Առաջին բուժօգնության դասի ժամանակ մենք սովորեցինք ինչպես օգնել արյունահոսող մարդուն։ Արյունահոսության տեսակները երեքն են՝ երակային, զարկերակային և մազանոթային։ Երակային արյունահոսության ժամանակ արյունն ունի ավելի մուգ գույն, արյունը հոսում է առատ և մեծ քանակով։ Երակային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վեր (պահել բարձր դիրքում) և վերքին դնել սեղմիչ վիրակապ։ Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է քիչ քանակով և եթե վերքը փոքր է լինում մակարդման շնորհիվ շուտ դադարում է արյունահոսությունը։ Մազանոթային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վերքը վարակազերծել յոդի թույլ լուծույթով, ապա դնել մաքուր վիրակապ։ Զարկերակային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է վառ կարմիր շիթի տեսքով։ Զարկերակային արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է վերջույթը ծածկել և անշարժ պահել այդ դիրքով, նաև վերքից վեր պետք է դնել կտորից սեղմիչ վիրակապ։
Category: Տեխնոլոգիա-բուժ
Առաջին բուժօգնություն
Առաջին բուժօգնություն
Առաջին բուժօգնություն
Մենք առաջին դասի ժամանակ քննարկեցինք առաջին բուժօգնության կանոնները։ Սկզբում մենք վերհիշեցինք և կրկնեցին ամենաանհրաժեշտ հեռախոսահամարները, որոնք մեզ պետք կգան դժվարին իրավիճակներում։
101-հրշեջ ծառայություն
102-ոստիկանություն
103-շտապօգնություն
104-գազի վթարային ծառայություն
911-արտակարգ իրավիճակների ծառայություն
Հետո մենք սովորեցին, որ եթե ընկած մարդ ենք տեսնում, օգնություն ցույց տալուց առաջ պետք է նայենք շուրջը և հասկանանք արդյոք մեզ վտանգ կսպառնա այդ վայրում ապա առաջ չենք գնում։ Յուրաքանչյուրը պետք է մտածի իր մասին և առավել կարևորի իր անձի անվտանգությունը, այնուհետև ուրիշներին օգնի։