Posted in Ուսպլան

Սեպտեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն 2022

Առաջին կիսամյակը մոտեցավ իր ավարտին։ Կիսամյակը լի էր նոր գիտելիքներով, նախագծերով, բարձր տրամադրությամբ ու փորձայություններով։
Այս կիսամյակում իմ ընտրության գործունեություններն իսպաներենն, անգլերենն ու հայոց լեզվի քերականությունն էին՝ լեզուներով լի տարի։
Գրեթե բոլոր առարկայի շրջանակներում ունեցել ենք հետաքրքիր նախագծեր, ծավալուն քննարկումներ։
Իսպաներենն իմ ամենասիրելի դասաժամերից մեկն է։ Կիսամյակի ընթացքում անցել ենք բազում նոր թեմաներ, ինչպես նաև հարստացրել ենք մեր բառապաշարը։ Նախագծային աշխատանքներից ուզում եմ առանձնացնել երկուսը. առաջինը հանդիպումն էր իսպանախոս երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը ցանկացած ոլորտից որևէ իսպանացու մասին հետազոտություն։ Ես ընտրել էի Պաբլո Պիկասոյին, որովհետև ինձ համար նա Իսպանիայի մեծ խորհրդանիշ է։
Հայոց լեզվի քերականության դասերին կատարել ենք բազում քերականական աշխատանքներ, վերհիշել տարբեր թեմաներ, ինչպես նաև անցել ենք գրաբար և արևմտահայերեն։
Անգլերենի դասաժամին նույնպես արել ենք նախագծեր ու լեզվական աշխատանքներ։ Հետաքրքիր և ստացված նախագծերից կառանձնացնեմ խոհանոցային նախագիծը և “Roll a Christmas story“-ն։
Չեմ կարող չխոսել հետազոտական աշխատանքից։ Այս տարի մեզ համար այն նորություն էր, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։
Մեծ ոգևորությամբ սպասում եմ մյուս կիսամյակին՝ ձմեռային ճամբարին։

Advertisement
Posted in Ուսպլան

Անհատական ուսումնական պլան. 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակ

Ընտրություններ

Posted in Ուսպլան

Փետրվար — մայիս հաշվետվություն 2022

Ավարտվեց մայիսը և այժմ ժամանակն է ամփոփելու 2021-2022 թթ. երրորդ կիսամյակը։ Մեզ մնաց միայն չորրորդ կիսամյակը՝ ամառային ճամբարը, որից հետո էլ կավարտեմ 10-րդ դասարանը։
Այս կիսամյակը բավականին հագեցած, հետաքրքիր և բուռն է անցել։
Առաջին կիսամյակի հաշվետվության մեջ ներառել էի այն կետը, որ մասնագիտական կողմնորողման մեջ ունեցա փոփոխություններ։ Այս կիսամյակ ավելի մանրամասն ուսումնասիրելով աշխատաշուկան, կատարեցի հստակ որոշում, որի մեջ իր դերն ունեցավ նաև «Ինովարիում» խմբի անդամների կողմից կատարած քննարկումները, հանդիպումներն ու թեստերը։
Մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների, քննարկումների և դասընթացների, որոնցից կառանձնացնեմ «Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Կատարել եմ թարգմանական նախագծեր, որոնցից ամենահաջողվածը համարում եմ «Չորս տերև երեքնուկ»-ը, որը թարգմանել եմ իսպաներենից։
Այս կիսամյակի ընթացքում նաև ակտիվ թարմացրել եմ «Իմ գրադարան» բաժինը, որտեղ տեղադրում եմ իմ ընթերցած գրքերի մասին կարծիքներ, մեջբերումներ, նաև համառոտ պատմում եմ բովանդակության ու գրողի մասին։
Իսկ կիսամյակի ընթացքում ունեցած ճամբարներից կառանձնացնեմ ռազմամարզական քառօրյա ճամբարը։
Մի փոքր տխուր եմ, որ տարին արդեն մոտենում է ավարտին, սակայն մեծ ոգևորոււթյամբ սպասում եմ ամառային ճամբարին։

Posted in Ուսպլան

Անհատական ուսումնական պլան. 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակ

Ընտրություններ

Ռազմամարզական ճամբար — 4 օր

Posted in Ուսպլան

Սեպտեմբեր — դեկտեմբեր հաշվետվություն 2021

Ահա և ավարտին մոոտեցավ առաջին կիսամյակը։ 10-րդ դասարանում առաջին անգամ ունեի հնարավորություն ինքս ընտրելու դասավանդողներիս՝ հաշվի առնելով նրանց ուսումնական պլանը և նախագծերը։ 10-րդ դասրանը նաև կարևորում եմ նրանով, որ շատ առարկաներ անցնում ենք միայն ընտրության դեպքում. այդ կերպ մենք առավել շատ ուշադրություն ենք դարձնում այն առարկաներին, որոնք կիրառվելու ենք ապագա մասնագիտության մեջ, ինչպես նաև տվյալ առարկայի մեջ խորանալով ավելի լավ ենք պատկերացնում, թե արդյո՞ք մեզ տեսնում ենք տվյալ ոլորտում։ Օրինակ ես նախորդ տարիներին մտածում էի, որ ապագայում ցանկանում եմ դառնալ բժիշկ, սակայն ավելի խորը ուսումնասիրելով բնագիտական առարկաները, հասկացա, որ դա այդքան էլ իմ ոլորտը չէ։ Սա համարումեմ մեծ ձեռքբերում առաջին կիսմյակի ընթացքում, որովհետև կարծում եմ՝ մասնագիտական կողմնորոշումն ամենակարևոր բաներից է։
Ընտրությամբ գործուններիս մեջ մտնում էր նաև իսպաներենը։ Արդեն երրորդ տարին է, ինչ իսպաներենը կազմում է իմ ընտրության անբաժան մասը, որովհետև տարեց տարի սերս Իսպանիայի և իսպաներենի հանդեպ մեծանում է։ Այդ դասաժամերի ընթացքում բացի քերականությունից և բառապաշարից նաև իրականացրեցինք բազմաթիվ նախագծեր՝ «Իսպանախոս երկրների խոհանոցը», թարգմանություններ, թանգարանի այցելություն, ինչպես նաև առաջին անգամ դիտեցի իսպանական հեռուստասերիալ և արդեն իսկ բառապաշարի իննսուն տոկոսը հասկանալի էր ինձ համար։
Այլ առարկաներից ևս մասնակցել եմ բազմաթիվ նախագծային աշխատանքների, որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ բլոգում։ Կիսամյակի անբաժան մաս են կազմել ուսումնական ճամփորդությունները, որոնցից կառանձնացնեմ Գեղարոտի ջրվեժի այցելությունը։
Առաջին կիսամյակն անցավ շատ հետաքրքիր, իսկ այժմ մեծ անհամբերությամբ սպասում եմ հունվարյան ճամբարին։

Posted in Ուսպլան

Անհատական ուսումնական պլան. 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակ

Ընտրություններ

Posted in Ուսպլան

Առաջին շրջանի ամփոփում

Շուտով կավարտվի 2020 թվականը, ժամանակն է ամփոփել առաջին ուսումնական տարին։ Այս ուսումնական տարին հեշտ չէր ոչ ոքի համար։ Սեպտեմբերի 15-ին, երբ սկսվեց ուս․ տարին սկզբում շատ դժվար էր, պետք է պահեինք հեռավորություն ընկերներից և ամբողջ օրը դիմակ կրեինք։ Երբ արդեն սկսեցինք հարմարվել, որ այդպես պետք է շարունակի ողջ տարվա ընթացքում, արդեն հարմարվում էինք, բայց․․․ Բայց սկսվեց պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին․․․ Դժվար էր այդ օրերին կենտրոնանալ կրթության վրա, բոլորս փորձում էինք մեր ուժերի սահմաններում նույնիսկ աննշան օգնությունը տրամադրել մեր զինվորներին։

Առաջին ուսումնական շրջանը տևեց ընդամենը չորս ամիս, և այդ չորս ամիսների ընթացքում ձեռք բերեցի նոր ընկերներ, ունեցա բազմաթիվ նոր ուսուցիչներ, որոնց հետ շատ հաճելի է աշխատելը։ Մասնակցեցի բազմաթիվ նախագծերի, կլոր սեղանների և մեդիա ուրբաթների։

Հայոց լեզու
Հայոց լեզվի դասընթացների ժամանակ կատարեցինք բազմաթիվ առաջադրանքներ, կրկնեցինք և շարունակում են կրկնել անցած տարիների սովորածը։ Բացի կրկնություններց սովորեցինք նոր բաներ։ Իմ հայոց լեզվի ուսուցչուհին տիկին Սոֆյան է, ում հետ աշխատելը շատ հաճելի է։ Նա շատ մանրակրկիտ բացարում է թեման և ամեն դժվարության դեպքում օգնում է։

Գրականություն
Գրականության դասընթացի ժամանակ կարդացինք, քննարկեցինք բազմաթիվ պատմվածքներ և ստեղծագործություններ։ Առաջադրանքներից բացի կատարեցինք նաև անհատական նախագծային աշխատանքներ (ընթերցանություն, ֆիլմադիտում): Գրականությունը ևս դասավանդում է տիկին Սոֆյան, նա մեզ առաջարկում է ընթերցել բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողակկան ստեղծագործություններ և ընթերցած ստեղծագործությունների շուրջ ունենում ենք հետաքրքիր քննարկումներ։

Մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն)
Մաթեմատիկան դասընթացների ժամանակ լուծեցինք բազմաթիվ խնդիրներ և վարժություններ դասավանդողի օգնությամբ։ Տարվա սկզբից մինչև նոյեմբեր մեզ մաթեմատիկա առարկան դասավանդել էր ընկեր Լիանան, ում հետ դասաժամերը շատ հետաքրքիր էր անցնում և անհամբերությամբ սպասում էինք մաթեմատիկայի դասաժամերին։ Դեկտեմբերից սկսած մեզ սկսեց դասավանդել ընկեր Երանոսյանը, ում հետ պետք է աշխատեինք առաջին անգամ։

Պատմություն
Պատմություն առարկան իմ ամենասիրելի առարկաներից մեկն է։ Պատմության դասաժամի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, պատմական իրադարձությունները համեմատել ենք այսօրվա Հայաստանի հետ։ Մեզ պատմություն առարկան դասավանդում է ընկեր Վարդանը, ով շատ լավ մասնագետ է և յուրաքանչյուր թեման շատ մանրակրկիտ ու հասկանալի բացատրում։ Ընկեր վարդանի հետ միասին նաև մասնակցել ենք «Բարբարբարկեր» ակումբի քննարկումներին, որոնք նույնպես անցնում էին շատ հետաքրքիր։ Նաև կատարել եմ «Իմ գերդաստանը», «Հին Երևան», «Երեխայի իրավունքների իրավավիխակը Հայաստանում» և այլ նախագծեր։

Կենսաբանություն
Կենսաբանություն առարկան շատ եմ սիրում, որովհետև սովորում ենք, թե ինչպիսին է մարդկանց և կենդանիների կառուցվածքը, օրգանները։ Կենսաբանություն առարկան իմ մեջ սեր է առաջացրել դեպի բժշկություն և ապագայում ցանկանում եմ դառնալ բժշկուհի։ Մեզ կենսաբանություն դասավանդում է ընկեր Անուշը, ով բացի այն, որ շատ լավ մասնագետ է, նաև շատ լավ մարդ է և լավ ընկեր։

Ֆիզիկա
Ֆիզիկայի առաջին շրջանի ամփոփում։ Ֆիզիկա առարկան մեզ դասավանդում է ընկեր Գոհարը, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։

Ֆիմիա
Քիմիայի դասաժամերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև դասերի ժամանակ կատարում ենք բազմաթիվ փորձեր, որոնց միջոցավ մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվել։ Քիմիայի դասավանդողը ընկեր Վեներան է, ով շատ լավ բացատրում է յուաքանչյուր թեմա։

Աշխարհագրություն
Աշխարհագրության ժամանակակ աշխատում ենք ինտենսիվ քարտեզներով, կազմում գծագրեր, որոնց միջոցավ ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Աշխարհագրւթյան դասավանդողը ընկեր Էմանուելն է, ով շատ լավ մասնագետ է և նրա հետ դասերն անցնում են շատ հետաքրքիր։

Անգլերեն
Անգլերենն իմ սիրելի առարկան է, դասերը շա՜տ հետաքրքիր են անցնում, շնորհիվ մեր ուսուցչուհու։ Անգլերենը մեզ դասավանդում է ընկեր Սերինեն, ով իմ ամենասիրելի ուսուցիչներից է, ով մեզ համար բացի ուսուցչուհի լինելուց, նաև շատ լավ ընկեր է։ Անգլերենի ժամանակ նաև կատարում ենք բազմաթիվ նախագծեր, ամենասիրելի նախագիծս՝ <Christmas in Spain>-ն է։

Ռուսերեն
Ռուսերենը նույնպես շատ եմ սիրում։ Դասերի ժամանակ մենք բացի քերականությունից, կարդում և քննարկում ենք բազմաթիվ պատմվածքներ։ Ռուսերենը դասավանդում է Ժաննա Ալբերովնան, ով շատ լավ մասնագետ է և լավ ուսուցչուհի։ Ռուսերենից ևս կատարում ենք նախագծային աշխատանքներ, ամենասիրելի աշխատանքս` <Героические сражения России>:

Հասարակագիտություն
Հասարակագիտությունը ևս շատ եմ սիրում, որովհետև քննարկում ենք օրենքները և իրավունքները։ Ծանոթանում ենք բազմաթիվ համաշխարհային կազմակերպությունների հետ։ Հասարակագիտությունը դասավանդում է ընկեր Աննան, ում հետ շատ հաճելի են անցնում դասերը։

Իսպաներեն
Իսպաներենը իմ սիրելի լեզուներից ։ Իսպաներեն առարկան ընտրել եմ ընտրության դասընթացների շարքից։ Իսպներենը դասավանդում է ընկեր Ռուզաննան, ով շատ լավ ուսուչ է և շատ լավ ընկեր։ Կատարել ենք բազմաթիվ նախագծեր, իսկ վերջերս կատարել էինք մի նախագիծ, որ ժամանակ ներկայացնում էինք իսպանական խոհանոցը։

Posted in Ուսպլան, Առցանց ուսուցում 8

Առցանց ուսուցում

Ես շատ հավանեցի առցանց ուսուցման տարբերակը, չնայած նրան, որ մեր դպրոցում մինչչ այդ դրությունը եղել է առցանց ուսուցման ծրագիրը, սակայն ինքս առաջին անգամ էի օգտվում այս ուսոցման տարբերակից։

Առցանց ուսուցումը ունի և դրական և բացասական կողմեր։ Դրական կողմերն այն են, որ մենք հետ չմնացինք ուսպլանից, և շարունակեցինք մեր կրթությունը հեռակա տարբերակով։ Բացասական կողմերից մեկն այն է, որ մենք չեինք կարողանում հանդիպել միմյանց, զրուցել, զբոսնել։ Բացասական կոմերից մեկն էլ այն է, որ աշակերտներից շատերը չէին մասնակցում դասերին։ Ես կարծում եմ, որ եթե ամբող դասարանը մասնակցեր առցանց ուսուցմանը, ապա դասերը կանցնեին ավելի հետաքրքիր։

Մայիսի 18-22ին տեղի ունեցող դասերը մեր դպրոցում կարծես լիներ ամփոփում ողջ ուսումնական տարվա համար և նախապատրաստում երկու շաբաթվա ճամբարային ուսուցման համար։