Posted in Գրականություն 8

« Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

Շուրջառ- թիկնոց

Վեղար- քահանայի գլխարկ

Կոհակ- բարձր

Նառ- քարավանի առջևից գնացող ուղտ

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը տարբերվում էր բոլորից։ Նրան ոչ ոք չէր հասկանում, որովհետև նա բոլորի նման կյանքին չէր նայում մի կողմից։ Նա ամեն ինչի մեջ միշտ լավն էր գտնում և այդպես սեղծում էր իր գունավոր աշխարհը։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Զվարթի շրջապատում գտնվող մարդիկ շատ մռայլ էին, չար և չէին սիրում կյանքը, որովհետև կյանքում միայն ուշադրություն էին դարձնում վատին և երբեք չէին նկատում լավը։

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Զվարթի հակասությունները ընկերների, հարևանների և շրջապատի մարդկանց միջև էր։ Ընկերները նրան սիրում էին, բայց չէին սիրում, երբ նա ստում էր իրենց։ Իսկ ստելու համար վազում էին հետևից, որ ծեծեն։ Հարևանները միշտ բողոքում էին Զվարթի ծնողներին, երբ նա քնած էր լինում։ Հարևանները չէին սիրում նրան։ Սակայն Զվարթը շարունակում էր ապրել իր գեղեցիկ կյանքը և վայելել ամեն րոպեն։