Posted in Աշխարհագրություն 8

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրագրական դիրքի առանձնահատկությունն այն է, որ նա գտնվում է Եվրոպայի մեջտեղում, այսինքն՝ Եվրոպայիսրտում

  • Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիայի բնական ռեսուրսների պաշարները մեծ չեն, թեև աչքի են ընկնում բազմազանությամբ։ Երկրի հյուսիսային շրջանում՝ ՀյուսիսԳերմանիա գերմանական դաշտավայրն է, որի ծովափնյա մասը զբաղեցնում են մարշերը։ Մարշերի տղմային բերրի հողերը, հյութալի մարգագետինները նպաստավոր են ինտենսիվ բուսաբուծության և բարձր մթերատու անասնապահության զարգացման համար։

  • Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Ֆրանսիան շատ զարգացած է, ունի երկար ձգվող ավազե լողափեր: Ֆրանսիայի մոտ 25 %-ը կազմում են անտառներ: Ֆրանսիան ունի շատ ռեսուրսներ: Այնտեղ կան շատ տեսարժան վայրեր և գեղեցիկ այգիներ: Այնտեղ արդյունաբերությունը զարգացած է 18,3 %, գյուսատնտեսությունը 1,9 %, իսկ ծառայությունները 79,8 %: Դա նշանակում է, որ Ֆրանսիան շատ է ներմուծում, որովհետև այնտեղ գյուսանժտնտեսությունը շատ քիչ է զարգացած: Իսկ ծառայության տոկոսներին նայելով կարող եմ ասել, որ Ֆրանսիայում կան շատ բանկեր և աշխատանքի վայրեր, որոնք ծառայություն են մատուցում:

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Ֆրանսիա 2
Posted in Իսպաներեն 8

Mi familia

Yo soy Nare. Tengo trece años. Tengo una familia grande. Somos solo siete personas: mi abuelo, mi abuela, mi padre, mi madre, mi hermana, mi hermano y yo. Pronto tendré otra hermana. El nombre de mi abuelo es Norayr, es un constructor de profesión. Mi abuela se llama Alla, es enfermera de profesión. El nombre de mi padre es Gegham, es abogado de profesión. Mi madre se llama Armine, es maquilladora y cosmetóloga. Mi hermana se llama Alla, es una estudiante de secundaria. Mi hermano se llama Norayr, estudia en la escuela secundaria. Amo mucho a mi familia y me gusta mucho pasar tiempo con mi familia.

Posted in Գրականություն 8

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Որոշ չափով համամիտ եմ, որոշ չափոփվ համամիտ չեմ, քանի որ հոգևոր կրթույունը կարող է լինել Աստծո բացահայտումը երեխայի մեջ, սակայն գիտելիքների ձեռք բերում դա երեխայի զարգացումն է:

Համամիտ եմ, քանի որ հեգևոր կրթությունը մարդու իմացական ձգտումն է:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Այո կրթության միջոցով մորդը կարող է բացահայտել անմահությունը:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Կրթության միջոցով մարդը կարող է լուսավորել իր միտքը և քոգին:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Համաձայն եմ, որ կրթության միջոցով կարող ես կյանքի ճանաչել:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Կրթունթյունը կարող է հանդիսանալ կյանքի վերափոխման  միջոց:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Համաձայն եմ, քանի որ որքան կրթված ես այդքան բարձր է բարեկեցության մակարդակը:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Կրթությունը ամենինչ է, ինչպես նաև լույսի հաղթանակն:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Այո կրթուոթյունը փոքր երեխային սովորեցնում է թռչել և ճախրել:

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:

Թռիչքը մարդուն պարգեևում է մտքի ազատություն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Մարդու էությունը կապված է Տիեզերքի հետ:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

Այո երբ դու երջանիկ ես երջանիկ է նաև քո շրջապատք:

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Այս կյանքում մենք ունենում ենք բազմաթիվ ուսուցիչներ։Նրանցից յուրաքանչյուրը մեզ կրթություն է տալիս և սարքում է բանիմաց մարդ։ Մենք պետք է շատ շնորհակալ լինենք նրանց։ Սակայն ուսուցիչ չի նշանակում միայն մարդ, ով մեզ կրթություն է տալիս։ Ամենաթանկ և կարևոր ուսուչին այս կյանքում այն մարդն է, ով մեզ տալիս է կյանքի դասեր և օգնում է կյանքին նայել ճիշտ կողմից։ Ինձ համար ամենալավ ուսուցիչը մայրս է, քանի որ նա մանկությունից մինչև կյանքիս վերջ իմ կողքին է լինելու իր խորհուրդներով։ Մորից հետո երկրորդ ուսուցիչը դա գիրքն է։ Գիրքը մեր առջև բացում է նոր աշխարհ և սովորեցնում է ինչպես հաղթահարես յուրաքանչյուր խնդիր։ Կարևորե՛ք այն մարդկանց, ովքեր Ձեզ խելք և կրթություն են տալիս։

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

՛՛Հոգում կրակ ունենալ՛՛ նշանակում է ինել կիրթ, զարգացած: Լինել բարի, բերեհոքի, ունենալ բարի մտքեր և հոքի:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

՛՛Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի՛՛ նշանակում է, որ աշխարը կհայտնվի տիֆիտության մեջ:

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները
  • վարժապետ-ուսուցիչ
  • օջախ-կրակ
  • անախորժ-տհաճ
  • բորբոքվել-տաքանալ
  • վաղօրոք-նախապես
  • խարդախ-կեղծ
  • շիջանել-հանգել
  • սուզվել -ընկղմվել
  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Իմ կարծիքով հոգևոր ուղին՝ մարդու հոգևոր ներհաշխարհն է, կրթվածությունը, զարգացածությունը: Հոգևոր ուղին դա մարդու ներգին դաստիարակվածությունն է, ուրիշին կարեկցելու ունակությունը: Մարդու հոգևոր ուղին՝ նաև մարդու հավատն է սեփական ուժերին, սեփական նպատակներին հասնելու ցանկությունը, դրան հասնելու դժվար ուղին հաղթահարելու ցանկությունը: Ես իմ հոգոր ուղին տեսնում եմնաև  ինքնակրթությամբ, ինքնազարգացման և ինքս ինձ մեջ զարգացնում եմ հավատն աշխարհի և մարդկան նկատմամբ:

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ես համաձայն եմ Ջոն Գատոյի մտքերի հետ, քանի որ երեխան պետք է ունենա հնարավորություն բացահայտելու իր ունակությունները, հնարավորությունները: Երեխայի համար պետք է ստեղծել կրթության ազատ պայմաններ, որպեսզի երեխան իրեն ազատ զգա: Երեխայի մոտ պետք է զարգանա ինքնակրթությունը, ինքնավստահությունը:

Posted in Հասարակագիտություն 8

Կանանց իրավունքները հասարակության մեջ

Մեր օրերում շատ են խոսում մարդու իրավունքների մասին, սակայն շատ հաճախ ոտնահարվում են կանանց իրավունքները։ Շատ տղամարդիկ  կարծում են, որ կանայք թույլ էակներ են, և շատ հեշտ կարող են ոտնահարել նրանց իրավունքները։ Սակայն նրանք չեն հասկանում, որ կանայքել նրանց նման  մարդ են և ունեն իրենց իրավունքները։ Նրանք ևս ունեն իրավունք ապրելու և անելու այն ինչ ցանկանում են։ Կանանց շնորհիվ է, որ սերունդները շարունակվում են։

Պատմության մեջ եղել են բազմաթիվ կարևոր իրադարձություններ կապված կանանց հետ։ Բոլորիս հայտնի Ժաննա դ՛Արկը, ով սովորական գյուղացի աղջիկ էր, իր երկրի համար արեց այն, ինչ չէին անի հազարավոր տղամարդիկ։ Ժաննան իր երկիրը՝ Ֆրանսիան փրկեց ծանր իրավիճակից և ինքնել այրվեց հանուն արդարության։

 Տարիներ առաջ, երբ կանայք չունեին ձայնի, ընտրության իրավունք նրանք միահամուռ ուժերով պայքարեցին դրա դեմ։ Նրանք ցանկանում էին վերացնել սեռակն անհավասարությունը։ Նրանց պայքարի շնորհիվ մենք այժմ ունենք ընտրության իրավունք, կարող ենք ապրել ազատ և լիարժեք։  Կանայք և աղջիկները կարևոր դեր են խաղում իրենց ընտանիքում, հասարակության մեջ և ամբողջ աշխարհում։

Posted in Պատմություն 8

Սեպտեմբեր ամսվա ամփոփում. Պատմություն

1.Սեպտեմբեր 2-8-ը

Նախագծային շաբաթ

Աբրահամ Լինքոլնի նամակի վերլուծությունը

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/250

2.Սեպտեմբերի 9-15-ը /Հայոց պատմություն/

Առաջադրանք 1.

Առաջադրանք 2.

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/76

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/87

3.Սեպտեմբերի 16-22 /Նոր դարերի պատմություն/

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/160

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/255

4.Սեպտեմբերի 23-29 /Հայոց պատմություն/

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/183

https://wordpress.com/block-editor/post/narehakobyan.home.blog/231

Posted in Պատմություն 8

Համաշխարհային պատմություն. 16.09-22.09

Առաջադրանք 2

Դասարանական

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

 Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատ եղան: Զարգացան երկրները, երկրներում վերացան դասային սահմանափակումները, այսինքն այլևս չէին բաժանում դասերի: Շատ էի ավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

  • Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:

Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերը, քանի որ տարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացել: Գյուղում գերբնակչություն էր: Գյուղատնտեսությունը զարգացել էր, քանի որ ավելի հեշտ էր դարձել աշխատել: Բազմաթիվ աշխատատեղեր էին բացվել, որտեղ մարդիկ կարող էին աշխատել: Այդպես զարգացավ և աճեց քաղաքը և բնակչությունը:

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Մարդկանց կենսակերպում փոփոխվել էր գրեթե ամեն ինչ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ կային շատ աշխատատեղեր և արդեն դժվար էր աշխատանքի գնալ, գալը: Այդ պատճառով ստեղծվեցին փոխադրամիջոցներ: Մեծ հետաքրքրություն առաջացրեց լուսանկարչության գյուտը: Մեծ պահանջարկ ուներ գրամեքենան: Ստեղծվեցին օրաթերթեր, հանրային գրադարաններ և արդեն քիչ քիչ ամեն ինչ զարագնում և փոխվում էր:

Տանը

  • Համեմատել միջնադարյան և նոր  ժամանակի քաղաքները:

Միջնադարյան և նոր ժամանակի քաղաքների միակ և զգալի տարբերությունն այն է, որ ավելացել են շատ տեխոնոլգիաներ: Հիմա մարդիկ իրնց գրեթե ամբողջ օրը անցկացնում են տեխնոլոգիաների հետ: Առաջ չկային այսպիսի սարքեր, հեռախոսներ, համակարգիչներ: Հիմա ամեն բան կապ ունի տեխնոլոգիաի հետ և այն կարևոր դեր ունի մեր կյանքում:

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր: Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

  • Ստորև նշված թեմաներից մեկը ընտրել, կատարել ուսումնասիրություն, մեկ էջի սահմանում, աղբյուրները նշել։

“Մորզեի հեռագրական ապարատը”

“Լուսանկարչության գյուտը”

“Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում”

                    Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում

1906 թվականին Պոլ Պուարեն կատարեց իսկական հեղաշրջում՝ չեղարկելով կորսետը։Նա առաջինն էր, ով առաջարկեց հասարակ զգեստ, առանց կորսետի։ Շուտով այդպիսի զգեստները մտան նորաձևության մեջ և կոչվեցին  ինչպես կանանց «ազատագրման» տարիներ։ Կանացի հագուստը թեթևացավ մոտ երեք կիլոգրամով։
 1920-ական թվականներին զինվորները, վերադառնալով Առաջին համաշխարհային պատերազմից, չճանաչեցին իրենց ընկերուհիներին։ Նրանք կրում էի «Գարսոն» կտրվածք և կարճ զգեստ։ Ամենուրեք պարում էին չառլստոն և տանգո։ Տղամարդկանց մոտ երեկոյան պիդջակին, որը Ֆրանսիայում կոչվում էր սմոքինգ,  փոխարինեց ժակետը և գծավոր տաբատը։
1926 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ ցուցադրեց իր փոքր սև զգեստը։ Վառ հագուստների կողքին այն մեծ ազդեցություն չգործեց և սպասելի ճանաչում ստացավ միայն 30-ական թվականներին։

1930-ական թվականներին նորաձևություն եկավ թեթև, կանացի և «խելամիտ» երկարությամբ զգեստը։ Մարդկանց մեծամասնությունը, չնայաց ճգնաժամային վիճակին, ուզում էր արժանավայել տեսք ունենալ։Նրանք, ովքեր ի վիճակի չէի նոր զգեստ գնելու, երկարացնում էին հինը, չէ որ այևս ոչ ոք կարճ զգեստ չէր կրում՝ անգամ երեկոյան։ Զգեստի երկարությունը հասնում էր ծնկից ներքև,  իսկ արհեստական երկարացումը արվում էր ժապավենի  և այլ կտորի միջոցով։ Ինչ վերաբերում է երկոյան զգեստին այն շատ երկար էր և ուներ մեջքի լայն բացվածք։ Նորից ի հայց եկան դասական, կանացի ատրիբուտները։ Տարածված էին փոքր, նեղ, առանց բռնիչի պայուսակ-դրամապանակները։ Թանկարժեք զարդեր փոխարեն, մեծ տեղ էին զբաղեցնում բնական և արհեստական քարերից զարդերը։
Ի տարբերություն 20-ական թվականների վարսերն այժմ ավելի երկար էին և մանրակրկիտ հավաքված։ Նախընտրությունը տրվում էր շիկահերներին։
 Ժամանակի կատարելությանը համապատասխանելը, կարծես թե պարզ էր. կինը պետք է լիներ նիհար, բայց ոչ «տղայական», այլ կանացի և դրա հետ մեկտեղ սպորտային, արևայրուքով և խնամված։
Ժամանակի կինը գիտեր, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից, դրա համար էլ վարում էր առողջ ապրելակերպ։

1940-ական թվականներ, պատերազմ, ծանր տարիներ։ Կոշիկները կարվում են փայտյա տակացուով։ Սովորական աղջիկներից մեծ ջանքեր էին պահանջվում նորաձև լինելու համար, իսկ հարուստների համար ամեն ինչ պարզ էր. մեծ գլխարկ, լայն պիդժակ և նեղ տաբատ։
1947 թվականին դեռ անհայտ կուտյուրիե Քրիստիան Դիորը հեղաշրջում կատարեց։Նորաձևության մեջ էին նեղ իրանը և ընդգծված կոնքերը։ Անհավանական հաջողություն։ Բոլոր կանայք պետք է երկարացնեին իրենց զգեստը և վերարկուն, քանզի այդպես էր պահանջում «բարձր նորաձևությունը»։

1950-ական թվակկաների կանանց ամենամեծ նվաճումը, դա տաբատ կրելու իրավունքն էր, բոլոր դեպերում և ամեն տեղ, առանց ծաղրանքի առարկա դառնալու։
Նորաձևության մեջ եկավ ընտրության հնարավորությունը. կարճ կամ երկար սանրվածք, փարթամ և բազմաշերտ «ֆրու-ֆրու» կիսաշրջազգեստ կամ արծաթագույն «տիեզերական համազգեստ»։
Նորաձև դարձան նաև տափակ «բալետկա» կոշիկները։
1960-ական թվականները երիտասարդական նորաձևության հանդիսավոր երթի ժամանակաշրջանն էր։ Հարկավոր էին նոր մտքեր նորաձևության աշխարհում և այս անգամ Լոնդոնը առաջ անցավ Փարիզից։
1959 թվականին էկրան բարձրացավ ֆրանսիական «Բաբետտան պատերազմ է գնում» ֆիլմը, Բրիդժիտ Բարդոյի մասնակցությամբ։ Անփութորեն հավաքված սանրվածքը, ինչը բավականին երկար ժամանակ էր պահանջում, միանգամից դարձավ գերտարածված։
Լոնդոնում ի հայտ եկավ  60-ականների ամենասկանդալային հագուստը՝մինի-շրջազգեստը։
1962 թվականին լեգենդար Մերի Քվանտը ներկայացրեց իր առաջին «մինի» երկարությամբ հագուստի հավաքածուն։ Եվ այսպես կոչված         «Լոնդոնի ոճը», շատ արագ գերեց աշխարհի երիտասարդությանը։

1970-ականների կարգախոսն էր. «Ամեն ինչ կարելի է»։
Նորաձև երիտասարդության ընտրության ներքո կուտյուրիեն դրել էր բազմաթիվ ոճեր, սակայն դրանցից ոչ մեկը գերիշխող համարել չենք կարող։ Ամենամոդայիկ իրը դա ջինսն էր, որը  նախկինում կրում էին միայն կովբոյները, իսկ հետո հիփփիները և ուսանողները։

1980-ական թվականներին փանկ ոճը շարունակում էր պահպանել իր ազդեցությունը արևմուտքում, սակայն միաժամանակ հայտնվում է պրագմատիկ յափփի ոճը։ Նորաձևություն են մտնում լեգգինսները, շեկ խոպոպները, «ոզնի» սանրվածքը, բաճկոնները և մեծ վերարկուները, մինի-կիսաշրջազգեստները, տափակ և բարձրակրունկ կոշիկները  բոլոր գույներով և այլն։ Կարելի էր հագնել ամեն ինչ, բացառությամբ նախորդ տարվա հագածից։
1984 թվականին Փարիզից Լոնդոն թռչող ինքնաթիռում, կողք կողքի են հայտնվում դերասանուհի Ջեյն Բիրկինը և «Հերմես»-ի խորհրդի նախագահ Ժան-Լյուի Դյուման։ Զրույցի ժամանակ Բիրկինը բողոքում էր զբոսանքի համար մեծ, կաշվե պայուսակի ընտրության իր դժվարությունների մասին և նկարագրում է իր երազած պայուսակը։ Շուտով, «երազանքի» պայուսակը ուղարկվում է  Բիրկինի տուն։ Ահա այսպես է ստեղծվել հանրահայտ «Բիրկին պայուսակը»։


1990-ական թվականներին հագուստի ոճը դարձավ համընդհանուր, ավելի լավ է այն ոչ թե ոճ անվանել, այլ հագուստի ընտրման նոր մոտեցում։ 90-ականների գլխավոր կոչն էր. «Եղիր այնպիսի, ինչպիսի կաս»։
Այս ժամանակ հատուկ նշանակություն ուներ ջինսային հագուստը։Նորաձև երիտասարդները համարձակվում էին հագնել ջինս, ջինսային վերնաշապիկ, պայուսակ և եկարաճիտ կոշիկներ։ Այնպես որ 90-ականները համարձակ կարելի է համարել «ջինսային», քանզի տվյալ իրից ուներ ժամանակաշրջանի ցանկացած մարդ, այն էլ ոչ մեկ օրինակից։

Օգտագործված աղբյուրներ՝http://anoushmskh.blogspot.com/2018/12/20.html

Posted in Պատմություն 8

Նախագծային շաբաթ; Նամակ

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

Աբրահամ Լինքոլը փորձում էր իր որդուն հասկացնել, որ կյանքը այդքան հեշտ բան չէ։ Որ ամեն ինչ պետք է վաստակել դժվարությամբ։ Նա խնդրել էր ուսուցչուն, որպիսզի նա հասկացնի երեխային, որ կան բարի և չար կողմերը։ Լինքոլը ուզում էր իր որդին լիներ խիզախ, համբերատար և չհուսահատվի պարտություններից։

Իմ կարծիքով, Լինքոլը շատ հոգատար հայր է իր տղու հանդեպ։ Նա խնդրում է ուսուցչուն, որպիսզի նա սովորեցնի իր որդուն ճիշտ ապրել։ Պետք է երեխաներին սովորեցնել ուրախանալ հաղթանակին, և չտխրել պարտությունին։ Ինձ այս պատմությունից դուր եկավ այս հատվածը;

Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

Իմ կարծիքով շատ ճիշտ է, մարդ պետք է հավատա իր վրա։ Ամեն մեկը պետք է հավատա, որպիսզի ամեն ինչ կարողանա։ Հույսով եմ ուսուցչուհին կատարեց նրա խնդրանքները և սովորեցրեց տղային ճիշտ ապրել։

Posted in Գրականություն 8

Կոմիտասյան օրեր (Հոդված երկրորդ)

Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:

Ես կարծում եմ, որ ճանաչել սեփական մշակույթը, սեփական պարն ու արվեստը շատ կարևոր է: Ոչ բոլոր դեպքերում, բայց կարող են լինել դեպքեր, որ պարը ունենա մեծ դեր դաստիրակության մեջ: Կարծում եմ, որ պարը, որպես առարկա պետք է լինի բոլոր դպրոցներում, քանի որ շատ լավ է, երբ երեխաները վաղ տարիքից ծանոթանում են հին, ավանդական պարերին, պարեր կան, որոնք ունեն շատ հետաքրքիր պատմություններ և այդ ամեն ինչը իմանալու համար պետք է դպրոցում անցնել պար առարկա և ուսումնասիրել պարի լեզուն:

Posted in Հայոց լեզու 8

ՊԱՐԶ ԵՎ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՍՏՈՐՈԳՅԱԼ

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):

  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
  • Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
  • Նրա հայրը դու ես:
  • Հարևան սենյակում հավաքվեք:
  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
  • Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:

Նշիր դրանց տարբերությունը:

Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • Այն ստորոգյալը, որը կազմված է բայով, կոչվում է պարզ ստորոգյալ:
  • Այն ստորոգյալը, որը կազմված է այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: պարզ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ

Ստորոգյալի կետադրությունը:

  • Սուրենը վազում է, թռչկոտում է: — Սուրենը վազում է, թռչկոտում:
  • Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: — Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
  • Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: — Արևը շողում է, ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
  • Անտառը դատարկվում է ու չորանում: — Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը: