Յուրաքանչյուր երկրում ամեն օր տեղի է ունենում ինչ-որ կարևոր իրադարձություն։ Մենք դրանց մասին տեղեկանում ենք համացանցի, թերթերի և լուրերի միջոցով։ Եթե օրինակ այսօր ինչ-որ երկրում ընտրվի նախագահ, ապա այդ լուրը հաջորդ օրը արդեն համարվում է պատմություն և այդպես անցնում են տարիներ։ Սակայն եկեք պատկերացնենք, որ այդ մասին չգրեին թերթերում, համացանցում, ապա մենք որտեղի՞ց պետք է իմանաինք այդ մասին։ Այս դեպքում մեզ օգնության է գալիս պատմությունը։ Յութաքանչյուր դեպքի մասին գրում են պատմության մեջ, որպեսի գալիք սերունդները կարողանան կարդալ դրանք և իմանալ իրենց և հարևան երկրների հետ տեղի ունեցած դեպքերի մասին։ Կամ կարող է լինել մեկ ուրիշ դեպք։ Ասենք թե մի մարդ հայտնաբերում է ինչ-որ զարդ կամ թագ, որը ստեղծվել է հազարամյակներ առաջ։ Եթե այդ մարդը չիմանա պատմություն ապա նա չի հասկանա, թե ինչ է թագը, ինչ արժեք ունի և կարող է այն դեն նետել, բայց եթե նա իմանա պատնմություն ապա կհասկանա, որ դա ստեղծվել է նախորդ հազարամյակներում։ Օրինակները շատ կարող ենմ լինելև դրանք բոլորն էլ ապացուցում են, որ պատմությունը պետք է յուրաքանչյուրին։ Սակայն կան մարդիկ, ովքեր կարծում են, թե պատմություն սովորելով նրանք վատնում են անիմաստ ժամանակ, սակայն նրանք դա ասում են առանց գիտակցելու։