Posted in Քիմիա 10

Թթուներ

  • Սահմանում

Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

  • Դասակարգում

1.Թթուները դասակարգվում են ըստ բաղադրության՝ ըստ թթվի մոլեկուլում թթվածին տարրի ատոմների առկայության:

                     Թթվածնային                Անթթվածնային
Ծծմբական թթու՝  𝐻2𝑆𝑂4Քլորաջրածնային՝  𝐻𝐶𝑙
Ազոտական թթու՝  𝐻𝑁𝑂3Ֆտորաջրածնային՝ 𝐻𝐹
Ածխաթթու՝            𝐻2𝐶𝑂3Յոդաջրածնային՝  𝐻𝐽
Ծծմբային թթու՝    𝐻2𝑆𝑂3Բրոմաջրածնային՝ 𝐻𝐵𝑟
Շարունակել կարդալ “Թթուներ”
Advertisement
Posted in Քիմիա 10

Հիմքեր

  • Սահմանում

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

  • Դասակարգում

Հիմքերը դասակարգվում են ըստ ջրում լուծվելու ունակության` լուծելի (ալկալիներ) և անլուծելի:
Ջրում լուծելի են միայն ալկալիական և հողալկալիական մետաղների հիդրօքսիդները, դրանք թվով 8-ն են՝ LiOH, NaOH, KOH, RbOH, CsOH, Ca(OH)2, Ba(OH)2Sr(OH)2:  
Ալկալի է համարվում նաև NH4OH-ը:

Շարունակել կարդալ “Հիմքեր”
Posted in Քիմիա 10

Օքսիդներ

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

  • Սահմանում

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

  • Դասակարգում

Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
1. Հիմնայինօքսիդներ
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են (Na2O, CaO, CuO, FeO, MnO, Cu2O և այլն)։
2. Թթվայինօքսիդներ
Թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են (P2O5, N2O5, Mn2O7, CrO3, CO2 և ալն)։
3. Երկդիմի (ամֆոտեր) օքսիդներ
Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում են երկդիմի (ամֆոտեր) (BeO, ZnO, Al2O3, Cr2O3 և այլն):
4. Անտարբեր (աղչառաջացնող) օքսիդներ
Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չեն փոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ (N2O, NO, CO, SiO և այլն)։

Շարունակել կարդալ “Օքսիդներ”