
Category: Պատմություն 11
Ապրիլի 25-28
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
գ/ ՀԽՍՀ Սահմանադրությունը
դ/ Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմում /բանավոր, էջ 226-229, նաև այլ աղբյուրներ/․
Ապրիլի 17-21
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էջ 213-225, նաև այլ աղբյուրներ/․
Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
Փետրվարյան ապստամբություն` 1921 թվականի փետրվարի 18-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային պատմագրության մեջ և մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։ Երբեմն այն անվանում են քաղաքացիական պատերազմ Հայաստանում, սակայն իրականում դա ազգային ազատագրական ապստամբություն էր ընդդեմ գաղութային կարմիր ռուսական կայսրության։
Ապստամբության պատճառներ:
Խորհրդային իշխանության հաստատման պահին երկրի քաղաքական և տնտեսական վիճակն անմխիթար էր. նորաստեղծ հանրապետության տարածքի կեսից ավելին բռնազավթված էր թուրք նվաճողների կողմից։ Այդ օրհասական պայմաններում հայ ժողովուրդը նոր իշխանությունից, Երևանի համաձայնագրի դրույթներից և բոլշևիկների` բազմիցս տրված խոստումներից ու հայտարարությունից ելնելով, հույսով էր, որ կպաշտպանվեր Հայաստանի անկախությունը, կվերականգվեր պատերազմի հետևանքով քայքայված տնտեսությունը, վերջ կդրվեր պատերազմին, և թուրքերը կհեռանային Հայաստանի սահմաններից։ Բացի այդ, Ռուսաստանի միջամտությամբ բարեկամական հարաբերություններ կհաստատվեին Թուրքիայի և Հայաստանի միջև, կվերականգվեր երկրի խաղաղությունը, և ժողովուրդը խաղաղ շինարարության հնարավորություն կունենար։ Այն համոզումը կար, որ Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություն ցույց կտար, կվերականգնվեր երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, Ռուսաստանից հագուստեղեն և այլ ապրանքներ կբերվեին, Բաքվից` վառելիք և վերջապես հալածանքի չէին ենթարկվի ոչ կոմունիստական քաղաքական կուսակցությունների պատկանող անդամները։
Դժբախտաբար, ժողովրդի սպասելիքներից ոչ մեկը չարդարացավ, ու դեպքերն ընթացան ի վնաս հայության ու Հայաստան աշխարհի։ Խորհրդային Հայաստանի անդրանիկ մարմինը՝ Հեղկոմը, իր գործունեությունը սկսեց Երևանի համաձանագրի խախտումով։ Հատկանշական է, որ համաձայնագրի խախտողներից առաջինը Ռուսաստանի կողմից այն ստորագրած Բ. Լեգրանն էր։ Նա Երևանի համաձայնագրի ստորագրման օրը՝ դեկտեմբերի 2-ին, ստորագրեց մի ՙՀրամանաթուղթ՚՝ համաձայն որի ձերբակալվեցին Հայաստանի հին կառավարության բոլոր անդամները։ Հեղկոմի ձեռնարկած այս քայլերն ամբողջովին հակասում էին այդ նույն օրը Դրոյի և Տերտերյանի հետ ստորագրած համաձանագրի ոգուն։ Երևանի համաձայնագիրը փաստորեն չարժանացավ Հայհեղկոմի հավանությանը, իր իշխանության առաջին իսկ օրերին նա ՙանվավեր ճանաչեց՚ և ՙառ ոչինչ համարեց դեկտեմբերի 2-ի ակտը: Այս քայլը խոր դժգոհություն առաջ բերեց երկրում և սկիզբ դրեց հակախորհրդային խմորումներին։ Ստանձնելով իշխանությունը` Հայհեղկոմը անմիջապես դիմեց քաղաքական բռնաճնշումների։ Խորհրդային Հայաստանում հայ բոլշևիկները կրկնեցին Խորհրդային Ռուսաստանում 1918-1920 թթ. բոլշևիկների կիրառած կառավարման ձևերը և փորձեցին իրականացնել նույն քաղաքականությունը։
Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ վարվող դաժան «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը զավթած խորհրդային իշխանությունների ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը ուժեղ դժգոհություն առաջացրեց հայ հասարակություն բոլոր խավերում։ Դժգոհությունը բառացիորեն սրվոմ էր օրեցօր՝ ճգնաժամային իրադրություն ստեղծելով երկրում իշխող և տակավին չամրապնդված ռուսական նոր գաղութային կարգերի, այսինքն՝ խորհրդային իշխանության համար։ Դրությունը դառնում էր պայթյունավտանգ և հղի էր խորհրդային փաստորեն օկուպացիոն իշխանության նկատմամբ ապստամբության վտանգով։ Եվ դա այնքան ակնառու էր, որ չէին թաքցնում նաև խորհրդայնացված Հայաստանի նոր՝ բոլշևիկ ղեկավարները։ Այսպես՝ Այդ մասին բավական առարկայորեն գերլ է Հայաստանի կոմունիստների ղեկավարներից Ասքանազ Մռավյանը՝ Մոսկվայի իր ղեկավարներին ուղղված համապատասխան նամակում։
Ապստամբության հետևանքները:
Հայրենիքի Փրկության կոմիտեն շտապեց պետություններին տեղեկացնել իր հաղթանակի և Հայաստանում խորհրդային իշխանության տապալման մասին։
Խորհրդային իշխանությունը, որ պահպանել էր իր դիրքերը Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում, նախապատրաստվում էր հակախորհդային ապստամբությունը, այսինքն՝ փաստորեն՝ հայկական ժողովրդական ազատագրական շարժումը ճնշելու, մայրաքաղաք Երևանը վերագրավելու։
Փետրվարի 18–ին՝ Երևանի ազատագրման օրը, տապալված խորհրդային Հայաստանի չեկայի ղեկավար Շավարշ Ամիրխանյանը, զինվորական ժողկոմ Ավիս Նուրիջանյանը և հեղկոմի նախագահի տեղակալ Իսահակ Դովլաթյանը հայկական «կարմիր» բանակի շտաբի միջոցով Բաքու՝ Գրիգորի Օրջոնիկիձեին հեռագրեցին, թե Հայաստանում ռուսական զորամասեր չկան, քանզի դրանք դուրս են բերվել 11–րդ Կարմիր բանակի հրամանատար Գեկկերի պահանջով՝ այլ խնդիրներ կատարելու համար, իսկ հայկական «կարմիր» բանակի զորամասերը քիչ հույս են ներշնչում խորհրդային իշխանության վերականգնման համար պայքարի գործում։
2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․
Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները
1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը՝ հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժե կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։
Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։
1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։
Ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական ճանապարհով Ադրբեջանը կարողացավ գրավել Ջրականը, Ֆիզուլին, Զանգելանը, Հադրութը, Շուշին, ինչպես նաև գյուղեր Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ զինադադարի մասին արված եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց նաև Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները, ինչպես նաև Կուբաթլուն (Սանասար) և Աղդամը (Ակնա):
Ապրիլի 10-14
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էջ 206-213, նաև այլ աղբյուրներ/․
Ապրիլի 3-7
Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը».
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.
Մարտի 20-24
Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.
Մարտի 13-17
Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/․
Մարտի 6-10
Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․
Քննարկվող հարցեր՝
ա/ Պատերազմի պատճառները
բ/ Աշխարհամարտի սկիզբը, փուլերը
գ/ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը
դ/ Հակահիտլերյան խմբավորման ստեղծումը
ե/ Արմատական բեկումը պատերազմում
զ/ Աշխարհամարտի ավարտը
է/ Պատերազմի հետևանքները և արդյունքները
Փետրվարի 27-մարտի 3
Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էջ 60-63/․
Փետրվարի 20-24
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․