
Category: Քաղաքագիտություն 11
Մարտի 13-16
Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա
Փետրվարի 27-Մարտի 3
Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Փետրվարի 20-25
Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Լրացուցիչ գրականությույն՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, էջ 225 /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը
Քաղաքական տերմինների բացատրություն
Լիբերալիզմ (Ազատականություն)
Լիբերալիզմը քաղաքական աշխարհայացք է, որը հիմնված է ազատության ու հավասարության գաղափարների վրա: Առաջին սկզբունքը շեշտված է դասական ազատականության մեջ, իսկ վերջինն ավելի ակնառու է սոցիալական ազատականության մեջ։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը:Ազատականությունն առանձին քաղաքական շարժում դարձավ լուսավորության դարաշրջանում, երբ այն սկսեց ժողովրդականություն վայելել Արևմուտքի փիլիսոփաների ու տնտեսագետների շրջանում։Ազատականությունը մերժում էր ժառանգության իրավունքի, պետական կրոնի, բացարձակ միապետության և թագավորների աստվածային իրավունքի ժամանակին տարածված հասկացությունները։
Շարունակել կարդալ “Քաղաքական տերմինների բացատրություն”Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»
Վիպակի սկզբում «Մեներ ֆերմայի» անասունները բողոքում էին մարդանցից այն պատճառով, որ իրենց հետ շատ վատ են վարվում և ժողովի ընթացքում կազմակերպեցին ապստամբություն՝ իրենց իրավունքները վերականգնելու համար։ Ապստամբությունից հետո առաջին տարին շատ լավ ընթացավ, սակայն խոզերը, ովքեր ամենախելացին էին այդ անասունների մեջ, որոշեցին օգտվել մյուսների միամտությունից և օգտագործել նրանց։
Այսպիսով, Ջորջ Օրուելի ստեղծագործության գերագույն միտքն այն է, որ ամեն ոլորտում խելացիներն ու ուժեղները միշտ իրենց առանձնացնում են խմբից, իրենց կարգում առաջնորդ և յուրաքանչյուր որոշում կայացնում շահադիտական տեսանկյունից՝ չմտածելով մյուսների մասին։ Եվ հաշվի չեն առնում, որ իրենց նախկինում ստեղծած օրենքները հենց իրենք սկսում են ոտնահարել։
Մեջբերումներ
- Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։
- Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։
- Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
Քաղաքական հասկացությունների բացատրություն
Դեմոկրատիա
Դեմոկրատիան (ժողովրդավարությունը) պետական կառուցվածքի ձև է, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով, այսինքն հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումները ընդունում են բոլոր քաղաքացիները ՝ հանրաքվեների կամ ընտրությունների միջոցով, օրինակ ՝ ընտրելով երկրի վարչապետին, քաղաքապետին, մարզպետին և այլն։ Ըստ սահմանադրական կարգի հիմունքների առաջին և երկրորդ հոդվածների ՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր օրենքները և ինքն է որոշում, թե ով կառավարի երկիրը։ Հայաստանի Հանրապետությունը կոչվում է ժողովրդավարական, որոհվետև այդ հանրաքվեների և ընտրությունների շնորհիվ ժողովրդի կարծիքը հաշվի են առնում։
Արիստոկրատիա
Արիստոկրատիան պետական կառավարման համակարգ է, որտեղ իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, որոնք համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ` ազնվականներ։ Ազնվականներ համարվում են բարձր դասի ներկայացուցիչները։ Ազնվականության դեպքում առաջնորդը անում է այն ինչ բխում է երկրի շահերից:
Շարունակել կարդալ “Քաղաքական հասկացությունների բացատրություն”Հայաստանի 3-րդ հանրապետության քաղաքական համակարգը
ա) Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․-ի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ Գերագույն խորհրդում տեղի ունեցան քննարկումներ։ Պաշտոնյանները անում էին ամեն բան, որպեսզի այդ կարևոր փաստաթղթում հանկարծ վրիպումներ չլինեն, և մեր երկրի ապագա հիմնական առաջանհերթությունները փաստաթղթով հաստատված լինեն։ Փաստաթուղթը ընդունվելուց հետո նախկին Խորհրդային Հայաստանը հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: