Posted in Ֆիզիկա 8

Իսահակ Նյուտոնի մասին

  Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. — 20 մարտի 1726/7թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով:

1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար):

Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը: 

Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:

1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:

Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2: Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»:

Posted in Ֆիզիկա 8

Դաս1,2

Թեման.Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն

Լաբորատորիայում

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։

Մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում։

  • Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։

Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվացներն ու դրանց վրա ազդող ուժը հաշվի առնելու։

  • Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։

  • Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները)։

Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը(կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ։ Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

  • Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

  • Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից։

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է։

  • Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ։

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ։

  • Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

  • Ո՞ր շաժումն է կոչվում անհավասարաչափ։ Բերե՛լ օրինակներ։

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ։ Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն։

  1. Սահմանե՛լ անհավասարաչափ շարժման միջին արագությունը։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն։

  1. Գրե՛լ միջին արագության բանաձևը։

Vմիջ=St(1)

  1. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միյին արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն։

  1. Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոջվում է ակնթարթային արագություն։

Լրացուցիչ առաջադրանք  

Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

1.Որքան ժամանակում սահնակը,շարժումն սկսելով դադարի վիճակից ,կանցնի 72մ ճանապարհ,եթե շարժվումէհաստատուն`4մ/վ:

     a = V / t

     72 մ / 4 մ / վ = 18 վ

     Պատ․՝ 18 վ

2.Ավտոնեքենան դուրս գալով կանգառից,10վ-ում անցնւմ է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը  և մեքենայի վերջնական արագությունը:

      a = V / t

     400 մ / 10 վ = 40 մ / վ

     Պատ․՝ 40մ/վ

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ3-ից մինչև էջ6

Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 125-ը

     113. Տրամվայը շարժվում է  36կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունն արտահայտեցե՛ք               մետր-վայրկյաններով (մ/վ):

            1կմ = 1000մ

            1ժ = 3600վ

            36 x 1000 : 3600 = 10 մ/վ

     114. Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագությունները համապատասխանաբար          հավասար են 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ։ Այդ արագություններն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ) և կիլոմետր ժամերով (կ/ժ):

             7,9 կմ/վ = 7900 մ/վ

             11,2 կմ/վ = 11200 մ/վ

             16,7 կմ/վ = 16700 մ/վ

             7,9 կմ/վ = 79/36000 կ/ժ

             11,2 կմ/վ = 7/2250 կ/ժ

             16,7 կմ/վ = 167/3600 կ/ժ

      115. A կետից մինչև B կետից եղած ճանապարհը, որը հավասար է 2700 կմ-ի, ռեակտիվ                        ինքնաթիռն անցավ 1 ժ-ում։ Ետդարձի ճանապարհին ինքնաթիռը թռչում էր 715 մ/վ արագությամբ։ Ինքնաթիռի արագությունը ո՞ր ուղղությամբ էր ավելի մեծ։

               1 կմ = 1000 մ

               1 ժ = 3600 վ

               2700 x 100 : 3600 = 75 մ/վ

              715 մ/վ > 75 մ/վ

        116. Նապաստակի արագությունը 15 մ/վ է, իսկ դելֆինինը՝ 72 կմ/ժ: Նրանցից ո՞րի արագությունն է ավելի մեծ:

               1 կմ = 1000 մ

           1 ժ  = 3600 վ

           72 x 100 : 3600 = 20 մ/վ

           20 մ/վ > 15 մ/վ

         117. 5 ժ 30 ր-ում հեծանվորդն անցավ 99 կմ: Ի՞նչ միջին արագությամբ էր շարժվում  հեծանվորդը:

             1 կ/մ = 1000 մ

             5 ժ 30 ր = 330 ր

             99 x 1000 : 330 = 300 մ/ր

       119. Հաշվեցե՛ք հետիոտնի, ձիավորի, տանկի (S-34) և մարդատար ինքնաթիռի (Իլ-62) շարժման արագությունները, եթե նրանք 20 կմ ճանապարհն անցնում են համապատասխանաբար 5 ժ-ում, 2 ժ-ում, 22 ր-ում և 1,4 ր-ում:

              20 կմ : 5 ժ  = 4 կմ/ժ (հետիոտն)

              20 կմ : 2 ժ = 10 կմ/ժ (ձիավոր)

              20 կմ : 22 ր = 10/11 կմ/ր (տանկ)

              20 կմ : 1,4 ր = 100/7 կմ/ր (մարդատար ինքնաթիռ)

        120. 1959 թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17-ին Լուսին թռչող խորհրդային երկրորդ տիեզերահրթիռը 101 000 կմ-ով հեռացել էր Երկրից: Նույն օրվա ժամը 22-ին այն արդեն գտնվում էր Երկրից 152 000 կմ հեռավորություն վրա: Որոշեցե՛ք հրթիռի շարժման միջին արագությունը:

                22 – 17 = 5 ժ

                152 000 – 101 000 = 51 կմ

                51 կմ : 5 ժ = 10, 2 կմ/ժ

         121. 30 վ-ի ընթացքում գնացքը շարժվել է հավասարաչափ 72 կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն ճանապարհ անցավ գնացքն այդ ժամանակամիջոցում:

                72  x 30 = 2160

                2160 : 3600 = 600 մ/վ

         122. Հեռընթաց ինքնաթիռում գտնվող պատանի ուղևորը նշեց, որ թռիչքն անտառի վրայով տևոց ճիշտ 1 ր: Իմանալով ինքնաթիռի թռիչքի արագությունը (850 կմ/ժ) նա անմիջապես որոշեց այն ճանապարհի երկարությունը, որն ինքնաթիռն անցավ անտառի վրայով թռչելիս: Ի՞նչ արդյունք ստացավ պատանի ուղևորը:

                850 x 1 = 850

                850 : 60 = 14 1/6 կմ/ր

         123. Գետի հոսանքով շարժվող լաստն ինչքա՞ն ժամանակում կանցնի 15 կմ, եթե հոսանքի արագությունը 0,5 մ/վ է:

                15 : 0,5 = 30000վ

         124. Պայթեցման տեխնիկայում օգտագործում են ոչ մեծ արագությամբ այրվող բիկֆորդյան քուղը: Ի՞նչ երկարությամբ քւոզ պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի մինչև դրա լրիվ այրվելը 300 մ վազելով հեռանալ: Վազքի արագությունն է 5 մ/վ, իսկ բոցը բիկֆորդյան քուղով տարածվում է 0,8 սմ/վ արագությամբ:

                300 : 5 = 60 վ

                60 x 0,8 = 48 սմ

         125. Տրակտորն առաջին 5 ր-ում անցավ 600 մ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի տրակտորը 0,5 ժ-ում՝ շարժվելով նույն արագությամբ:

                30 : 5 = 6

                600 x 6 = 3600 մ

Պատրաստեք տեսանյութ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ:Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք,

դրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ` g.mkhitaryan @mskh.am

Posted in Գրականություն 8

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

Իմ ընտրած խրատները՝

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով:

Այսինքն պետք չէ տեսնել ամեն բան ու սովորել, կամ կրկնորինակե: Պիտի միշտ գտնես լավը, օգտակարը ու փորձես սովորել այն:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը Իմ կարծիքով այս խրատով ասվում է որ միայն գրքեր կարդալով ու դպրոց գնալով չես սովորում ինչ-որ բան: Բնությունը նույնպես դպրոց է որտեղ կարող ես սովորել կյանքի համար պետքական բաներ:

Posted in Գրականություն 8

Գիրքը իմ կյանքում

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, քանի որ գրքերը մեր առջև բացում են նոր աշխարհ։ Անկեղծ ասած՝ փոքր ժամանակ չէի սիրում ընթերցել և կարծում էի, որ դա անիմաստ ժամանակի կորուստ է։ Սակայն մի անգամ մեծ քրոջս հետ գնացի գրադարան՝ քրոջս համար գիրք վերցնելու, և այնտեղ տեսա մի գեղեցիկ շապիկով գիրք, որը շատ հավանեցի և ցանկացա կարդալ։ Այդ գիրքը մի փոքրիկ աղջկա մասին էր, այդ աղջիկը շատ երազկոտ էր, ուներ բարի հոգի, սիրում էր իր ընկերներին և ամեն հարցում օգնում նրանց։ Այդ գիրքը ինձ շատ դուր եկավ, և որոշեցի այլ գրքեր ևս կարդալ։ Մինչև օրս ես կարդացել եմ բազմաթիվ գրքեր, որոնցից յուրաքանչյուրը իմ առջև բացում էին նոր աշխարհ։ Իմ ամենասիրելի գրքերից մեկում ասվում է․«այս կյանքում պետք է ունենաս 5-6 սիրելի գիրք», նրան հարցրեցին, թե այդքան գրքերը ամբողջ կյանքի համար շատ քիչ չէ՞, և նա պատասխանեց, որ այդ 5-6 սիրելի գիրքն ունենալու համար պետք է առնվազն կարդաս 10000-ից ավելի գիրք։ Ունեմ սիրելի գրքեր, ունեմ նաև գիրք, որը ընթերցելուց հետո փոխվեց իմ մտածելակերպը։ Այդ գիրքը Վարդգես Պետրոսյանի «Անցած և գնացած տարիներ»-ն է։ Այնտեղ պատմվում է կյանքի և մարդկանց մասին։ Ես մինչև օրս փնտրում եմ և կարդում հետաքրքիր գրքեր։

Posted in Հասարակագիտություն 8

Մարդը և հասարակությունը

Հասարակությունը մեզ շրջապատող մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը իր դերն ունի այս կյանքում և աշխարհում։ Հասարակությունը կազմված է մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր աշխարահայացքներ։ Նրանցից յուրաքանչյուրը կյանքը տեսնում է տարբեր գույներով, այդ ամենը գալիս է նրանից, որ յուրաքնչյուր մարդ մտածում է տարբեր կերպ։ Հենց այդ տարբեր մտածելակերպն է, որը շատ հաճախ հանգեցնում է անհամաձայնությունների և խնդիրների ստեղծման հիմք հանդիսանում։ Սակայն այս աշխարհում կան մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ և կարծում են, որ իրենք են այս աշխարհի տերը և իրենց է պատկանում յուրաքանչյուր ոք։ Սակայն այս աշխարհում պետք է լինի հավասարություն և չլինեն բարձր և ցածր խավի մարդիկ, այլ բոլորը լինեն հավասար և միմյանց ձեռք մեկնող։ Մարդիկ չպետք է միայն մտածեն իրենց շահի մասին։ Պետք է օգնեն մարդկությանը առանց շահի և ակնկալիքի։ Այդ դեպքում մարդկության միասնականությունը կկոչվի հասարակություն, իրական հասարակություն։  Մարդ էակը ապրում է հասարակության մեջ։Մարդը անհատ է ,իսկ հասարակությունը այդ անհատին շրջապատող միլիոնավոր մարդիկ։Իրականում հեշտ չէ ապրել հասարակության մեջ։Նրանք բոլորը ունեն կարծրատիպեր և ապրում են ըստ դրանց ։Ու այդ ամենից ելնելով մեր յուաքանչյուր արարք կարող է տարբեր մեկնաբանություններ առաջացնել տարբեր մարդկանց մոտ։Օրինակ դու կարող ես բարձր ծիծաղել՝մեկի համար կլինես շատ հաճելի,աշխույժ և կյանքով լեցուն,իսկ մյուսի համար անշնորքի մեկը,ով չի կարողանում իրեն զսպել։Կարծում եմ պետք է զգուշանալ հասարակությունից:Բայց եթե անկեղծ մենք ոչինչ առանց հասարակության։Եկեք անկեղծ լինենք.հասարակության մեջ են մտնում նաև ծնողները,ընկերները,հարազատները առանց որոնց մենք ոչինչ ենք։Եկեք չխորանանք,թե որքան մեծ է նրանց դերը մեր կյանքում,ուղղակի առանց նրանց չենք շփվի ոչ ոքի հետ,մեզ ուժ ու հույս տվող չի լինի դժվար ժամանակ,ոչ ոք չի ուրախանա մեր հաջողություններով և միթե կա մեկը,ով կցանկանար ապրել միայնակ այս մեծ աշխարհում։Այնպես որ,կարող ենք եզրակացնել,որ մարդը հասարահության անդամ է և անկարող է ապրել այդ հասարակությունից զատ։