Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 23-27

«Ազատագրական պայքարը Արցախում» (Էջ12-16պատմել)

Համացանցից ուսումնասիրել Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Posted in Գրականություն 8

«Գիրք ծաղկանց» (մաս 4)

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Իմ կարծիքով այստեղ ծաղիկները խորհրդանշում էին բարությունը, սերը և Զվարթին: Զվարթը ուզում էր ասել, որ պետք է մարդիկ կյանքից հոգնած չլինեն դուրս գան աշխարհ տեսնեն մի քիչ էլ ուրախանան:

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Գիրքը շատ կարևոր դեր է խաղում կյանքում ոչ միայն ուսման հարցում այլ սովորեցնում է թե ինչպիսի մարդ պետք է լինել, խորհուրդներ է տալիս և այլն: Այս գրքում ասվում է, որ պետք է լինել ուրախ, պետք չէ նախանձել ինչ, որ մեկին պետք է ընդունել մարդուն այնպիսին ինչպիսին, որ կա, պետք չէ ծաղրել: Ես համաձայն եմ այս մտքի հետ և այդպես էլ շարժվում եմ:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Այս գրքի անունը «Գիրք ծաղկանց» է, որովհետև գրված է մարդու բարության, ուրախության, նախանձի, և որոշ մարդկանց իրական դեմքերը:

Posted in Ռուսերեն 8

23-27 сентября

Урок 1. Притча о блудном сыне.

  1. Рефлексия по прочитанному дома тексту о медведе:

Вопросы по тексту:

  1. Что полюбил рассказчик, когда вырос?

Свою игрушку детства, медведя.

  • Почему приснившийся сон был неприятным?

Потому что во сне ему преснилось что его медведь стоит в пустой комнате и протягивает руку предупреждая о чём то.

  • Что случилось на следующий день после неприятного сна?

Он попал в аварию, слетел с мотоцикла и попал на кусты.

  • Почему автор решил починить медвежоонка?

потому что он очень любил его.

  • Какая мечта давно была рассказчика?

У нево давно была мечта – свой клуб для байкеров.

  • Что означают слова потрепанный, заброшенная, барахло, на видном месте, соратник?

Потрепанный- շեղված

Заброшенная- լքված

Барахло- մաշված

На видном месте- հայտնի վայրում

Соратник- դաշնակից

  • Лексическая работа: прямое и переносное значение слов. Словосочетания: золотое сердце, золотые руки; сердце, обросшее шерстью; светлая голова…
  • золотое сердце — это когда человек не думает только о себе, и думает еще о окружающих

  • золотые руки — это когда человек имеет как будто волшебные руки, потому что он силен в творчестве

  • сердце — сердце имеет два значение, первый человеский орган, а второй это просто фигура.

  • светлая голова — это когда у человека бывают гениальные мысли

2.Беседа на тему: : Нужно ли прощать?

По моему мы прощаем только тех, кого мы любим и кто для нас важный человек, только тогда мы умеем прощать. Но есть люди которые не прощают ничего. С одной стороны это хорошо потому что никто не будет играть с вами и использывать доброту, а с другой у вас будет не так уже много друзей.

  • Чтение Притчи о блудном сыне( учебник, слайд 79).

Домашнее  задание:пересказать “ Притчу  о блудном сыне”( учебник, слайд 79)..