Category: Պատմություն 8
10 փաստ McDonald’s-ի մասին
10 փաստ GOOGLE-ի մասին
Սասունցի Դավիթ
Ես ընթերցեցի «Սասուցի Դավիթ»-ը։ Ես այն կարդացել էի տարիներ առաջ և, քանի որ եր թեման հենց «Սասունցի Դավիթ»-ն էր ես այն ևս մեկ անգամ ընթերցեցի։ Ես շատ եմ սիրում այդ էպոսը, որովհետև այդ էպոսի յուրաքանչյուր խոսքի տաք թաքնված է մի խորը իմաստ։
Երբ արդեն ավարտել էինք ընթերցանությունը տեսազանգի միջոցով քննարկեցինք էպոսը ավագ դպրոցի սաների հետ։ Մեզնից յուրաքանչյուրը ընթերցում էր էպոսից իր սիրելի հատվածը, այնուհետև մենք քննարկում էինք էպոսը և ամեն մեկը հայտնում էր իր հարծիքը էպոսի մասին։
Տեսազանգի ժամանակ մեզ պատմեցին նաև այնպիսի պատմություններ, որոնք ես անձամբ չէի գտել համացանցում։ Պատմեցի «Սասունցի Դավթի» առաջին արձանի մասին, որը պատրաստված էր գիպսից և չուներ ներկայիս տեսքը։ Դիտեցինք նաև դրա նկարները։
Ինձ շատ դուր եկավ քննարկումը և այդ քննարկման ընթացքում ես հարստացրեցի իմ գիտելիքները «Սասունցի Դավիթ» էպոսի մասին։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությւոնները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական, հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:
Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունը ամենավերջին էջում է:
ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, 2014 թվականին իր «Առաջին աշխարհամարտ–Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ» հոդվածում փորձել է համեմատություն անցկացնել հայ ժողովրդի և Առաջին աշխարհամարտին մասնակցած բոլոր մյուս ժողովուրդների ու պետությունների մարդկային կորուստների միջև: Ըստ հայ պատմաբան ակադեմիկոսի՝ «Մասնագետներն Առաջին աշխարհամարտում մարդկության ունեցած կորուստների վերաբերյալ զանազան հաշվարկներ են անում: Առավել ընդունված տեսակետն այն է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 20,5 միլիոն մարդ, որից շուրջ 10 միլիոնը՝ ռազմի դաշտում:»Պարզ է դառնում հետևյալը. «Ստացվում է, որ 10,5 միլիոն զոհերը խաղաղ բնակիչներն են: Բացի այդ, ըստ Ա.Մելքոնյանի՝ վիրավորվել և հաշմանդամ է դարձել մոտ 18,3 միլիոն մարդ:» Հայտնի նաև, որ «Նյութական կուրուստները հաշվվում են հարյուրավոր միլիարդներով:» Այնունհետև հայ պատմաբան ակադեմիկոսը համեմատել է երկու պատերազմող խմբավորումների կորուստները: Այսպես՝ «Անտանտի երկրներից զոհվել է 5,6 միլիոն զինվորական և մոտ 8 միլիոն խաղաղ բնակիչ, Եռյակ դաշինքի երկրներից՝ 4,4 միլիոն զինվորական և 3,4 միլիոն խաղաղ բնակիչ:» Այնուհետև Ա.Մելքոնյանը կատարում է շատ ուշագրավ եզրահանգում: «Այսինքն՝ պատերազմը տանուլ տված Գերմանական խմբավորման կորուստների մեջ 3,4 մլն խաղաղ բնակիչներից 2,8 միլիոնը վերաբերում է Օսմանյան կայսրությանը:» Հաջորդ դիտարկումը նույնպես կարևոր իրողություն է ի հայտ բերում. «Դրա մեծ մասը բաժին է ընկել կայսրության քրիստոնյա ժողովուրդներին՝ 1,5 միլիոն հայերին, 500–800 հազարը՝ ասորիներին, 100–350 հազարը՝ հույներին:» Ինքնըստինքյան բխում է հետևյալ հույժ կարևոր եզրահանգումը. «Նշանակում է բնակչության թվաքանակի համեմատությամբ ոչ մի ժողովուրդ չի ունեցել այնպիսի կորուստներ, ինչպիսին հայությունը:»Առավել պարզաբանելով իրավիճակը, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը կատարում է ևս մեկ այլ դիտարկում. «Այստեղ մատնանշենք նաև այն հանգամանքը, որ թեպետ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքի մի զգալի մասը ռազմակալվել է Անտանտի երկրների զորքերի կողմից, այդուհանդերձ, մուսուլման բնակչությունը քրիստոնյաների համեմատությամբ ունեցել է չնչին կորուստներ:» Վերջապես ի հայտ է գալիս հայ ժողովրդի համար խիստ կարևոր եզրակացությունը. «Հետևապես սին են թուրք քաղաքական ու «գիտական» շրջանակների այն պնդումները, թե տերության բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ թուրքերը պատերազմի ընթացքում հավասարապես կրել են մեծ կորուստներ:» Ուստի նաև լիովին արդարացի է հայ պատմաբան ակադեմիկոսի հետևյալ եզրահանգումը. «Հայ ժողովուրդը, որ այդ պատերազմի սանձազերծմանը որևէ մասնակցություն չուներ, վերոհիշյալ տվյալների համեմատության դեպքում միանշանակ ներկայանում է որպես այդ պատերազմի գլխավոր զոհ, հանգամանք, որը, ցավոք, ստեղծված ահռելի գրականության մեջ հիմնականում շրջանցված է:»
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ
- Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները:
Բոլշևիկների կուսակցությունը 1917թ. հոկտեմբերի 25–ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7–ին) Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Վ. Լենինի գլխավորությամբ ստեղծվեց նոր կառավարություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ): Այս պես սկսվեց Ռուսաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանը: Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, իսկ ԱՀԿ–ն լուծարվեց: Կոմիսարիատում գլխավոր պաշտոնները զբաղեցնում էին մենշևիկներն ու էսէռները: 12 կոմիսարներից 3–ը հայ էին: Նոր գործադիր մարմինը, սակայն, չկարողացավ կարգավորել երկրամասի ներքին կյանքը: Դեռ ավելին՝ վատթարացան ժողովրդի կենսապայմանները, համատարած բնույթ ընդունեցին ավազակությունն ու կողոպուտը: Ազգամիջյան բախումների ալիքը հեղեղեց ողջ երկրամասն ու ճակատային թիկունքը:
- Վերլուծել Երզնկայի զինադադարը:
Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917թ. դեկտեմբերի 5–ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը: Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուս–թուրքա կան ճակատը փլուզվեց: Ռուսական զորքը լքեց ճակատը, իսկ ազգային զորամասերը, որոնք պետք է փոխարինեին ռուսներին, դեռ նոր էին ձևավորվում և ճակատ չէին հասել: 1917թ. դեկտեմբերի վերջին ճակատի՝ Արևմտյան Հայաստանի հատվածում մնացել էր ընդամենը 17 հազար մարտիկ:
- Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
1917 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն սկսել է զբաղվել Արևմտյան Հայաստանի հարցով։ Ազգությունների ժողկոմատին առընթեր ստեղծված «Հայկական գործերի կոմիսարիատի» անդամներ Վառլամ Ավանեսովին, բանաստեղծ Վահան Տերյանին, էսէռ Պռոշ Պռոշյանին և դաշնակցական Ռոստոմին (Ստեփան Զորյան) հանձնարարվել է մշակել դեկրետ Արևմտահայաստանի մասին։ Որոշ խմբագրումներից հետո դեկտեմբերի 29-ին ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Ռուսաստանը ճանաչել է Արևմտյան Հայաստանի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ այդ տարածքում պետություն ստեղծելը, և այդ նպատակով նախատեսել է հետևյալ պայմանները.
- Ռուսական զորքերի դուրսբերում Արևմտյան Հայաստանից և երկրամասում կարգուկանոն հաստատելու համար ժողովրդական միլիցիայի ստեղծում:
- Հայրենիքից բռնագաղթած հայերի վերադարձը Թուրքահայաստան:
- Տարագիր հայերի վերադարձից հետո Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ բանակցություններում պնդել հօգուտ Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքի:
- Ժողովրդավար, եղանակով Արևմտյան Հայաստանի ժամանակավոր իշխանության մարմնի՝ ժամանակավոր վարչության ստեղծում՝ հայ և մուսուլման բնակչության հավասար տեղերով։ 2-րդ և 4-րդ կետերի իրականացումը հանձնարարվել է Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար Ս. Շահումյանին, որի իրավասություններն Անդրկովկասի կոմիսարիատը չէր ճանաչում։
Դեկրետով Արևմտյան Հայաստանին ինքնորոշում տալը պատրանք էր, քանի որ ցեղասպանված ու հայաթափված երկրում ինքնավար պետություն ստեղծելն անհնար էր՝ մանավանդ ռուսական բանակի դուրսբերումից հետո։ Վահան Տերյանն այդ մասին իր մտավախությունն է հայտնել Վ. ԼԵնինին։ Իսկ իրականում բոլշևիկները ոչ մի քայլ չեն արել դեկրետը կենսագործելու ուղղությամբ։ Ավելին՝ 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված պայմանագրով ՝ Լենինի կառավարությունը թուրքերին է թողել ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի մարզը, որը մինչ այդ Արևելյան Հայաստանի կազմում էր։Դեկրետի միակ դրական կողմն այն էր, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչել է հայերի օրինական իրավունքներն Արևմտյան Հայաստանի նկատմամբ
- Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:
Խորհրդային կառավարությունը խզեց հարաբերությունները Անտանտի դաշնակից երկրների հետ: Նա Բրեստ–Լիտովսկում 1917թ. դեկտեմբերի 2–ին զինադադար կնքեց, ապա հաշտության բանակցություններ սկսեց հակառակորդ Քառյակ միության հետ: Նման քաղաքական շրջադարձով խորհրդային ղեկավարությունը նպատակ ուներ պատերազմող երկրներում հրահրելու համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն: Այնպես որ, բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդրի լուծումն ուներ ածանցյալ նշանակություն: Չնայած դրան՝ Հայկական հարցը քննարկվեց բանակցությունների ողջ ընթացքում: Շուտով Բրեստ–Լիտովսկի բանակցությունները ընդհատվեցին: Պատերազմը վերսկսվեց. Գերմանիան հարձակման անցավ Պետրոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը՝ Կովկասյան ճակատում: Իվերջո, շուրջ երեք ամիս ձգված բանակցություններից հետո Խորհրդային Ռուսաստանը 1918թ. մարտի 3–ին (նոր տոմարով) Բրեստ–Լիտովսկում ստորագրեց հաշտության պայմանագիր իր համար շատ ծանր պայմաններով: Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Հաշտության 4րդ հոդվածի և ռուս–թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերադարձվեցին Արևմտյան Հայաստանում գրավված հողերը: Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ մի այն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից: Ռուսաստանը պարտավորվում էր նաև Անդրկովկասից հանել իր բոլոր ուժերը և զորացրել հայկական զորամասերը: Այսպիսով՝ Բրեստ–Լիտովսկի պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները: Բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը: Երբ ստորագրվում էր այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքն արդեն լքել էր Կովկասյան ճակատը, և վերսկսվել էր պատերազմն Արևմտյան Հայաստանի տարածքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՒ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ
1920թ. նոյեմբերին Արևելյան Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն. սկիզբ առավ հայ ժողովրդի նորագույն պատմության սոցիալիստական շրջանը, որն էլ եզրափակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակմամբ:

Պատմական այդ համեմատաբար կարճ շրջանը հագեցած էր հասարակական, քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը դրեցին ողջ 20-րդ դարի հայ մշակույթի վրա: 1924թ. ապրիլին Խորհրդային Հայատանի կառավարության նիստին հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հզոր խթան դարձավ ողջ հանրապետությունում քաղաքաշինության, ճարտարապետության, կերպարվեստի հետագա զարգացման համար: Թեև բոլշևիկյան իշխանության ձեռքին արվեստը ծառայում էր որպես քաղաքական և գաղափարական ամբիոն, սակայն պատմական այս ժամանակահատվածը հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան էր, որը կապված էր նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի, գրողներ Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի, դերասաններ Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի անունների հետ: 1922թ. կազմակերպվեց

հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, հետագայում՝ Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը և Մետաքսյա Սիմոնյանը մարմնավորեցին երկար հիշվող կերպարներ։ Դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության այլ կենտրոններում։ Երևանում գործում էին Ստանիսլավսկու անվան ռուսական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնները։

1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Իսկ առաջին հնչյունային կինոնկարը «Պեպոն» էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես ժամանակի լավագույն գեղարվեստական ֆիլմ։ Վերելք ապրեց նաև երաժշտական կյանքը։ Հիմնվեցին Երևանի պետական կոնսերվատորիան, առաջին սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Այդ շրջանի երաժշտական արվեստի զարգացման գործում չափազանց մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի ներդրումը: Նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը:

Նրա «Ալմաստ» օպերան իր պրոֆեսիոնալ կատարելությամբ հասնում է համաշխարհային դասական օպերային արվեստի լավագույն նմուշներին: Անփոխարինելի է տաղանդավոր երգահաններ Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի ու Տիգրան Մանսուրյանի վաստակը դարաշրջանի համար։

Հայ երաժշտության ժողովրդականացման գործում մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի ու Շարա Տալյանի, Զարուհի Դոլուխանյանի ու Պավել Լիսիցյանի դերը։ ԽՍՀՄ սահմաններից դուրս լայն ճանաչման արժանացան երգչուհիներ Գոհար Գասպարյանը ու Լուսինե Զաքարյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ Միքայել Թավրիզյանը, Օհան Դուրյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը և այլ կատարողներ։ Դեռևս 1936թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը: Երկրորդ աշխարհամարտից հետո կազմավորվեց Հայաստանի պարի պետական անսամբլը, որը մեծ ընդունելություն գտավ նաև արտասահմանում: 1943թ. հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որի առաջին նախագահ ընտրվեց Հովսեփ Օրբելին: 1947թ. նրան փոխարինեց աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիայի ստեղծումը նոր թափ հաղորդեց գիտական ուժերի միավորմանը և զարկ տվեց հանրապետությունում գիտության հիմնարար (ֆունդամենտալ) ճյուղերի զարգացմանը։

1959թ. Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական ինստիտուտի և սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ ու հրատարակման գործով։ Հանրապետության կյանքում նշանակալի երևույթ էր 12 հատորով Հայկական մեծ հանրագիտարանի հրատարակումը: Մատենադարանում այսօր առկա են տարբեր լեզուներով գրված շուրջ 20 000 ձեռագրեր և շուրջ 500 000 վավերագրեր:

Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Հակոբ Գյուրջյանը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Նրանց հաջորդեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սերգեյ Բաղդասարյանը և այլք: 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը (այսօր` Հայաստանի ազգային պատկերասրահ):

Կինոարվեստի զարգացումը մեծ թափ ստացավ 1960-ական թվականներից։ Այն նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Ներսես Հովհաննիսյանի և Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական բարձրարժեք կինոնկարներով։ Հայ կինոարվեստում համաշխարհային մեծություն էր մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ում հայտնի «Նռան գույնը» նկարը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովային: Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Հանրապետության հրապարակը, Երևանի գինու կոմբինատը, Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Կոնյակի գործարանը (Հովհաննես Մարգարյան), Մատենադարանը, Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի շենքերը (Մարկ Գրիգորյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան), ԳԱԱ նախագահության շենքը (Սամվել Սաֆարյան), Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Երևանի նոր քաղաքապետարանը (Ջիմ Թորոսյան) և այլն։ Այսպիսով, չնայած գաղափարական որոշ արգելքների, 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթը խոշոր նվաճումներ ունեցավ բոլոր բնագավառներում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ ՆՈՐ ՇՐՋԱՆՈՒՄ/ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԸ, ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
1826-1829 թվականներին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ Ռուսաստանի հաղթական պատերազմներից հետո սկսվել է Արևելյան Հայաստանի վերաբնակեցումը հայերով։ Ռուսաստանին միացված հայկական տարածքները՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, զարգացնելու և սահմանամերձ շրջաններում վստահելի բնակչություն ունենալու նպատակով Ռուսաստանը կազմակերպել է թուրքական և պարսակական տիրապետության տակ մնացած հայ բնակչության մի մասի (շուրջ 150 000) ներգաղթը Արևելյան Հայաստան։ Դրա շնորհիվ կտրուկ աճեց տեղի հայ բնակչության թիվը, Արևելյան Հայաստանը վերածվեց հայ ժողովրդի համախմբման կենտրոնի։Մինչդեռ Օսմանյան կայսրությունում ավելի էր խստանում հայերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հայերի ազատագրական շարժմանը վերջ դնելու նպատակով Թուրքիայի իշխանությունները սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք 1894-1896 թվականներին կազմակերպեցին շուրջ 300 000 հայերի սպանությունը Արևմտյան Հայաստանում և երկրի այլ վայրերում։ Դրա անխուսափելի հետևանքներից էր հայերի ավելի մեծ չափով արտագաղթը հայրենիքից՝ այս անգամ նաև դեպի Հյուսիսային և Հարավային Ամերիկա:
Կանանց դերը պատմության մեջ
Դարերի խորքում մարդկանց միջև սոցիալական հավասարություն չկար, և առավել ևս ՝ տղամարդու և կնոջ միջև: Վերջինս ստրուկի նմամ ենթակա դիրքն էր զբաղեցնում ՝ կատարելով միայն իր տնային և մայրական պարտականությունները: Չնայած պատմաբաններն ու հնագետները վկայում են այն ժամանակի մասին, երբ կինը առաջնային դեր է խաղացել հասարակական կյանքում: Դա մայրիշխանության դարաշրջանն էր: Այս շրջանի մասին մենք սովորում ենք այն ավանդույթներից և առասպելներից, որոնք պահպանվել և հասել են մինչ մեր օրեր:
Հին հույները կանացի գեղեցկությունը աստվածացնում էին քանդակների մեջ ՝ դրանցով զարդարելով տաճարները, բայց իրական կյանքում նրանք դուրս էին գցում կամ զոհաբերում էին «ավելորդ» դուստրերին, վաճառում էին աղջիկներին և կանանց վերաբերվում էին միայն որպես լուռ տնային տնտեսուհիներ: Հին Հունաստանում կանայք կցված էին իրենց տներին, նրանք չպետք է խառնվեին հասարակական գործերին: Նրանք չէին կարողանում մասնակցել քաղաքի կառավարման, ժառանգել կամ ունեցվածք ունենալ, կամ էլ դատարանում պաշտպանվել: Կանայց նույնիսկ թույլ չէր տրվում գնել այնպիսի իրեր, որոնց արժեքը որոշակի գումարից ավել էր:
Ողջ կյանքի ընթացքում կինը հնազանդվում էր տղամարդկանց, նախ՝ հորը, իսկ հետո՝ ամուսնուն, եղբորը կամ որդուն:
Միջնադարում, ասպետական ժամանակներում, «Գեղեցիկ տիկնոջ» պաշտամունք էր տիրում, բայց կինը իրականում կրկին իրավազուրկ էր։
Իհարկե, ժամանակի ընթացքում կանանց հասարակական դերը և դիրքը հասարակության մեջ փոխվում են: Հատկապես ցնցող փոփոխություններ տեղի ունեցան այս առումով 20-րդ դարում, չնայած տարատեսակ նախապաշարմունքներն ու առասպելները խանգարում են կանանց հասարակության մեջ իսկապես հավասար դիրք գրավելուն:
Մենք ապրում ենք լուսավոր դարաշրջանում, երբ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ամրագրված են տարբեր երկրների սահմանադրություններում, երբ կանայք ընդգրկված են հասարակության տնտեսական կյանքում, քվեարկելու իրավունք ունեն և կրթություն ստանալու հնարավորություն, սակայն կանանց դիրքը դեռ մնում է հիմնականում երկիմաստ:
Կանանց նկատմամբ խտրականությունը շարունակվում է, չնայած որ դա այլևս հաճախ լինում է ոչ թե բացահայտ, այլ թաքնված ձևով, ինչին նպաստում են կայուն հասկացությունները այն մասին, թե ինչ է «թույլատրվում» կնոջը հասարակության մեջ:
Որոշ ամենատարածված կարծրատիպերն են. կանանց ճակատագիրը դա տունն և ընտանիքն է, կինը չի կարող լինել լավ առաջնորդ կամ ղեկավար, աշխատավայրում կանանց զբաղվածությունը բացասաբար է անդրադառնում իրենց երեխաների վրա, ազդում է հասարակության մեջ հանցավորության աճի վրա, կանայք չեն ձգտում հաջողության, քաղաքականությունը կանանց գործը չէ և այլն։
Սակայն դա իհարկե այդպես չէ, և համաշխարհային պատմության ընթացքում բազմաքիվ են եղել կանայք, ովքեր բեկումնային դեր են ունեցել պատմության տարբեր ժամանակահատվածներում տարբեր ոլորտներում: Ներկայացնենք նրանցից մի քանիսին:
Կլեոպատրա
Կլեոպատրա VII Ֆիլոպատոր
Ծնվել է մ. թ. ա. 69թ., Ալեքսանդրիայում, Պտղոմեոսյան Եգիպտոսում: Եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։
Կլեոպատրա թագուհին աշխարհին հայտնի է իր գեղեցկությամբ, նենգությամբ, վավաշոտությամբ, խորամանկությամբ ու խարդախությամբ: Նրա անունը կապված է նաև հայոց պատմության հետ:

Նա Պտղոմեոս XII Ավլետես թագավորի (որ, ի դեպ, գահ բարձրացավ Տիգրան Մեծի զինական աջակցությամբ) ավագ դուստրն էր: Կլեոպատրայից բացի, Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, որ նշանակում է hայրասեր:
Պտղոմեոս XII-ը, լինելով կիրթ գահակալ, իր պալատ էր հրավիրել ժամանակի շատ ուսյալ այրերի, որոնք զբաղվեցին նաև արքայազնների կրթությամբ: Կլեոպատրան, հռոմեացի պատմիչների հավաստմամբ, ժամանակի ամենաուսյալ անձանցից էր: Բացի լատիներենից և հունարենից, նա տիրապետում էր նաև ասորերենին, եբրայերենին, արաբերենին, մարերենին, պարսկերենին, հաբեշերենին, ղպտերենին: Նա հմուտ էր նաև մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում:

Եգիպտոսում տարածված էր «սրբազան ամուսնության» սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական տոհմին այլ արյուն չխառնվի և ուրիշ տոհմերից գահի թեկնածուներ չհայտնվեն:
Կլեոպատրայի առաջին ամուսինն ավագ եղբայրն էր՝ Պտղոմեոս XIII-ը:
Մ.թ.ա. 51 թ. մահանում է Պտղոմեոս XII-ը, և գահն անցնում է Պտղոմեոս XIII-ին ու Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, որը երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը, որ Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին: Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս, չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ իր օգտին լուծել գահակալության խնդիրը, որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին:
Կլեոպատրան և Հուլիոս Կեսարը։ Ժան Լեոն Ժերոմի նկարը։
Նա, ինչպես հաղորդում է Պլուտարքոսը, հրամայեց իրեն փաթաթել սավանների մեջ, ամուր կապել պարաններով և ներկայացնել Կեսարին որպես գերի: Այսպիսով թագուհին նախ շարժեց Կեսարի գթասրտությունը, ապա՝ գերեց նրան իր հմայքով: Կլեոպատրայի խորհրդով Կեսարը սպանեց ոչ միայն Պտղոմեոս XIII-ին, այլև նրա համակիրներին: Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա VII թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս XIV-ին: Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մ.թ.ա. 47 թ. նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են: Մ.թ.ա. 44 թ. Հռոմում Հուլիոս Կեսարը սպանվեց:

Մի քանի տարի Կլեոպատրան ամուսնացել է Մարկոս Անտոնիոսի հետ, ումից նա ունեցել է 2 տղա և 1 աղջիկ։ Մ.թ.ա. 31-ին հունական Ակտիում քաղաքի մոտ Անտոնիուսի և Կլեոպատրաի բանակը (120 000 զինվոր, 12 000 ձիավոր, 470 նավ) պարտվում է Օկտավիանոսի բանակին (80 000 զինվոր, 15 000 ձիավոր, 260 նավ)։
Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը իրենց ձևացնում են որպես պատերազմի հաղթողներ, սակայն նրանք գիտեն, որ մի քանի օր հետո Օկտավիանոսը կժամանի Ալեքսանդրիա՝ իր հաղթանակը հայտարարելու։ Մարկուս Անտոնիոսը ինքնասպան է լինում, նետվելով իր թրի վրա։
Երբ Օկտավիանոսը հասավ Ալեքսանդրիա, Կլեոպատրան դեռ ապրում էր։ Նա փորձել է գերել Օկտավիանոսին, ինչը ստացվել էր Կեսարի և Մարկուս Անտոնիոսի հետ։ Մ.թ.ա. 30 թվի օգոստոսի 12-ին, իր նպատակին չհասնելուց հետո, Կլեոպատրան ևս ինքնասպանություն է գործում։ Նրա մահվան պատճառը մինչ այսօր հայտնի չէ, ըստ առասպելի՝ նա իրեն սպանել է օձի թույնի միջոցով։

Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշոր կին գործիչն է:
Ժաննա դ’Արկ
1412թ. հունվարի 6 — 1431թ. մայիսի 30
Ժաննա դ’Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ եկեղեցու սուրբ, հայտնի է նաև որպես Օռլեանի կույս։ Գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337-1453 թվականներ) ժամանակ։

Նա ծնվել է աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և միաժամանակ է ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։

13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։

Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Շարլի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429թ.-ի հուլիսի 17-ին, թագադրել է Շարլին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը:
Կառլոս VII թագավոր (1403- 1461)
Սակայն համաժողովրդական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակել է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցրել և հանձնել անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։

Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելուց հետո, մեղադրել են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացրել. Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվել՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով նրան այրել են Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Նա ընդամենը 19 տարեկան էր:

Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։
1453թ.-ի հոկտեմբերի 19-ին պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ, և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան:

Դրանից հետո Շառլը նախաձեռնել է Ժաննա դ’Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ 1455 թ. Ռուանում գումարվել է եկեղեցական նոր ատյան, որը բեկանել է նախկին դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից։ Իսկ 1920 թվականի մայիսի 16-ին՝ դասվել սրբերի շարքին։

Մարիա Կյուրի
Մարիա Սկլոդովսկա-Կյուրի
(նոյեմբերի 7, 1867թ.- հուլիսի 4, 1934)
Մարի Կյուրին ծնվել է Վարշավայում, Լեհական թագավորությունում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության մի մասն էր կազմում: Նախնական կրթությունը ստացել է Վարշավայի «Թռիչք» համալսարանում (գաղտնի գործող ուսումնական հաստատություն, որը պահպանում էր լեհական ավանդույթները), ապա սկսել է զբաղվել բնագիտության գործնական ուսումնասիրմամբ:

1891 թվականին, 24 տարեկան հասակում նա մեկնում Փարիզ՝ ուսումը շարունակելու: Այնտեղ նա բարձրագույն կրթություն է ստանում և շարունակում իր հետագա գիտական ուսումնասիրությունները:
1894 թվականին Մարիան հանդիպում է Պիեռ Կյուրիին, իսկ 1895 թվականին նրանք ամուսնանում են։

Միասին սկսում են ուսումնասիրել ուրանի աղերի արձակած անսովոր ճառագայթները։
1903 թվականին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և ֆիզիկոս Անրի Բեքերելի հետ մեկտեղ ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: 1911 թվականին Նոբելյան մրցանակ է ստանում քիմիայի բնագավառում:
1911 թվականի Նոբելյան մրցանակի հավաստագիրը
Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը (տեսություն, որի անունը ինքն էր հորինել), ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը:
Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջին անգամ սկսվեցին ուսումնասիրություններ կատարվել նորագոյացությունները ռադիոակտիվ իզոտոպերով բուժելու ուղղությամբ:

Նա հիմնադրել է Փարիզի և Վարշավայի Կյուրիի անվան ինստիտուտները, որոնք մինչև օրս հանդիսանում են բժշկական հետազոտությունների գլխավոր կենտրոններ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մշակեց ռենտգենյան ճառագայթներով զինված շարժական ռադիոգրության միավորներ՝ դաշտային հիվանդանոցների համար:
Կյուրին ռենտգենյան ճառագայթների սարքակազմով զինված փոխադրամիջոցում
Մարի Կյուրին առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից:
Նա նաև եղել է Սորբոնի համալսարանի առաջին կին պրոֆեսորը:

Մարի Կյուրին մահացել է 1934 թվականին Ֆրանսիայում, Վերին Սավոյի առողջարաններից մեկում, ապլաստիկ անեմիայից։ Նրա մահվան պատճառը երկար տարիներ ռադիացիայից չպաշտպանված կենսակերպ վարելն էր և առաջին համաշխարհայինի տարիներին դաշտային հիվանդանոցներում ռադիոգրության սարքերով աշխատելը: Աշխատելով ռադիոակտիվ նյութերի հետ՝ Մարի Կյուրին զգուշություն չէր ցուցաբերում և նույնիսկ որպես կախազարդ օգտագործում էր ռադիումով անոթ։

Մարի և Պիեռ Կյուրիների գործը շարունակել են նրանց դուստր Իրեն Կյուրին և նրա ամուսինը՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրին։
Մարի Կյուրիի արձանը Կյուրիի համալսարանի դիմաց, Լյուբլինում, Լեհաստան
Մայր Թերեզա
Մայր Թերեզա (Անգես Գոնջե Բոյաջիու) (1910- 1997)
Ծագումով ալբանուհի մայր Թերեզան ծնվել Է 1910 թվականին՝ Սկոպյեում, բայց երկար տարիներ աշխատել Է Կալկաթայում (ուստի նրան հաճախ անվանում են Կալկաթայի մայր Թերեզա), որտեղ բարեգործական առաքելություն Է հիմնել:
Նա կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։

Քույրերն ապրում էին այնպես, ինչպես նրանք, ում մասին իրենք հոգ էին տանում: Նրանց կյանքը դժվար էր, աշխատանքը` հոգնեցնող. մաքրել, լվանալ, չզզվել հիվանդների սարսափելի վերքերից: Մայր Թերեզան իր օրինակով բոլորին ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է իսկապես գթասիրտ մարդը լինի:

Մայր Թերեզան կասկածների դեմ միակ արժանի միջոց էր համարում Աստծուն դիմելը: Նա օգնության էր գնում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա բացեց ավելի քան 60 դպրոց, որբանոց և աղքատանոց, որոնք գոյություն ունեին բարեգործների օգնության շնորհիվ:

Մայր Թերեզան Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1979)։ Նա դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը։
Ըստ որոշ տվյալների՝ Մայր Թերեզան ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական անուն ազգանունը Ագնեսսա Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է։

Գոհար Վարդանյան
Գոհար Վարդանյան (1926 — 2019)
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ:
1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։
1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։
1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը։
Երկար տարիներ Գոհար և Գևորգ Վարդանյանները «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։
1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։
2019 թվականի դեկտեմբերի 13-ին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Այսեդորա Դունկան
Այսեդորա Դունկան (1877 — 1927)
Ժամանակակից պարի ստեղծողը, որը գլխիվայր շրջեց ողջ արևմտյան արվեստը: Կարդում էր Նիցշե, ապրում էր Սերգեյ Եսենինի հետ և ջանում էի ստեղծել «նոր մարդ»: Ինչ-որ կերպ դա նրան հաջողվեց:
Կոկո Շանել (1883 — 1971)
Նա արդիականացրեց կանացի նորաձևությունը, հագցրեց իր դարաշրջանի ամենահայտնի կանանց և ոչնչացրեց գենդերային կարծրատիպերը: Հանրաճանաչ օծանելիքները համեմատած այդ ամենի հետ պարզապես մանրուք են:
Ֆրիդա Կալո (1907 — 1954)
Մի նկարիչ, ով իր ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի հետ միասին, մեքսիկական արվեստը հետաքրքիր դարձրեց ամբողջ աշխարհին: Նրա նկարները տեղական բանահյուսության, ժողովրդական ծեսերի, սովորությունների, հավատալիքների և նրա խառնվածքի և սրտի գրգիռների վայրի խառնուրդ են: Վալենտինա Տերեշկովա (1937)
Վալենտինան առաջինն է այն կանանցից, ովքեր կարողացել են հասնել տիեզերք: Եվ միակը նրանցից, ով դա արել է միայնակ: Հեյդի Լամար (1914 — 2000)
1930-ական և 1940-ական թվականներին հանրաճանաչ ավստրիացի, այնուհետև ամերիկացի կինոդերասանուհի է, ինչպես նաև գյուտարար: Նրա պատմությունը մեկն է այն պատմություններից, որոնք մեզ անհեթեթություն կթվային, եթե դա գեղարվեստական ֆիլմի մեջ տեղի ունենար. Եվրոպայից խորհրդավոր հոլիվուդյան աստղը և ավանգարդային կոմպոզիտորը (խոսքը Ջորջ Էթայլի մասին է) հայտնագործում են ազդանշանների կոդավորման նոր եղանակ: Լամարը, որի դերասանական կարիերան շարունակվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, ոչ միայն փրկեց ԱՄՆ նավատորմի շատ նավեր թշնամու տորպեդներից (դրա տեխնոլոգիան վերագտնվեց և սկսեց լայնորեն կիրառվել 1960-ականներին ՝ սկսած Կարիբյան ճգնաժամից), այլև դարձավ Wi-Fi-ի և Bluetooth-ի ստանդարտների նախաստեղծողը: Մալալա Յուսուֆզայ (1997)
Պակիստանյան իրավապաշտպան: Մալալան դարձավ ակտիվիստ, երբ նա դեռ 11 տարեկան էր։ Նա սկսեց բլոգ վարել Թալիբանի գրավյալ Մինգորա քաղաքում կյանքի մասին BBC- ի համար: 2012-ին նրան փորձել են սպանել իր գործունեության և հայտարարությունների համար, բայց բժիշկները փրկել են աղջկա կյանքը: 2013-ին նա հրապարակեց ինքնակենսագրությունը և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, իսկ 2014-ին ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ դառնալով ամենաերիտասարդ դափնեկիրը (17 տարեկան):
Ապրիլի 10-17
ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Պատմել երիտթուրքերի, որդեգրած ծրագրերի մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:
XX դ․ սկզբներին ուժեղանում էր հակահամիդյան պայքարը։ Շարժման մեջ մեծ դեր ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ Հայերի մի մասը բռնակալության դեմ պայքարում անհրաժեշտ համարեցին համագործակցել Օսմանյան կայսրությունում գործող բոլոր ուժերի հետ։ Դաշնակցությունն իր նոր ծրագրում առաջադրեց Արևմտյան Հայաստանում լայն ինքնավարության պահանջը։ 1907 թվականին Փարիզում ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինված ապստամբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը։ 1908 թվականին տեղի ունեցավ հեղաշրջում։ Երիտթուրքերը Մակեդոնիայից շարժվեցին Կ․ Պոլիս՝ սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված սահմանադրությունը։ Սուլթանը տեղի տվեց։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Օսմանյանը կայսրության և հայ ժողովուրդները մեծ հույս ունեին այդ հեղաշրջումից։ Հայ ազատագրական ուժերը նույնիսկ պայքարի օրակարգից հանեցին արևմտահայությանը ընդհանուր զինված ապստամության նախապատրաստելու խնդիր։ Սակայն ոգևորվածությունը շատ չտեևեց, որովհետև երիտթուրքերը ոչ մի փոփոխություն չարեցին։
Շարունակեցին Աբդուլ Համիդի հակահայ քաղաքականությունը։ Կիլիկիայի դեպքերը ցույց տվին, որ երիտթուրքերը որդեգրել են հայերի բնաջնջման աբդուլհամիդյան պետական ծրագիրը։
Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.
- Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն
1912թ․-ին Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն։ Նրա գլխավոր նպատակն էր հասնել Հայկական հարցի լուծմանը։ Գևորգ Ե-ն 1912թ․-ին դիմեց ռուսական կայսրին՝ հայերին պաշտպանելու խնդրանքով։ Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ։ Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումներին հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար։ 1913թ․ ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։
- Անդրեյ Մանդելշտամը և նրա հայակական բարենորոգումների նախագիծը
Կ․ Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ։ Ըստ նախագծի՝ հայկական վեց նահանգներից՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու էր մեկ նահանգ։ Նահանգի գերագույն կառավարիչը պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական և թուրքական կողմերի մեջ։
- 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը
1914 թվականին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի՝ յոթ նահանգներից ձևավորվում էր վարչական երկու միավոր։ Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները։ Ռուս-թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջներ էր առաջադրում, քան Մանդելաշտամի ծրագիրը։ Հայկական հարցի այս փուլում խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձան իշխանություններին ընդդիմություն։
- 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները
Երիտթուրքական կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը։ 1914թ․ տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ․ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն․ Հոֆը։ Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր էլ ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով բարենպաստ իրավիճակից Թուրքիան չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։ Այսպիսով՝ հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես ձախողվեց։
- «Պողոս Նուբար փաշան որպես հայ ականավոր քաղաքական գործիչ»
1904 թ. Պողոս Նուբար փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։ Նրա օրոք՝ 1905 թ.-ից 1914 թթ. Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10.000-ի։ 1904 թ.-ին օգնություն ուղարկեց Տարոնի տառապյալներին, 1905 թ.-ին՝ էջմիածնին, աջակցեց Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը։ 1906 թ. Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար,որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Ստեղծեցին անձեռմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։
1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։ Հետևանքը եղավ 1914 թ-ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն Բրիտանացիները այլ ծրագիր ունեին։
Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժամանը՝ 6000 ոսկի ուղարկելով Թիֆլիս։ Սկսում նոր հանգանակություններ։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ Հույս ուներ, որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամենինչ կփոխվի:
1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919 թ հոկտեմբերի 29 -ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։
- Զապել Եսայան,Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը»/
/բացահայտել Զապել Եսայանի ինքնությունը/15 նախադասություն/, հոդվածը կարդալուց հետո 15 նախադասությամբ ամփոփել/
Զապել Եսայան նրա իսկական անունը Զապել Հովհաննիսյան ծնվել է փետրվարի 4, 1878 թվականին մարզ Ստամբուլ, Թուրքիա։ Մահացել է 1943 թվականին Սիբիրում, ԽՍՀՄ։ Նրա մասնագիտությունը վիպասան, թարգմանիչ, գրականագետ, բանաստեղծ, հրապարակախոս, համալսարանի պրոֆեսոր և գրող, գրել է բազմաթիվ վեպեր։ Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:
Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:
Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը, գրում է Ermenihaber-ը:
Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին թուրքերն առևանգում կանանց և երեխաներին:
1. Կանաց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայնտի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին:
2. Կանանց և երեխաներին գողանում էին տղամարդկանցքաղաքներից ու գյուղերից հեռացնելուց, սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:
3. Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները:
Թերևս զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին: Շատ քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողացել է ինքնապաշտպանվել»:
Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց
Հետաքրքիր է իմանալ….
Թարգմանություն
Մի մարդ, ով համաշխարհային պատմության մեջ ընկավ երկաթյա կանցլեր գեղեցիկ մականունով `Օտտո ֆոն Բիսմարկ, ապրում էր 19-րդ դարի կեսին երեք տարի Սանկտ Պետերբուրգում: Նա Ռուսական կայսրությունում Պրուսիայի դեսպանն էր: Մեր երկրում գտնվելու ընթացքում Բիսմարկը ուսումնասիրում էր ռուսաց լեզուն և շատ վճռականորեն էր խոսում այն:
Երկրի շուրջ գործուղումների, տարբեր մարդկանց հետ հանդիպումների և խոսակցությունների շնորհիվ, արջեր որսելուց հետո, ոտքերի ծանր ցրտահարությունից հետո, ինչը համարյա հանգեցնում էր անդամահատման, Բիսմարկը համարյա արձակում էր խորհրդավոր ռուս հոգին: Ամեն դեպքում, նա հասկանում էր ռուսական կյանքի ձևի էությունը և մեր մտածողության առանձնահատկությունները: Եվ աշխարհայացքները նույնպես: Այս գիտելիքը նրան ապագայում շատ օգնեց, երբ ընտրեց Ռուսաստանը ճիշտ քաղաքական գիծ:
Ամենակարևորը. Բիսմարկը հավատում էր, որ ոչ մի դեպքում, և ցանկացած պայմաններում, մի վիճեք, չխոսենք Ռուսաստանի հետ: Unավալի է, որ գերմանացի իշխանավորները 20-րդ դարում երկու անգամ չլսեցին այս կարծիքը …



Ահա Ռուսաստանի և ռուսների մասին մեծ մարդու իմաստուն մեջբերումները.
«Դաշինք կնքեք որևէ մեկի հետ, սկսեք ցանկացած պատերազմ, բայց երբեք մի դիպչեք ռուսներին»
«Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատերազմ. Ինքնասպանություն ՝ մահվան վախի պատճառով»:
«Ես գիտեմ հարյուրավոր եղանակներ ՝ արջը հանելու համար, բայց ոչ մեկը ՝ նրան հետ մղելու համար: Մի արցունք գցեք ռուսական արջին »:
«Նույնիսկ պատերազմի ամենահաջող ելքը երբեք չի հանգեցնի Ռուսաստանի փլուզման, որին աջակցում են հունական հավատքի միլիոնավոր ռուս հավատացյալներ: «Այս վերջինները, նույնիսկ եթե դրանք անջատված են միջազգային պայմանագրերի պատճառով, նույնքան արագ կմիանան միմյանց հետ, քանի որ սնդիկի առանձնացված կաթիլները իրենց ճանապարհը գտնում են միմյանց»:
Ահա և Բիսմարկի այն շատ հայտնի աֆորիզմը, որը շատերը համարում են մեր օրիգինալ հանրաճանաչ ասացվածքը. «Ռուսները երկար ժամանակ են ապահովում, բայց արագ անցնում»:




Կամ ՝ ևս մեկ հայտնի մեջբերում, որը մեր թշնամիները սիրում են սխալ մեկնաբանել: Դուք հավանաբար լսել եք, որ ռուսների հետ պայմանագրերը չարժե այն թղթի վրա, որի վրա գրված են: Այնպես որ, սա մի փոքր հատված է, որը հանվել է համատեքստից: Փաստորեն, մեծ քաղաքական գործիչ Օտտո Էդվարդ Լեոպոլդ ֆոն Բիսմարկը սա ասաց.
«Մի հուսաս, որ երբ օգտվես Ռուսաստանի թուլությունից, հավիտյան շահաբաժիններ կստանաս: Ռուսները միշտ գալիս են իրենց փողի համար: Եվ երբ նրանք գան, մի ապավինեք ձեր ստորագրած Jesuit պայմանագրերին, ենթադրաբար արդարացնելով ձեզ: Նրանք արժանի չեն այն թղթի վրա, որի վրա գրված են: Հետևաբար արժե խաղալ ռուսների հետ ազնիվ, թե ընդհանրապես »:
Դուք պետք է ընդունեք, որ բնօրինակ գների ճշմարիտ նշանակությունը բոլորովին այլ է, քան անբարյացակամ քարոզչության կողմից օգտագործվող սակավ վարկածը:



Բիսմարկը իր քաղաքական կարիերայի ընթացքում շարունակում էր օգտագործել ռուսաց լեզուն: Մեր խոսքերը անընդհատ սայթաքում էին նրա տառերով: Երբ նա դարձավ կառավարության ղեկավար, նա երբեմն նույնիսկ որոշ փաստաթղթեր էր ընդունում ռուսերեն պաշտոնական փաստաթղթերի վերաբերյալ. Գրեց «Անհնար» կամ «Զգուշացում»:
Բայց «երկաթյա կանցլերի» սիրելի բառը ռուսերեն «ոչինչ» բառն էր: Նա հիանում էր իր լայնությամբ և խորությամբ, իր պոլիսեմիայով և հաճախ օգտագործվում էր անձնական նամակագրության մեջ, օրինակ ՝ այսպիսի երկու լեզու համատեղելով. «Այլևս ոչինչ»:
Բայց իսկապես, սա շատ դժվար բառ է հասկանալու համար ՝ «ոչինչ»: Այստեղ փորձեք բացատրել դրա նշանակությունը ինչ-որ օտարականի: Եթե նույնիսկ հաջողության հասնի, օտարերկրացին դեռ ոչինչ չի հասկանա:
Ես, օրինակ, կտամ դրանց մի քանի հարցեր և պատասխաններ, որոնք խիստ դժվար է բառացիորեն թարգմանել ցանկացած օտար լեզու:
- Ինչպիսին է այսօր եղանակը … — Ոչինչ:
- Ինչպե՞ս ես սիրում այս գիրքը: … — Ոչինչ:
- Կինը, որի մասին դու խոսում ես գեղեցիկ է, … — Ոչինչ:
- Դու գո՞հ ես քո շեֆից … — Ոչինչ:
Եվ «Ոչ, երևի ոչինչ» արտահայտությունը կարող է խորթ հիմարության մեջ մտցնել որևէ օտարերկրացու:
«Ոչինչ» բազմակողմանի բառով, որն արտասանվում է տարբեր ինտոնացիայով, կա մի տեսակ զուտ մեր խորամանկ զսպվածություն կամ խոսելու վախ: «Ոչինչ» -ը բոլորովին ռուսերեն բառ է, որն իր մտքում է:








Այսպիսով, մեկ զավեշտալի դեպք օգնեց գերմանացի դեսպան Օտտոն ֆոն Բիսմարկին ներթափանցել խորհրդավոր ռուս «ոչնչի» գաղտնիքի մեջ:
Մի անգամ ձմռանը, Ռուսաստանում գտնվելու ընթացքում, նա վարձեց մարզիչ, բայց կասկածեց, որ նրա ձիերը կարող են բավականաչափ արագ վարվել: Մարզիչը ուրախությամբ բղավեց. «Ոչինչ-հա!», Հարստացրեց ձիերին և արագորեն վազեց դեպի կոպիտ ճանապարհը:
Բիսմարկը անհանգստացավ. «Բայց դուք ինձ չե՞ք հանելու»:
—Ոչինչ: — պատասխանեց վարդագույն մարզիչը:
Բայց հանկարծ սահնակը շրջվեց, Պրուսիայի դեսպանը թռավ ձյունը, ծայրաստիճան անհաջող ընկավ և կոտրեց դեմքը: Գերմանական արյունը թափվեց ռուսական հողի վրա: Զայրացած ՝ Բիսմարկը պողպատե ձեռնափայտով պտտվեց մարզչի համար: Բայց նա հանգիստ ձեռքերով բռնեց մի բուռ ձյուն և սկսեց սրբել պրուսական դեսպանորդի արյունոտ դեմքը: Նա ջնջեց արյունը և ասաց. «Ոչինչ, ախ վարպետ … ոչինչ, հա» …
Այս դեպքից հետո Բիսմարկը այդ ձեռնափայտից պատվիրեց օղակ ՝ լատիներեն տառերով մակագրությամբ. «Ոչինչ»: Դժվար պահերին նրան ազատվեցին այս ամբողջ համապարփակ ռուսերեն բառը:
Եվ երբ Գերմանիայի «երկաթյա կանցլերը» քննադատվեց Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեղմ լինելու համար, նա պատասխանեց. «Գերմանիայում ես միայն ասում եմ« ոչինչ », իսկ Ռուսաստանում ՝ ամբողջ ժողովուրդը»:








Մարտի 30-ապրիլի 10 (Առաջադրանք 1)
Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,
Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:
Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Քանի որ Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պաշտպանության համար շարժում: Բոլոր հայերը համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: 1903 թ. հոկտեմբերին Հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: 1905 թ. օգոստոսի 1–ին օրենքը չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:
Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:
Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկսվեց 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, Բաքվում, Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:
Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին:
Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:
Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:
Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:
Մարտի 23-30, գարնանային նախագծային աշխատանք
Ուիլյամ Սարոյան «Մայիկ, ես սիրում եմ քեզ»
Ես ընթերցեցի այս գիրքը։ Գիրքը շատ հետաքրքիր էր, ինձ այն շատ դուր եկավ։ Գիրքը ամուսնալուծված ամուսինների մասին էր, ովքեր ունեին երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Աղջիկն ապրում էր մոր հետ, իսկ որդին հոր։ Նրանք ապրում էին տաբեր քաղաքներում։ Մայրը ցանկանում էր դառնալ թատրոնի դերասանուհի, այդ պատճառով նա աղջկա հետ տեղափոխվեց մեկ այլ քաղաք։ Երբ նա գնաց դերասանների ընտրման կաստինգին, նրան մերժեցին, հաջորդ օրը նրան զանգ տվեցին և մոր փոխարեն հեռախոսազանգին աղջիկը պատասխանեց։ Նկարահանման խմբի անդամներին շատ դուր եկավ աղջկա ձայնը և նրանք մորից խնդրեցին հանդիպում դստեր հետ։ Նրանք շատ հավանեցին աղջկան, նրանք փնտրում էին հենց իր պես աղջիկ իրենց պիեսի համար․․․
Հետո տեղի ունեցան շատ հետաքրքիր իրադարձություններ։ Գիրքը շատ հետաքրքիր էր։ Այս գրքից կարող եք սովորել բազմաթիվ բաներ։ Առհասարակ յուրաքանրյուր գիրք ունի իր ասելիքը և իր խրատը։ Իմ կարծիքով չկա գիրք, որը անիմաստ է։ Ես ինքս շատ եմ սիրում ընթերցել․․․