Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:
Ես կարծում եմ, որ ճանաչել սեփական մշակույթը, սեփական պարն ու արվեստը շատ կարևոր է: Ոչ բոլոր դեպքերում, բայց կարող են լինել դեպքեր, որ պարը ունենա մեծ դեր դաստիրակության մեջ: Կարծում եմ, որ պարը, որպես առարկա պետք է լինի բոլոր դպրոցներում, քանի որ շատ լավ է, երբ երեխաները վաղ տարիքից ծանոթանում են հին, ավանդական պարերին, պարեր կան, որոնք ունեն շատ հետաքրքիր պատմություններ և այդ ամեն ինչը իմանալու համար պետք է դպրոցում անցնել պար առարկա և ուսումնասիրել պարի լեզուն: