Posted in Էկոլոգիա 11

ՀՀ բնապահպանական օրենսդրություն

Հոդված 16.Պետական արգելոցի պահպանության ռեժիմը

Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝

ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ պետական արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

Շարունակել կարդալ “ՀՀ բնապահպանական օրենսդրություն”
Posted in Էկոլոգիա 11

Հողի անապատացումը

Անապատացումը հողերի դեգրադացիայի տարածված խնդիր է: Դա բաղկացած է այն փաստից, որ բերրի հողերը վերածվում են անապատների ՝ խոնավությունից և բուսականությունից զուրկ: Արդյունքում, այդպիսի տարածքները դառնում են ոչ պիտանի մարդու կյանքի համար, և միայն բուսական և կենդանական աշխարհի որոշ տեսակներ կկարողանան հարմարվել կյանքին նման պայմաններում:

Շարունակել կարդալ “Հողի անապատացումը”
Posted in Էկոլոգիա 11

Մեղրի գետ

Մեղրի գետը Հայաստանի Սյունիքի մարզում է, սկիզբ է առնում համանուն լեռնաշղթայի հարավային լանջերից՝ մոտ 3300 մ բարձրությունից։ Մեղրի գետը, որի ջուրը միշտ աչքի է ընկել իր մաքրությամբ ու բարձր որակով։ Այդ ջրից են օգտվում տարածաշրջանի բնակիչները՝ խմելու, կենցաղային, ոռոգման և այլ նպատակներով։ Հիմա էլ դա հիմնականում դեռևս այդպես է․ Մեղրի գետի ջրի որակը լավ (II) դասի է, բացառությամբ գետի միջին հոսանքի մոտ 3 կմ-անոց՝ Թխկուտ գյուղից մինչև Վարդանիձոր գյուղն ընկած հատվածը, որտեղ ամռան և գարնան ամիսներին դիտվել է ջրի վատ (V) որակի դաս։

Շարունակել կարդալ “Մեղրի գետ”
Posted in Էկոլոգիա 11

Գառնանգղ

Մորուքավոր Անգղը կամ գառնանգղը ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է։ Օդում ճախրելիս, հաճախ` մի քանի կիլոմետր բարձրությունից, նա սրատես աչքերով ուշադիր զննում է իր տիրույթները և լեշը նկատելուն պես, անմիջապես իջնում վրան: Այս անգղը կոչվում է գառնանգղ որովհետև երբ լեշ չի գտնում դիտում է թե սարի վրա որևէ մոլորված ոչխար չկա եթե գտնում է մոտենում է ոչխարին և իր մեծ թևերը թափահարելով վախեցնում է նրան և ոչխարը վախից հետ հետ գնալով ընկնում է սարից և սատկում այդ ժամանակ նա ուտում է ոչխարին: Սովորաբար բույն է դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում: Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Posted in Էկոլոգիա 11

Հողային խնդիրը Հայաստանում

Անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում անտառածածկույթը զգալի նվազել է, հիմնականում վառելափայտի հատումների, առևտրային նպատակով փայտանյութի հավաքման և բացահանքերի շահագործման պատճառով: Վառելափայտի համար անօրինական հատումները լայնորեն տարածված էին 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ընթացքում: Այն դեռևս հաճախ է հանդիպում՝ անտառների թույլ պաշտպանության և այլ վառելիքի հարաբերականորեն բարձր ծախքերի պատճառով: Անտառային տարածքի նվազումը պատճառում է տնկիների և կենդանիների բնական միջավայրի կորուստ, օդի վատ որակ, հողերի դեգրադացիա, էրոզիա եւ սողանքներ ու լանդշաֆտի փոփոխություններ: Հողերի դեգրադացիայի և լանդշաֆտի փոփոխությունների պատճառ են նաև արոտավայրերի չկանոնակարգված օգտագործումն ու գերարածեցումը, ինչպես նաև գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման հետևանքով հողերի աղտոտվածությունը: 

Posted in Էկոլոգիա 11

Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ

*Նվազեցնել անօգուտ ջրի օգտագործումը։ Ատամները խոզանակելիս փակել հոսող ջորը, լոգանք ընդունելուց առաջ ջուրը երկար բաց չթողնել: Բերեմ նաև օրինակ՝ վերջերս համացանցում տեսել էի մի ընտանիքի, ովքեր հավաքում են այն ջուրը, որն առաջանում է լոքանքից առաջ (ջրի տաքանալու ընթացքի) այնուհետև այն ֆիլտրում էին ու օգտագործում լվացքի և այլ տնային գործերի համար։

*Խնայել էլեկտրականությունը։ Հեռուստացույց չդիտելու դեպքում անջատել և անիմաստ էներգիա չվատնել։ Սենյակից դուրս գալուց անջատել լույսերը։ Հնարավորության դեպքում ձեռք բերել արևային էներգիա և էլետրականության փոխարեն օգտվել բնական լույսի էներգիայից։ 

Շարունակել կարդալ “Ռեսուրսների ռառացիոնալ օգտագործման եղանակներ”
Posted in Էկոլոգիա 11

Սպիտակուցներ

Սպիտաակուցների կառուցվածք
Սպիտակուցների կառուցվածքը բարդ է։ Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի, N-ի, H-ի ատոմներից։ Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են։ Սպիտակուցները տարբերվում են միմյանցից ամինաթթուների թվաքանակով, դրանց տեսակներով և դասավորման հաջորդականությամբ։ Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է։ Այն կազմված է ամինախմբից (-NH2) և կարբօքսիլային խմբից (-COOH), իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ (R)։ 

Սպիտակուցների տեսակները
Սպիատակուցների մոլեկուլները լինում են տարբեր ձևի՝ պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև, որոնք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝
առաջնային (այդ ժամանակ առաջանում է պեպտիդային կապ)
երկրորդային (այդ ժամանակ պեպտիդային շղթան պարուրաձև ոլորվում է)
երրորդային և չորրորդային (այս երկու ժամանակներում արդեն ընդունում է իրեն յուրահատուկ տարածական դիրքը) (երկրորդային և երրորդային կառուցվածքի խախտումը կոչվում է բնափոխում)։

Շարունակել կարդալ Սպիտակուցներ