Posted in Աշխարհագրություն 8

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են 

ա)հարմար հարևանային դիրքը

Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։

բ)Երկու անգամ ավելի երկար են ծովային սահմանները, քան ցամաքայինը։ 

Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային արևտրին։

գ)Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսային ծով: Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավարևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ 

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։ Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

ֆ.png
Posted in Քիմիա 8

Հարցեր կրկնողության համար

  • Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան դա բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվացքը, հատկությունները, տարածվածությունը ստացումը և կիրառումը։ Բնագիտական գիտություններն են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն և էկոլոգիա։

  • Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմիններ, այն ինչից կազմված են մարմինները կոչվում են նյութեր։ Մարմիններ են՝ սեղան, աթոռ, աստղ, համակարգիչ, պատուհան, քար։ Նյութեր են՝ արծաթ, ոսկի, պլասմաս։

  • Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարի ատոմներից, բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու և ավելի տարի ատոմներից։ Պարզ նյութեր են՝ ոսկի, արծաթ, ջրածին, թթվածինն, կալցիում, բարդ նյութեր են՝ H2O, EnO4

  • Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ։ Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում է նյութի ագրեգատային վիճակը, չափսերը, ձևը։ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր, ռեակցիաների հատկանիշներն են՝ գույնի, հոտի, համի փոփոխությունը, էներգիայի անջատում կամ կլանում, գազի անջատում և նստվածքի առաջացում։

  • Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:

  • Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
  • Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ են:
  • Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
  • Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
  • Պարզ նյութերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մետաղների և ոչ մետաղների:
  • Ատոմների ֆիզիկապես բաժանելի են: Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկը կազմված է պրոտոններից (p+),  նեյտրուններից (n0),  էլեկտրոն (-ē): Նույն լիցքով մասնիկները իրար վանում են, իսկ տարբեր լիցքով մասնիկները իրար ձգում են:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:
  • Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

  • Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

  • Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:

  1. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:

  1. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:

  1. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

1) Քիմիական տարրի նշանը  S

2) Կարգաթիվը 16, միջուկի լիցքը +16

3) Հարաբերական ատոմային զանգվածը 32

4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 5,31 x 10-26 կգ

5) Դիրքը` պարբերություն 3, խումբ VI, ենթախումբ՝ գլխավոր

6)  Ատոմի բաղադրությունը՝ 16p, 16 n, 16  e

7) էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/8/6/

8) Ինչպիսի՞ տարր է` ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -2, +6

  1. Օքսիդացման աստիճան,վալենտականություն

Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով:

  1. քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական

Իոնական կապն առաջանում է այն ատոմների միջև, որոնք իրենց էլեկտրաբացասականությամբ խիստ տարբերվում են։ Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։

  1. Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով

H2PO4

1.Նյութի անվանումը

Ֆոսֆորական թթու
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

H-ջրածին, P-ֆոսֆոր, O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

3H

1P

4O

  1. Հաշվել՝Mr 

Ar (H2PO4)=Ar (H)x3+Ar (P)+Ar(O)x4=1×3+31+16×4=3+31+64=98

  1. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

m(H):m(P):m(O)=3:31:64

6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

w(H)=3:98×100=3%

w(O)=64:98×100=65%

w(P)=31:98×100=32%

7.Նյութը բարդ էթե պարզ

Բարդ
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

98×1,66×10-27=163×10-27=1,63×10-25

  1. Նյութի քանակ,մոլ՝8դաս;
  1. Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;
  1. Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;
  1. Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;
  • Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;
Posted in Իսպաներեն 8

Familia pequeña

Mi familia no es muy grande (Իմ ընտանիքը շատ մեծ չէ). Somos solo cuatro personas: mi padre, mi madre, mi hermana, y yo (Մենք ընդամենը չորս մարդ ենք ՝ հայրս, մայրս, քույրս և ես). También tenemos un perro(Մենք ունենք նաև շուն). Yo soy mayor que mi hermana, pero ella es más alta(Ես քույրից ավելի մեծ եմ, բայց նա ավելի բարձրահասակ է). Vamos juntos al colegio(Մենք միասին գնում ենք քոլեջ). Yo tengo doce años y ella once(Ես տասներկու տարեկան եմ, և նա տասնմեկ տարեկան է). Mis padres se llaman Javier y María(Ծնողներս կոչվում են Խավիեր և Մարիա). Mi hermana se llama Sara, y yo Luis(Քրոջս անունն է Սառա, իսկ ես ՝ Լուիս). Vivimos en una casa muy bonita(Մենք ապրում ենք շատ գեղեցիկ տանը).

Mi padre es banquero, y mi madre ama de casa(Հայրս բանկիր է, իսկ մայրս տնային տնտեսուհի է). Por la mañana, desayunamos juntos en la cocina(Մենք սիրում ենք առավոտյան միասին նախաճաշել). Me gusta desayunar con mi familia(Ես սիրում եմ նախաճաշել ընտանիքիս հետ). Además, por las mañanas siempre tengo hambre(Առավոտյան միշտ սոված եմ). Después del colegio, mi madre prepara una comida deliciosa(Քոլեջից հետո մայրս համեղ կերակուր է պատրաստում). Por la tarde, mi madre queda con sus amigas, y mi padre juega al tenis(Կեսօրից հետո մայրս հանդիպում է իր ընկերներին, իսկ հայրս թենիս է խաղում). Mi hermana y yo hacemos los deberes, y después vemos la televisión(Ես և իմ քույրը կատարում ենք մեր տնային աշխատանքը, իսկ հետո հեռուստացույց ենք դիտում). Los viernes por la tarde vamos los cuatro de compras(Ուրբաթ երեկոյան մենք գնում ենք գնումների).

Mi padre es alto y rubio, y mi madre es morena y delgada(Հայրս բարձրահասակ և շեկ է, իսկ մայրս `թխահեր և բարակ). A mi hermana le gusta quedar con sus amigas en el parque(Քույրս սիրում է այգում հանդիպել իր ընկերներին). Yo me divierto mucho más jugando a los videojuegos en casa(Ես շատ ավելի զվարճալի եմ տանը վիդեո խաղեր խաղալու համար).

Muy- շատ, Samos- մենք, Personas- մարդիկ, Hermana- քույր, perro-շուն, alta- բարձր, juntos- միասին, Vivimos- մենք ապրում ենք, bonita- գեղեցիկ, casa-տուն, ama de casa- տնային տնտեսուհի, cocina- խոհանոց, desayunamos- նախաճաշել, mañanas- առավոտյան, comida-սնունդ, deliciosa-համեղ, amigas- ընկերներ, deberes-տնային աշխատանք, después- հետո, compras- գնումներ, viernes- ուրբաթ, rubio- շիկահեր, morena- թխահեր, delgada- բարակ, parque- այգի, divierto- զվարճալի, jugando- խաղալ։

Posted in Հայոց լեզու 8

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

  1. Ես նշմարեցի:
  2. Դեղձենիները ներկվել էին:
  3. Աչքը կկշտանա:
  4. Ես ունեմ:
  5. Գլուխը դողում էր:

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Նախնական նախադասությունը ընդարձակ էր, իսկ վերջնականը համառոտ։

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

  1. Սպիտակ կատուն բակում բռնում է մեծ մկանը, որպեսզի ուտի:
  2. Երեկոյան բակում մեղմ քամին փչեց գեղեցիկ ծաղիկների վրա:
  3. Գեղեցիկ դելֆինները լողում էին մաքուր ծովում:
  4. Երկար և լայն արահետը ձգվել էր դեպի ցորենի դաշտերը:
  5. Գարնան վարարած Գետերը քանդում են այն ամենը ինչ հանդիպում է իրենց ճանափարհին:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Նախնական նախադասությունը համառոտ էր, իսկ վերջնականը ընդարձակ։

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող (երևալ) երևաց:
  2. Գարնան արևոտ օրերը ինձ (հիշեցնել) հիշեցրեցին, որ մայիսն է:
  3. Քամին (հալածել) հալածեց մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ (լողալ) լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

  • Մի մասը լռում (են) է:
  • Երեմն ընկերոջ հետ (գնացին) գնաց:
  • Ընդունվում (է) են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն) կատարի:
  • Պահանջվում (է) են վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

  • Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց: