



Համաշխարհային պատմություն- Նոր դարեր
Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը
Նկարագրեք արդյունաբերական հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:
Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը
Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը
Հասարակական -քաղաքական գործընթացները
Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը
Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:
«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:
Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:
«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:
Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:
Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:
Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:
Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլ /XVII դարից մինչև XIX դարի կեսը/ շրջափուլը
Արմատական տեղաշարժեր տնտեսության մեջ/ կարդալ էջ 6-10 ,պատասխանել հարցերին/
Հարցեր և
առաջադրանքներ
1. Ի՞նչ է
մանուֆակտուրան։ Ինչո՞վ էր
այն տարբերվում միջնադարյան արհեստանոցից։
Ժամանակի ընթացքում միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ: Միջնադարյան արհեստանոցը չէր կարողանում բավարարել մարդկանց պահանջարկները, իսկ մանուֆակտուրան ավելի արագ էին աշխատում:
2. Ո՞ր երկրներում առաջինը ստեղծվեցին մանուֆակտուրաներ։
Դրանք նախ հայտնվեցին Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ապա նաև Եվրոպայի մյուս երկրներում:
3. Փաստերով ցո՛ւյց տվեք, որ
մանուֆակտուրաների առաջացումը նպաստեց աշխատանքի արտադրողականության աճին և
տեխնիկական առաջընթացին։
Շատ շուտով մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին: Աշխատանքը հեշտացնելու համար օգտագործում էին նաև բնության ուժերը՝ քամին, կրակը, ջուրը: Լայն տարածում ստացավ նաև ջրանիվը, որը հայտնի էր դեռ Հին աշխարհում:
4. XVII–XVIII դարերում ի՞նչ գործոններ խթանեցին գյուղատնտեսության զարգացմանը։
Միայն XVII դ. առաջին կեսին Անգլիայում լույս տեսավ գյուղատնտեսության մասին մոտ 50 գիրք: Այդ ամենը նաև տարածվեց Եվրոպայի մյուս երկրներում:
5. Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը։ Ո՞ր
երկրում և ե՞րբ
առաջինը տեղի ունեցավ արդյունաբերական հեղաշրջում։
Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության: Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անվանումով:
Տանը
Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում բառը նշանակում է կտրուկ փոփոխություն, հեղափոխություն:
Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության այն ճյուղն է, որ միավորում է երկրի ընդերքի հանույթի և հումքի վերամշակման ձեռնարկությունները: Իր դրական կողմն այն է, որ մեզ տալիս է հումք, որպեսզի պատրաստենք մեզ անհրաժեշտ իրերը: Իսկ բացասական կողմ կարող է լինել իրենից առաջացած ծուխը և օդը: Գյուղատնտեսությունը ժողովրդական տնտեսության այն բնագավառն է, որ ընդգրկում Է հողագործությունը, անասնապահությունն ու անտառային տնտեսությունը: Նրա դրական կողմն այն է, որ բազմանում են կենդանիները, մթերքներն են շատանում և այլն:
ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը`Մի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում
Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:
Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները: Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև: Այժմ առանց ձգողականության ուժի մենք օդում կլինեինք: Տիեզերքում չկա ձգողականության ուժ: Այդ պատճառով էլ դու չես ընկնի ներքև:
Ե՞րբ – 5
Ինչպե՞ս – 3
Ինչքա՞ն – 3
Որտե՞ղ- 3
Մարդկությունը մինչև հիմա(ե՞րբ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մոտ ժամանակներս(ե՞րբ) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Վերջերս(ե՞րբ) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է(ե՞րբ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր(ե՞րբ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
մոտ ժամանակներս, մինչև հիմա, ուր որ է, վերջերս, այսօր:Ժամանակի մակբայ
Զարմացած թագավորը դանդաղ(ինչպե՞ս) նստեց գահին:
Սոված առյուծները զույգ—զույգ(ինչպե՞ս) կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց—կամաց(ինչպե՞ս) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին(ինչպե՞ս) շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը ոտնկայս(ինչպե՞ս) էին խմում:
միասին, կամաց—կամաց, դանդաղ, հոտնկայս, զույգ—զույգ:Ձևի մակբայ
Մի ուլիկ ժայռից ցած(որտե՞ղ) ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ(որտե՞ղ) ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն(որտե՞ղ) շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ—տեղ(որտե՞ղ) սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ(որտե՞ղ), էլ չթողեց տուն-կտուր:
դռնեդուռ, ցած, տեղ—տեղ, գյուղեգյուղ, դեսուդեն:Տեղի մակբայ
Թափառաշրջիկը ամբողջովին(ինչքա՞ն) թրջվել էր անձրևից:
Նա հաճախ(ինչքա՞ն) է դասից բացակայում:
Աշակերտները իսպառ(ինչքա՞ն) մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե(ինչքա՞ն) չէր լսվում:
Լևոնին ամենևին(ինչքա՞ն) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
գրեթե, հաճախ, ամենևին, ամբողջովին, իսպառ:Չափի մակբայ
Առանձնացնել ըստ տեսակների.
Բազմիցս, երբեք, հետո, այլևս, պատեպատ, մոտավորապես, կրկին, շուտ, մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, շարունակ, դուրս, վաղուց, դարձյալ, փողոցն ի վար, ցմահ, հնուց, ուշ-ուշ, իսկույն, այլուր, գրեթե, նորից, հաճախ, մերթընդմերթ, ստեպ, ներկայումս, անդադար:
Տեղի մակբայ
Պատեպատ,դուրս, փողոցն ի վար, այլուր
Ժամանակի մակբայ
Բազմիցս,երբեք, հետո,այլևս մոտավորապես, շարունակ ,կրկին, շուտ, վաղուց, դարձյալ, հնուց, ուշ-ուշ, նորից, հաճախ, մերթընդմերթ, ներկայումս
Ձևի մակբայ
Մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, ցմահ, իսկույն, ստեպ, անդադար
Չափի մակբայ
Գրեթե