի պայմանագրի մասին։ Քանի որ այն չի կարելի համարել միջազգային իրավական նորմերին համապատասխանող պայմանագիր։ Այն կնքվել է ռուսների և թուրքերի միջև, իսկ հարցի շատ կարևոր մասեր վերաբերում են Հայաստանին, իսկ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել և չի մասնակցել պայմանագրի կնքման գործընթացին։ Ավելի կոնկրետ՝ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Եվ նաև մեկ այլ հանգամանք, պայմանագիրը կնքվել է և դրա ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Սա նույնպես միջազգային նորմերին չի համապատասխանում։

Հոդված 6 Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերը նշված հատվածում ինչպես ասեցի սահմանադրության շատ օրենքներ հարմարեցված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, և որքան էլ դա այդպես է կամ ոչ՝ դրանից տուժում են այն մարդիկ որոնց «հարմարեցված չեն» այդ օրենքները, ինչպես նաև այս տիպի լուրջ խնդիրների պատճառով է տուժում մեր պետության բարձրագույն իրավաբանական ուժը։

Posted in Հասարակագիտություն 9

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքի հասկացությունը
Հավաքը երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ:

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը
Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը
Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:
Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը
Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը
Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։
Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Posted in Հասարակագիտություն 9

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմի բուն նպատակն է ստեղծել հավասար իրավունքներ կանանց և տղամարդկանց համար՝ բոլոր ոլորտներում։ Ֆեմինիզմ բառը առաջացել է լատիներեն femina(կին) բառից և առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում։ Հաճախ մարդիկ սխալվում են, ասելով, որ ֆեմինիստնեը ատում են տղամարդկանց և պաշտպանում են միայն կանանց, բայց դա բոլորովին այդպես չէ։ Ֆեմինիստների նպատակը բոլոր սեռերի միջև հավասարության ապահովումն է։ Ըստ ֆեմինիզմի՝ աղջիկներըը նույնչափ իրավունք ունեն անել այն, ինչի իրավունքը նաև տղամարդիկ ունեն։

Կան մարդիկ, ովքեր ֆեմինիստներին ասում են, եթե կողմ եք նրան, որ կանայք և տղամարդիկ հավասար են, ապա գնացե՛ք և զբաղվե՛ք շինարարությամբ կամ սկսե՛ք երթուղային տրանսպորտ վարել։ Տղամարդիկ ի ծնե լինում են կենսաբանորեն ավելի ուժեղ և հաղթանդամ, դրա պատճառով սկսել են աշխատանքի բաժանում անել երկու սեռերի միջև և արդյունքում տղամարդկանց բաժին է ընկել զբաղվել ավելի ուժային գործերով։ Ըստ ֆեմինիզմի, յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իրեն և իր նախասիրություններին համապատասխան մասնագիտություն։

15 զարգացած երկրներում անցկացվել են հարցումներ ֆեմինիզմի հետ կապված, և արդյունքում պարզվել է, որ կանանց շրջանում իրենց ֆեմինիստ են համարում Շվեդիայում, իսկ ամենաքիչը Հարավային Կորեայում։ Տղամարդկանց շրջանում իրենց ֆեմնիստ համարողները գերակշռել են Իտալիայում, իսկ ամենաքիշ տղա ֆեմինիսի կողմնակիցները եղել են Հարավային Կորեայում և Հարավային Կորեայում։

Կանայք համառ պայքարի շնորհիվ ձեռք են բերել մի շարք իրավունքներ՝

  1. Կանայք կարող են հագնել այն, ինչ ուզում են։
  2. Կանայք իրավունք ունեն աշխատելու։
  3. Կանայք կարող են ստանալ նույնչափ աշխատավարձ, որքան տղամարդիկ։
  4. Կանայք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին;
  5. Կանայք կարող են ստանալ ուսում։
  6. Կանայք կարող են որոշել՝ կազմել ընտանիք, թե ոչ։
  7. Կանայք կարող են ստեղծել գրական և մշակութային արժեքներ։

Շատ աստղեր հայտնել են իրենց կարծիքը ֆեմինիզմի հետ կապված։ Արիանա Գրանդեն ասել է․ «Անհավատալի երկակի ստանդարտները, որոնց բախվում ենք մենք՝ կանայք, ամեն օր, արդյունաբերության և աշխարհում, դա ցնցող է»։ Էմմա Վաթսոնն ասել է․«Շատերը հաճախ շփոթում են կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պահանջը՝ տղամարդկանց հանդեպ ատելության հետ։ Դրան պետք է վերջ դրվի»։ Իան Սոմերհալդերն ասել է․«Ֆեմինիզմը վերաբերվում է ոչ թե որոշելուն, թե ինչպես ապրել կամ հասարակության ինչ-որ դերակատարությանը համապատասխանելը, այլ ավելի շուտ՝ ինքնադրսևորվելու և ազատ կամք ունենալու մասին է՝ անկախ սեռից»։

Օգտագործված աղբյուրներ՝ ինստագրամյան ֆեմինիստական էջեր և ամերիկյան կայքեր։

Posted in Հասարակագիտություն 9

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը շարժում է, համոզմունք, ինչ-որ առումով նաև ցանկություն ձգտելու այնպիսի հասարակության, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ անկախ սեռից։ Կա կարծրացած մտածողություն, որ ֆեմինիզմը պայքար է ընդդեմ տղամարդկանց. իրականում, ո՛չ։

Ուզում եմ նշել, որ Հայստանում ֆեմինիզմի արմատները բավականին էլ խորն են, որքան էլ, որ դա նկատելի չէ մերօրյա իրականությունում։

12-րդ դարում մենք արդեն ունեինք Մխիթար Գոշի կողմից կազմված Դատաստանգիրքը, որում նաև խոսվում էր այն մասին, որ կինն իրավունք ունի ամուսնալուծության, եթե բռնության է ենթարկվում տվյալ ընտանիքում. Մինչդեռ այդ դարաշրջանում, արտասահմանյան մի շարք երկրներում կինն իր կարծիքն արտայատելու իրավունք անգամ չուներ։

1918 թվականին Հայաստանն ուներ պառլամենտ, որտեղ կային երեք կին պատգամավորներ։ Կրկին ուզում եմ նշել, որ Եվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսյան, այդ ժամանակ կանայք անգամ քվեարկելու իրավունք չունեին։

Սակայն պետք է խոստովանել, որ փաստացի մեր երկրում երբևէ չենք կազմավորել ֆեմինիստական շարժում: Փոխարենը մենք ունենք անհատներ, ովքեր բարձրաձայնել են կանանց խնդիրների մասին իրենց ապրած ժամանակաշրջանում և որոշ ժամանակակից ֆեմինիստներ, ովքեր կանգնած են հասարակական կազմակերպությունների գլխին, որոնք զբաղվում են կանանց իրավունքներով և գենդերային հարցերով:

Մեր օրերում կանայք առնչվում են իրենց իրավունքների բազմաթիվ խախտումների հետ, ինչպես օրինակ` սեռական և ընտանեկան բռնությունը, գենդերային անհավասարությունը: Ֆեմինիստ հասարակական ակտիվիստները միավորել են իրենց ուժերը այդ խնդրիները լուծելու և գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու համար:

Ներկայումս իրավունքների պաշտպանության տեսակետից ամենահրատապ խնդիրներից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունումն է, որն առաջարկվել է «Կանանց իրավունքների կենտրոն» հկ-ի կողմից և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կոալիցիան արագորեն փորձեց ճնշում գործադրել իշխանությունների վրա օրենքն ընդունելու համար, բայց Ազգային Ժողովը մերժեց օրենքի ընդունումը: Այժմ հկ-ների ակտիվիստները շրջանառության մեջ են դրել օրենքն ընդունելու վերաբերյալ միջնորդությունը, քանզի ընտանեկան բռնության մասին օրենքը միայն կանանց խնդիրը չէ, այն համապետական նշանակություն ունի:

Posted in Հասարակագիտություն 9

Ժողովրդավարություն

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

  • Հավասարություն։ Այս գաղափարը վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական և կրոնական։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը։

Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին։

Ժողովրդավարության առանցքային ճյուղերն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝  օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը։

Posted in Հասարակագիտություն 9, Պատումներ

Հանդիպում ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի ղեկավար և կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հետ

Այսօր տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի ղեկավար և կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հետ։ Հանդիպման թման էր՝ «Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը» ։ Զրույցը շատ հետաքրքիր էր և տվյալ թեմայի վերաբերյալ նոր տեղեկություններ ստացանք և ստեղծված իրավիճակին նայեցինք ավելի իրավական տեսանկյունից։ Պարոն Արամազդը ներկայացրեց ՄԱԿ-ի գործունեության մասին և պատասխանեց մեզ հուզող բոլոր հարցերին։ Քննարկման ընթացքում խոսեցինք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կատարված։ Քննարկումն օգնեց երկրում ներկայիս ստեղծված իրավիճակը ավելի լավ հասկանալ և ընկալել։

Posted in Հասարակագիտություն 9, Առցանց ուսուցում 9

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։