Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 23-29

Առաջադրանք 2.

Դասարանական

«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերի/

Տանը

Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/

                               Պայքարն Արցախում

XVIII դարի սկզբին Իրանը հայտնվում է չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I–ը 1722 թ. արշավանք կազմա­կերպեց մերձկասպյան տարածքներ: Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը` Օսմանյան կայսրությունը, որը
ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգ­ների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղա­ցումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ.հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: 1724թ․ Թուրքերը հարձակվում են հայկական բնակավայրերի վրա։ Հունիսի 7–ին թուրքական զորքը պաշարում է Երևանը: 1724 թ. սեպտեմբերի 26–ին Երևանն անձնա­տուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազա­տագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցե­լու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխա­նություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագ­րական պայքարին օժանդակելու խոստումներով: 1725 թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներ­խուժեցին Վարանդա գավառ: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուր­քական հաջորդ հարձակումը: 1726 թ. օսմանյան զինու­ժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Հայերը ճիշտ է պարտություն կրեցին, բայց այդ պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար։

                               Պայքարը Սյունիքում

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբ­ված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այն­տեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախ­թանգ VI–ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բե­կին: Տաթևը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասնազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը կոչ արեց շրջա­կա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատր­պատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձո­րի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակա­հարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածե­ցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հետո հայերը ազատեցին նաև մեղրին։ Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատա­րությունը ստանձնեց Մխիթար սպարապետը: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպա­րապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինու­ժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Հայերը ոչ սյունիքում, ոչ արցախում հաղթանակ չկրեցին, սակայն նրանք ամբողջ ընդացքում միշտ պայքարեցին, ունեցան խոշոր հաղթանակներ։

Օգտագործված աղբյուրները / Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք։

Posted in Աշխարհագրություն 8

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են 

ա)հարմար հարևանային դիրքը

Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։

բ)Երկու անգամ ավելի երկար են ծովային սահմանները, քան ցամաքայինը։ 

Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային արևտրին։

գ)Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսային ծով: Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավարևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ 

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղերն են էներգետիկան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ մեծ է նաև թեթև և սննդի արդյունաբերության դերը։ Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

ֆ.png
Posted in Քիմիա 8

Հարցեր կրկնողության համար

  • Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան դա բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվացքը, հատկությունները, տարածվածությունը ստացումը և կիրառումը։ Բնագիտական գիտություններն են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն և էկոլոգիա։

  • Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմիններ, այն ինչից կազմված են մարմինները կոչվում են նյութեր։ Մարմիններ են՝ սեղան, աթոռ, աստղ, համակարգիչ, պատուհան, քար։ Նյութեր են՝ արծաթ, ոսկի, պլասմաս։

  • Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարի ատոմներից, բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու և ավելի տարի ատոմներից։ Պարզ նյութեր են՝ ոսկի, արծաթ, ջրածին, թթվածինն, կալցիում, բարդ նյութեր են՝ H2O, EnO4

  • Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ։ Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում է նյութի ագրեգատային վիճակը, չափսերը, ձևը։ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր, ռեակցիաների հատկանիշներն են՝ գույնի, հոտի, համի փոփոխությունը, էներգիայի անջատում կամ կլանում, գազի անջատում և նստվածքի առաջացում։

  • Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:

  • Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
  • Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ են:
  • Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
  • Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
  • Պարզ նյութերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մետաղների և ոչ մետաղների:
  • Ատոմների ֆիզիկապես բաժանելի են: Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկը կազմված է պրոտոններից (p+),  նեյտրուններից (n0),  էլեկտրոն (-ē): Նույն լիցքով մասնիկները իրար վանում են, իսկ տարբեր լիցքով մասնիկները իրար ձգում են:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:
  • Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

  • Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

  • Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:

  1. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:

  1. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:

  1. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

1) Քիմիական տարրի նշանը  S

2) Կարգաթիվը 16, միջուկի լիցքը +16

3) Հարաբերական ատոմային զանգվածը 32

4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 5,31 x 10-26 կգ

5) Դիրքը` պարբերություն 3, խումբ VI, ենթախումբ՝ գլխավոր

6)  Ատոմի բաղադրությունը՝ 16p, 16 n, 16  e

7) էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/8/6/

8) Ինչպիսի՞ տարր է` ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -2, +6

  1. Օքսիդացման աստիճան,վալենտականություն

Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով:

  1. քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական

Իոնական կապն առաջանում է այն ատոմների միջև, որոնք իրենց էլեկտրաբացասականությամբ խիստ տարբերվում են։ Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։

  1. Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով

H2PO4

1.Նյութի անվանումը

Ֆոսֆորական թթու
2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը

H-ջրածին, P-ֆոսֆոր, O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

3H

1P

4O

  1. Հաշվել՝Mr 

Ar (H2PO4)=Ar (H)x3+Ar (P)+Ar(O)x4=1×3+31+16×4=3+31+64=98

  1. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

m(H):m(P):m(O)=3:31:64

6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

w(H)=3:98×100=3%

w(O)=64:98×100=65%

w(P)=31:98×100=32%

7.Նյութը բարդ էթե պարզ

Բարդ
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

98×1,66×10-27=163×10-27=1,63×10-25

  1. Նյութի քանակ,մոլ՝8դաս;
  1. Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;
  1. Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;
  1. Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;
  • Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;
Posted in Իսպաներեն 8

Familia pequeña

Mi familia no es muy grande (Իմ ընտանիքը շատ մեծ չէ). Somos solo cuatro personas: mi padre, mi madre, mi hermana, y yo (Մենք ընդամենը չորս մարդ ենք ՝ հայրս, մայրս, քույրս և ես). También tenemos un perro(Մենք ունենք նաև շուն). Yo soy mayor que mi hermana, pero ella es más alta(Ես քույրից ավելի մեծ եմ, բայց նա ավելի բարձրահասակ է). Vamos juntos al colegio(Մենք միասին գնում ենք քոլեջ). Yo tengo doce años y ella once(Ես տասներկու տարեկան եմ, և նա տասնմեկ տարեկան է). Mis padres se llaman Javier y María(Ծնողներս կոչվում են Խավիեր և Մարիա). Mi hermana se llama Sara, y yo Luis(Քրոջս անունն է Սառա, իսկ ես ՝ Լուիս). Vivimos en una casa muy bonita(Մենք ապրում ենք շատ գեղեցիկ տանը).

Mi padre es banquero, y mi madre ama de casa(Հայրս բանկիր է, իսկ մայրս տնային տնտեսուհի է). Por la mañana, desayunamos juntos en la cocina(Մենք սիրում ենք առավոտյան միասին նախաճաշել). Me gusta desayunar con mi familia(Ես սիրում եմ նախաճաշել ընտանիքիս հետ). Además, por las mañanas siempre tengo hambre(Առավոտյան միշտ սոված եմ). Después del colegio, mi madre prepara una comida deliciosa(Քոլեջից հետո մայրս համեղ կերակուր է պատրաստում). Por la tarde, mi madre queda con sus amigas, y mi padre juega al tenis(Կեսօրից հետո մայրս հանդիպում է իր ընկերներին, իսկ հայրս թենիս է խաղում). Mi hermana y yo hacemos los deberes, y después vemos la televisión(Ես և իմ քույրը կատարում ենք մեր տնային աշխատանքը, իսկ հետո հեռուստացույց ենք դիտում). Los viernes por la tarde vamos los cuatro de compras(Ուրբաթ երեկոյան մենք գնում ենք գնումների).

Mi padre es alto y rubio, y mi madre es morena y delgada(Հայրս բարձրահասակ և շեկ է, իսկ մայրս `թխահեր և բարակ). A mi hermana le gusta quedar con sus amigas en el parque(Քույրս սիրում է այգում հանդիպել իր ընկերներին). Yo me divierto mucho más jugando a los videojuegos en casa(Ես շատ ավելի զվարճալի եմ տանը վիդեո խաղեր խաղալու համար).

Muy- շատ, Samos- մենք, Personas- մարդիկ, Hermana- քույր, perro-շուն, alta- բարձր, juntos- միասին, Vivimos- մենք ապրում ենք, bonita- գեղեցիկ, casa-տուն, ama de casa- տնային տնտեսուհի, cocina- խոհանոց, desayunamos- նախաճաշել, mañanas- առավոտյան, comida-սնունդ, deliciosa-համեղ, amigas- ընկերներ, deberes-տնային աշխատանք, después- հետո, compras- գնումներ, viernes- ուրբաթ, rubio- շիկահեր, morena- թխահեր, delgada- բարակ, parque- այգի, divierto- զվարճալի, jugando- խաղալ։

Posted in Հայոց լեզու 8

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

  1. Ես նշմարեցի:
  2. Դեղձենիները ներկվել էին:
  3. Աչքը կկշտանա:
  4. Ես ունեմ:
  5. Գլուխը դողում էր:

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Նախնական նախադասությունը ընդարձակ էր, իսկ վերջնականը համառոտ։

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

  1. Սպիտակ կատուն բակում բռնում է մեծ մկանը, որպեսզի ուտի:
  2. Երեկոյան բակում մեղմ քամին փչեց գեղեցիկ ծաղիկների վրա:
  3. Գեղեցիկ դելֆինները լողում էին մաքուր ծովում:
  4. Երկար և լայն արահետը ձգվել էր դեպի ցորենի դաշտերը:
  5. Գարնան վարարած Գետերը քանդում են այն ամենը ինչ հանդիպում է իրենց ճանափարհին:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Նախնական նախադասությունը համառոտ էր, իսկ վերջնականը ընդարձակ։

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող (երևալ) երևաց:
  2. Գարնան արևոտ օրերը ինձ (հիշեցնել) հիշեցրեցին, որ մայիսն է:
  3. Քամին (հալածել) հալածեց մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
  5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ (լողալ) լողացին դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

  • Մի մասը լռում (են) է:
  • Երեմն ընկերոջ հետ (գնացին) գնաց:
  • Ընդունվում (է) են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն) կատարի:
  • Պահանջվում (է) են վարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

  • Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Posted in Ֆիզիկա 8

Իսահակ Նյուտոնի մասին

  Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. — 20 մարտի 1726/7թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով:

1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար):

Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը: 

Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է: 1672թ. հրապարակած «Լույսի և գույների նոր տեսություն» աշխատությունում նա առաջադրել է լույսի մասնիկային տեսությունը և առաջարկել լույսի ալիքային ու մասնիկային պատկերացումները համատեղող գիտական վարկած: Նյուտոնն առաջինն է չափել նաև լուսային ալիքի երկարությունը:

1687թ. հրատարակած «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» հիմնարար աշխատությունում Նյուտոնը շարադրել է երկրային և երկնային մեխանիկայի մի կուռ համակարգ: Նա տվել է մատերիայի, շարժման քանակի և ուժերի սահմանումները, ձևակերպել նյութական մարմնի շարժման իր նշանավոր օրենքները, արտածել շարժման քանակի պահպանման օրենքը: Այդ աշխատությունում շարադրել է նաև ձգողականության տեսությունը, մշակել երկնային մարմինների շարժման օրենքները և այլն:

Աշխատելով լուծել որոշակի աստղագիտական խնդիրներ՝ Նյուտոնն առաջինն է կառուցել հայելային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր: Դրանով հետագայում աստղագետները հայտնաբերեցին գալակտիկաներն ու կարմիր շեղման երևույթը: Ընդհանրացնելով ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում իր կատարած հետազոտությունները՝ Նյուտոնն ստեղծել է տարածության և ժամանակի նոր պատկերացումներ, որոնք կազմում են դասական ֆիզիկայի հիմքը:

Ֆիզիկայում և մաթեմատիկայում լայնորեն հայտնի են նաև Նյուտոնի օղակներ, Նյուտոնի երկանդամ հասկացությունները: Նյուտոնի անունով են կոչվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, նրա պատկերով Անգլիայում հատվել է մետաղադրամ: Միավորների միջազգային համակարգում Նյուտոնի անունով՝ Նյուտոն (Ն) է կոչվել ուժի միավորը: 1 Ն այն ուժն  է, որը 1 կգ զանգվածով մարմնին ուժի ազդման ուղղությամբ հաղորդում է 1 մ/վ2 արագացում: 1Ն=1կգ . մ/վ2: Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնի շիրմաքարին գրված է. «Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, ազնվական, ով գրեթե աստվածային բանականությամբ մաթեմատիկայի ջահով առաջինը բացահայտեց մոլորակների շարժումը, գիսավորների ուղիներն ու օվկիանոսների մակընթացությունները: Նա հետազոտեց լուսային ճառագայթների տարբերությունները և դրանցով դրսևորվող գույների տարբեր հատկությունները, որը մինչ այդ ոչ ոք չէր ենթադրել»:

Posted in Ֆիզիկա 8

Դաս1,2

Թեման.Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն

Լաբորատորիայում

Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։

Մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում։

  • Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։

Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվացներն ու դրանց վրա ազդող ուժը հաշվի առնելու։

  • Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։

  • Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները)։

Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը(կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ։ Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

  • Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։

  • Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից։

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է։

  • Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ։

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ։

  • Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

  • Ո՞ր շաժումն է կոչվում անհավասարաչափ։ Բերե՛լ օրինակներ։

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ։ Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն։

  1. Սահմանե՛լ անհավասարաչափ շարժման միջին արագությունը։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն։

  1. Գրե՛լ միջին արագության բանաձևը։

Vմիջ=St(1)

  1. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միյին արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն։

  1. Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոջվում է ակնթարթային արագություն։

Լրացուցիչ առաջադրանք  

Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

1.Որքան ժամանակում սահնակը,շարժումն սկսելով դադարի վիճակից ,կանցնի 72մ ճանապարհ,եթե շարժվումէհաստատուն`4մ/վ:

     a = V / t

     72 մ / 4 մ / վ = 18 վ

     Պատ․՝ 18 վ

2.Ավտոնեքենան դուրս գալով կանգառից,10վ-ում անցնւմ է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը  և մեքենայի վերջնական արագությունը:

      a = V / t

     400 մ / 10 վ = 40 մ / վ

     Պատ․՝ 40մ/վ

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ3-ից մինչև էջ6

Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 125-ը

     113. Տրամվայը շարժվում է  36կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունն արտահայտեցե՛ք               մետր-վայրկյաններով (մ/վ):

            1կմ = 1000մ

            1ժ = 3600վ

            36 x 1000 : 3600 = 10 մ/վ

     114. Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագությունները համապատասխանաբար          հավասար են 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ։ Այդ արագություններն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ) և կիլոմետր ժամերով (կ/ժ):

             7,9 կմ/վ = 7900 մ/վ

             11,2 կմ/վ = 11200 մ/վ

             16,7 կմ/վ = 16700 մ/վ

             7,9 կմ/վ = 79/36000 կ/ժ

             11,2 կմ/վ = 7/2250 կ/ժ

             16,7 կմ/վ = 167/3600 կ/ժ

      115. A կետից մինչև B կետից եղած ճանապարհը, որը հավասար է 2700 կմ-ի, ռեակտիվ                        ինքնաթիռն անցավ 1 ժ-ում։ Ետդարձի ճանապարհին ինքնաթիռը թռչում էր 715 մ/վ արագությամբ։ Ինքնաթիռի արագությունը ո՞ր ուղղությամբ էր ավելի մեծ։

               1 կմ = 1000 մ

               1 ժ = 3600 վ

               2700 x 100 : 3600 = 75 մ/վ

              715 մ/վ > 75 մ/վ

        116. Նապաստակի արագությունը 15 մ/վ է, իսկ դելֆինինը՝ 72 կմ/ժ: Նրանցից ո՞րի արագությունն է ավելի մեծ:

               1 կմ = 1000 մ

           1 ժ  = 3600 վ

           72 x 100 : 3600 = 20 մ/վ

           20 մ/վ > 15 մ/վ

         117. 5 ժ 30 ր-ում հեծանվորդն անցավ 99 կմ: Ի՞նչ միջին արագությամբ էր շարժվում  հեծանվորդը:

             1 կ/մ = 1000 մ

             5 ժ 30 ր = 330 ր

             99 x 1000 : 330 = 300 մ/ր

       119. Հաշվեցե՛ք հետիոտնի, ձիավորի, տանկի (S-34) և մարդատար ինքնաթիռի (Իլ-62) շարժման արագությունները, եթե նրանք 20 կմ ճանապարհն անցնում են համապատասխանաբար 5 ժ-ում, 2 ժ-ում, 22 ր-ում և 1,4 ր-ում:

              20 կմ : 5 ժ  = 4 կմ/ժ (հետիոտն)

              20 կմ : 2 ժ = 10 կմ/ժ (ձիավոր)

              20 կմ : 22 ր = 10/11 կմ/ր (տանկ)

              20 կմ : 1,4 ր = 100/7 կմ/ր (մարդատար ինքնաթիռ)

        120. 1959 թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17-ին Լուսին թռչող խորհրդային երկրորդ տիեզերահրթիռը 101 000 կմ-ով հեռացել էր Երկրից: Նույն օրվա ժամը 22-ին այն արդեն գտնվում էր Երկրից 152 000 կմ հեռավորություն վրա: Որոշեցե՛ք հրթիռի շարժման միջին արագությունը:

                22 – 17 = 5 ժ

                152 000 – 101 000 = 51 կմ

                51 կմ : 5 ժ = 10, 2 կմ/ժ

         121. 30 վ-ի ընթացքում գնացքը շարժվել է հավասարաչափ 72 կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն ճանապարհ անցավ գնացքն այդ ժամանակամիջոցում:

                72  x 30 = 2160

                2160 : 3600 = 600 մ/վ

         122. Հեռընթաց ինքնաթիռում գտնվող պատանի ուղևորը նշեց, որ թռիչքն անտառի վրայով տևոց ճիշտ 1 ր: Իմանալով ինքնաթիռի թռիչքի արագությունը (850 կմ/ժ) նա անմիջապես որոշեց այն ճանապարհի երկարությունը, որն ինքնաթիռն անցավ անտառի վրայով թռչելիս: Ի՞նչ արդյունք ստացավ պատանի ուղևորը:

                850 x 1 = 850

                850 : 60 = 14 1/6 կմ/ր

         123. Գետի հոսանքով շարժվող լաստն ինչքա՞ն ժամանակում կանցնի 15 կմ, եթե հոսանքի արագությունը 0,5 մ/վ է:

                15 : 0,5 = 30000վ

         124. Պայթեցման տեխնիկայում օգտագործում են ոչ մեծ արագությամբ այրվող բիկֆորդյան քուղը: Ի՞նչ երկարությամբ քւոզ պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի մինչև դրա լրիվ այրվելը 300 մ վազելով հեռանալ: Վազքի արագությունն է 5 մ/վ, իսկ բոցը բիկֆորդյան քուղով տարածվում է 0,8 սմ/վ արագությամբ:

                300 : 5 = 60 վ

                60 x 0,8 = 48 սմ

         125. Տրակտորն առաջին 5 ր-ում անցավ 600 մ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի տրակտորը 0,5 ժ-ում՝ շարժվելով նույն արագությամբ:

                30 : 5 = 6

                600 x 6 = 3600 մ

Պատրաստեք տեսանյութ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ:Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք,

դրեք բլոգներում,հղումը ուղարկեք ինձ` g.mkhitaryan @mskh.am

Posted in Գրականություն 8

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

Իմ ընտրած խրատները՝

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով:

Այսինքն պետք չէ տեսնել ամեն բան ու սովորել, կամ կրկնորինակե: Պիտի միշտ գտնես լավը, օգտակարը ու փորձես սովորել այն:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը Իմ կարծիքով այս խրատով ասվում է որ միայն գրքեր կարդալով ու դպրոց գնալով չես սովորում ինչ-որ բան: Բնությունը նույնպես դպրոց է որտեղ կարող ես սովորել կյանքի համար պետքական բաներ: