Տարվա իմ ամենասիրելի եղանակը ամառն է և ես վստահ էի, որ այս տարի իմ ամառը անցնելու է շատ լավ և տարբերվելու է իմ մյուս ամառներից։ Ամառվա սկզբին ես հանձնեցի իմ ավարտական քննությունները՝ երաժշտական դպրոցում։ Քննությունների ավարտից 1 շաբաթ անց ծնողներիս հետ ուղևորվեցի Ռուսաստան։ Ռուսաստանում են բնակվում իմ շատ սիրելի քեռիները, մորաքույրը և հորեղբայրները։Այնտեղ տեղի ունեցավ իմ փոքր քեռու հարսանեկան արարողությունը։ Մենք միասին անցկացրեցինք լավ ժամանակ։
Մի քանի շաբաթ անց մենք վերադարձանք Հայաստան։ Ես մեծ քրոջս և փոքր եղբորս հետ գնացի Հանքավանի <<Զեփյուռ>> ճամբար, որտեղ ես ձեռք բերեցի նոր ընկերներ։ Մենք միասին խաղում էինք, լողում, արշավում։
Ճամբարում մենք մնացինք 2 շաբաթ։ Քաղաք վերադառնալուց հետո մենք գնացինք գյուղ։ Այնտեղ իմ տատիկն ու պապիկը ունեն մեծ այգիներ, որտեղ աճում են բաղմաթիվ ծառեր, ծաղիկներ և այլ բուսատեսակներ։ Մեր գյուղը գտնվում է ք. Գյումրիի հարևանությամբ և մենք որոշեցինք մեկ օր անցկացնել Գյումրիում:
Երկար ժամանակ գյուղում անցկացնելուց հետո վերադարձանք քաղաք։ Ես և փոքր եղբայրս գնացինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մուտքի ճամբար։ Մենք դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ ուղևորվեցինք Սևան, որտեղ անցկացրեցի շատ լավ ժամանակ։
2019 թվականի ամառը անցավ շատ ուրախ և անմոռանալի։