Posted in Ֆիլմադարան, Գրականություն 11

«Բախում» ֆիլմ

«Բախում»

Սա փոխկապակցված պատմություն է ռասիզմի, ատելության, բռնության, զայրույթի և երբեմն հարգանքի մասին։
Ամեն ինչ տեղի է ունենում 36 ժամվա ընթացքում, և կան մի քանի կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իսկ բարդ և դաժան պատմություններ: Սա մի կողմից վատ է, որովհետև կերպարներին չես կարող մինչև վերջ ճանաչե և վերջնական կարծիք կազմել նրանց արարքների համար։ Բայց միևնույնն է, ֆիլմում դա շատ համակարգված էր ու հասկանալի։
Սաունդթրեքին ևս ուզում եմ անդրադառնալ։ Նմանատիպը ես նախկինում չէի լսում, սակայն ըստ իս այն շատ համապատասխան էր ֆիլմին։
Իսկ արդեն դերասանական խաղը բոլորի կողմից փայլուն էր, դժվար է ասել, թե ով է լավագույնն այս ֆիլմում:

Advertisement
Posted in Ֆիլմադարան, Գրականություն 9

Կյանքը գեղեցիկ է-La Vita è bella

Ֆիլմ

Nicola Piovani - Life Is Beautiful (La Vita È Bella) (2000, CD) | Discogs

Ֆիլմի սցենարը

Գվիդո անունով մի երիտասարդ տղա գյուղից գալիս է մի մեծ քաղաք: Այնտեղ նա հանդիպում է Դորային,  ով ուսուցիչ էր: Նրանք սիրահարվում են միմյանց և ամուսնանում են: Շուտով նրանք որդի են ունենում, բացում են իրենց գրախանութը և ապրում էին շատ երջանիկ ու ուրախ: Սակայն մի օր գալիս են նացիստները և Իտալիայում բնակվող հրեաներին, որոնց մեջ մտնում են նաև Գվիդոնը և իր որդին տանում են ճամբար, որտեղ նրանց առավոտից գիշեր աշխատացնում էին և չնչին ուտելիք էին տալիս դրա դիմաց։ Դոան իմանալով, որ իր որդուն և ամուսնուն տանում են պահանջում է, որ իրեն ևս տանեն։ Գվիդոնը իր երեխային դաժան իրականությունից պաշտպանելու համար, ասում է նրան, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, պարզապես խաղ է, հաղթողը կստանա իրական տանկ, բայց այն շահելու համար հարկավոր է պահպանել որոշակի կանոններ։ Որդին շատ ոգևորված էր և ամեն օր ուրախացած հարցնում էր հորը թէ քանի միավոր են արդեն հավաքել։ Սակայն պատմությունն ուրախ չի վերջանում, Գվիդոնը ցանկանում էր տեսնել Դորային և այդ պատճառով հագնում է կանացի շորեր և գնում է կանանց մոտ, սակայն նրան տեսնում են և գնդակահարում են։ Այդ օրերին արդեն բոլորը դուս էին գալիս ճամբարից և երբ այլևս ոչ ոք չկար ճամբար տանկ է մտնում, Գվիդոնը որդուն թաքցրել էր մի տեղ և ասել դուրս չգա այնքան ժամանակ մինչև այդտեղ ընդհանրապես մարդ չլինի։ Երբ երեխան տեսավ տանկը ուրախացավ և մտաշեց, որ հաղթել են և տանկի վարորդը տղային վեձրեց իր հետ, տղան երջանկ էր, ճանապարհին նա տեսավ իր մորը, իջավ տանկից, գրկեց մորը և մայրիկին ասաց, որ իրենք հաղթել են։

Տպավորություններս և կարծիքս․

Ես ֆիլմը շատ հավանեցի և բոլորին խորհուրդ եմ տալիս այն դիտել։ Ֆիլմը շատ բան է սովորեցնում, բայց ամենակարևոր բանը, որ սովորեցրեց, դա ծնողի սերն է։ Այս ֆիլմի գլխավոր հերոսը՝ Գվիդոնը, սովորեցնում էր, որ ծնողը նույնիսկ ամեենավատ իրավիճակում փորձում է այնպես անի, որ դու չտխրես, չհուսահատվես։