Posted in Գրականություն 8

Գիրքը իմ կյանքում

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, քանի որ գրքերը մեր առջև բացում են նոր աշխարհ։ Անկեղծ ասած՝ փոքր ժամանակ չէի սիրում ընթերցել և կարծում էի, որ դա անիմաստ ժամանակի կորուստ է։ Սակայն մի անգամ մեծ քրոջս հետ գնացի գրադարան՝ քրոջս համար գիրք վերցնելու, և այնտեղ տեսա մի գեղեցիկ շապիկով գիրք, որը շատ հավանեցի և ցանկացա կարդալ։ Այդ գիրքը մի փոքրիկ աղջկա մասին էր, այդ աղջիկը շատ երազկոտ էր, ուներ բարի հոգի, սիրում էր իր ընկերներին և ամեն հարցում օգնում նրանց։ Այդ գիրքը ինձ շատ դուր եկավ, և որոշեցի այլ գրքեր ևս կարդալ։ Մինչև օրս ես կարդացել եմ բազմաթիվ գրքեր, որոնցից յուրաքանչյուրը իմ առջև բացում էին նոր աշխարհ։ Իմ ամենասիրելի գրքերից մեկում ասվում է․«այս կյանքում պետք է ունենաս 5-6 սիրելի գիրք», նրան հարցրեցին, թե այդքան գրքերը ամբողջ կյանքի համար շատ քիչ չէ՞, և նա պատասխանեց, որ այդ 5-6 սիրելի գիրքն ունենալու համար պետք է առնվազն կարդաս 10000-ից ավելի գիրք։ Ունեմ սիրելի գրքեր, ունեմ նաև գիրք, որը ընթերցելուց հետո փոխվեց իմ մտածելակերպը։ Այդ գիրքը Վարդգես Պետրոսյանի «Անցած և գնացած տարիներ»-ն է։ Այնտեղ պատմվում է կյանքի և մարդկանց մասին։ Ես մինչև օրս փնտրում եմ և կարդում հետաքրքիր գրքեր։

Posted in Հասարակագիտություն 8

Մարդը և հասարակությունը

Հասարակությունը մեզ շրջապատող մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը իր դերն ունի այս կյանքում և աշխարհում։ Հասարակությունը կազմված է մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր աշխարահայացքներ։ Նրանցից յուրաքանչյուրը կյանքը տեսնում է տարբեր գույներով, այդ ամենը գալիս է նրանից, որ յուրաքնչյուր մարդ մտածում է տարբեր կերպ։ Հենց այդ տարբեր մտածելակերպն է, որը շատ հաճախ հանգեցնում է անհամաձայնությունների և խնդիրների ստեղծման հիմք հանդիսանում։ Սակայն այս աշխարհում կան մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ և կարծում են, որ իրենք են այս աշխարհի տերը և իրենց է պատկանում յուրաքանչյուր ոք։ Սակայն այս աշխարհում պետք է լինի հավասարություն և չլինեն բարձր և ցածր խավի մարդիկ, այլ բոլորը լինեն հավասար և միմյանց ձեռք մեկնող։ Մարդիկ չպետք է միայն մտածեն իրենց շահի մասին։ Պետք է օգնեն մարդկությանը առանց շահի և ակնկալիքի։ Այդ դեպքում մարդկության միասնականությունը կկոչվի հասարակություն, իրական հասարակություն։  Մարդ էակը ապրում է հասարակության մեջ։Մարդը անհատ է ,իսկ հասարակությունը այդ անհատին շրջապատող միլիոնավոր մարդիկ։Իրականում հեշտ չէ ապրել հասարակության մեջ։Նրանք բոլորը ունեն կարծրատիպեր և ապրում են ըստ դրանց ։Ու այդ ամենից ելնելով մեր յուաքանչյուր արարք կարող է տարբեր մեկնաբանություններ առաջացնել տարբեր մարդկանց մոտ։Օրինակ դու կարող ես բարձր ծիծաղել՝մեկի համար կլինես շատ հաճելի,աշխույժ և կյանքով լեցուն,իսկ մյուսի համար անշնորքի մեկը,ով չի կարողանում իրեն զսպել։Կարծում եմ պետք է զգուշանալ հասարակությունից:Բայց եթե անկեղծ մենք ոչինչ առանց հասարակության։Եկեք անկեղծ լինենք.հասարակության մեջ են մտնում նաև ծնողները,ընկերները,հարազատները առանց որոնց մենք ոչինչ ենք։Եկեք չխորանանք,թե որքան մեծ է նրանց դերը մեր կյանքում,ուղղակի առանց նրանց չենք շփվի ոչ ոքի հետ,մեզ ուժ ու հույս տվող չի լինի դժվար ժամանակ,ոչ ոք չի ուրախանա մեր հաջողություններով և միթե կա մեկը,ով կցանկանար ապրել միայնակ այս մեծ աշխարհում։Այնպես որ,կարող ենք եզրակացնել,որ մարդը հասարահության անդամ է և անկարող է ապրել այդ հասարակությունից զատ։

Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 23-27

«Ազատագրական պայքարը Արցախում» (Էջ12-16պատմել)

Համացանցից ուսումնասիրել Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Posted in Գրականություն 8

«Գիրք ծաղկանց» (մաս 4)

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Իմ կարծիքով այստեղ ծաղիկները խորհրդանշում էին բարությունը, սերը և Զվարթին: Զվարթը ուզում էր ասել, որ պետք է մարդիկ կյանքից հոգնած չլինեն դուրս գան աշխարհ տեսնեն մի քիչ էլ ուրախանան:

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Գիրքը շատ կարևոր դեր է խաղում կյանքում ոչ միայն ուսման հարցում այլ սովորեցնում է թե ինչպիսի մարդ պետք է լինել, խորհուրդներ է տալիս և այլն: Այս գրքում ասվում է, որ պետք է լինել ուրախ, պետք չէ նախանձել ինչ, որ մեկին պետք է ընդունել մարդուն այնպիսին ինչպիսին, որ կա, պետք չէ ծաղրել: Ես համաձայն եմ այս մտքի հետ և այդպես էլ շարժվում եմ:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Այս գրքի անունը «Գիրք ծաղկանց» է, որովհետև գրված է մարդու բարության, ուրախության, նախանձի, և որոշ մարդկանց իրական դեմքերը:

Posted in Ռուսերեն 8

23-27 сентября

Урок 1. Притча о блудном сыне.

  1. Рефлексия по прочитанному дома тексту о медведе:

Вопросы по тексту:

  1. Что полюбил рассказчик, когда вырос?

Свою игрушку детства, медведя.

  • Почему приснившийся сон был неприятным?

Потому что во сне ему преснилось что его медведь стоит в пустой комнате и протягивает руку предупреждая о чём то.

  • Что случилось на следующий день после неприятного сна?

Он попал в аварию, слетел с мотоцикла и попал на кусты.

  • Почему автор решил починить медвежоонка?

потому что он очень любил его.

  • Какая мечта давно была рассказчика?

У нево давно была мечта – свой клуб для байкеров.

  • Что означают слова потрепанный, заброшенная, барахло, на видном месте, соратник?

Потрепанный- շեղված

Заброшенная- լքված

Барахло- մաշված

На видном месте- հայտնի վայրում

Соратник- դաշնակից

  • Лексическая работа: прямое и переносное значение слов. Словосочетания: золотое сердце, золотые руки; сердце, обросшее шерстью; светлая голова…
  • золотое сердце — это когда человек не думает только о себе, и думает еще о окружающих

  • золотые руки — это когда человек имеет как будто волшебные руки, потому что он силен в творчестве

  • сердце — сердце имеет два значение, первый человеский орган, а второй это просто фигура.

  • светлая голова — это когда у человека бывают гениальные мысли

2.Беседа на тему: : Нужно ли прощать?

По моему мы прощаем только тех, кого мы любим и кто для нас важный человек, только тогда мы умеем прощать. Но есть люди которые не прощают ничего. С одной стороны это хорошо потому что никто не будет играть с вами и использывать доброту, а с другой у вас будет не так уже много друзей.

  • Чтение Притчи о блудном сыне( учебник, слайд 79).

Домашнее  задание:пересказать “ Притчу  о блудном сыне”( учебник, слайд 79)..

Posted in Ռուսերեն 8

Урок 2.

Тексты о внутреннем мире человека

В детстве у меня была любимая мягкая игрушка размером примерно
с небольшую диванную подушку. Это был медведь. Я таскал его повсюду и даже в кроватке не расставался с ним. Из всех игрушек ясельного возраста медведь был забыт самым последним. В общем, я вырос, стал дядькой с большой бородой  и вместо плюшевых медвежат полюбил мотоциклы.

И вот однажды мне приснился медвежонок из детства. Сон был неприятный: медвежонок стоял в центре пустой комнаты, в мерцающем свете лампочки, а за окном как будто бы собирался ураган. Медведь в упор смотрел на меня и тянул ко мне лапу, как будто показывал на что-то у меня за спиной, как будто предупреждал о чём-то.

Я не придал значения сну. Однако на следующий день я ехал в мотоклуб, и «девятка» подрезала меня так, что я перелетел через руль и приземлился на живую изгородь, посаженную вдоль дороги. Именно она меня и спасла. Я получил ушибы, небольшой вывих плеча, а мотоцикл серьёзно пострадал и требовал дорогого ремонта.

Через неделю всё повторилось. Всё в той же комнате при мерцающем свете и надвигающемся урагане. Только сама игрушка выглядела грязной и потрёпанной, а в некоторых местах была порезана, и оттуда торчала вата. Медвежонок по-прежнему настойчиво указывал на меня лапой.

Я решил съездить на дачу, которая была практически заброшена,
и отыскать на чердаках-подвалах медвежонка среди барахла. Перерыв там всё вверх дном, я в самом дальнем углу в пыльном мешке из-под картошки нашёл игрушку.

Сначала я достал голову медвежонка, оторванную «с мясом», затем – тело с наполовину вылезшей через рваные дыры ватой. Ещё час я потратил, чтобы найти в мелком мусоре на дне мешка пропавший шарик глаза, но так и не нашёл.

Я отвёз медведя домой и самолично его починил, хотя навыка такого у меня, конечно, не было. Я постирал, набил его новой ватой, аккуратно зашил и даже слегка прошёлся утюгом, на место потерянного глаза я приделал чёрную повязку, как у пирата. А позже с помощью знакомой из ателье медведь оделся в кожаную косуху с маленькими заклёпками.

Отныне медведь сидит у меня в гараже на самом видном месте,
а иногда я устанавливаю его на вилку мотоцикла, и мы катаемся по городу или в мотоколоннах. Соратники из клуба сначала смеялись, а потом привыкли, и игрушка даже в некотором роде стала нашим талисманом. У меня давно была мечта – свой клуб для байкеров, и я его открою.
Я даже придумал ему название – «Одноглазый медведь».

Вопросы по тексту:

  1. Что полюбил рассказчик, когда вырос?

Свою игрушку детства, медведя.

  • Почему приснившийся сон был неприятным?

Потому что во сне ему преснилось что его медведь стоит в пустой комнате и протягивает руку предупреждая о чём то.

  • Что случилось на следующий день после неприятного сна?

Он попал в аварию, слетел с мотоцикла и попал на кусты.

  • Почему автор решил починить медвежоонка?

потому что он очень любил его.

  • Какая мечта давно была рассказчика?

У нево давно была мечта – свой клуб для байкеров.

  • Что означают слова потрепанный, заброшенная, барахло, на видном месте, соратник?

Потрепанный- շեղված

Заброшенная- լքված

Барахло- մաշված

На видном месте- հայտնի վայրում

Соратник- դաշնակից

Рассуждение:

  • Что вы сделали со своими старыми игрушками?

Наше старые игрушки лежат на чердаке.

  • Нужно ли забывать или выбрасывать старые вещи?

Я считаю, что старые вещи надо отдавать тем людям, кому они нужни.

  • Какой предмет из вашего детства был вам особенно дорог? Почему?

У меня есть старый мишка, которого мне подарили родители.

Домашнее задание:  дочитать текст, начатый в классе, до конца, знать его содержание.    Письменно:

1.Умеете ли вы правильно употреблять pодительный падеж?

  1. К сожалению, мы не сможем пойти в кино: абсолютно нет времени (время).
  2. Сегодня нет дождя (дождь).
  3. Здесь нет зданий (здания), фирм (фирмы), стадионов (стадионы).
  4. Сегодня в группе только 3 студента (студент) и 5 студенток (студентка). Всего

8 человек (человек).

  • Купи, пожалуйста, три-четыре яблока (яблоко).
  • Нам нужен килограмм яблок (яблоки).
  • Мы должны сделать 6 упражнений (упражнение).
  • Эта матрёшка стоит 500 рублей (рубль).
  • В этой аудитории много девушек (девушка) и юношей (юноша).
  • Здесь очень мало газет (газета) и журналов (журнал).
  • Принеси, пожалуйста, стакан воды (вода).
  • Почему ты купила только одну бутылку минеральной (неральная вода), пачку чая (чай) и банку варенья (варенье)?
  • Допишите предложения, раскрывая скобки.
  • Больной лишился сна (сон).
  • Избегайте простуди (простуда) и сквозняка (сквозняк).
  • На олимпиаде по русскому языку школьники добились хороших результатов (хорошие результаты).
  • Я уже не прошу, а требую тишины (тишина)!
  • Я желаю вам счастья (счастье), здоровья (здоровье), удачи (удача), любви (любовь), приятного аппетита  (приятный аппетит) и спокойной ночи (спокойная ночь).

3.Представьте себе , что ваш приятель не любит уроки русского языка. Постарайтесь переубедите его, приведите аргументы.  Русский язык – мировой язык, он помогает проложить дорогу в большой мир. Он способствует установлению тесных связей между народами. Мы можем общаться людьми разной национальности, познакомится, экономикой.

Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 16-22, առաջադրանք

Համաշխարհային պատմություն- Նոր դարեր

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Հասարակական -քաղաքական գործընթացները

Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Արդյունաբերական  հասարակության առաջին շրջափուլ /XVII դարից մինչև XIX դարի կեսըշրջափուլը

Արմատական տեղաշարժեր  տնտեսության մեջ/ կարդալ էջ 6-10 ,պատասխանել հարցերին/

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է մանուֆակտուրան։ Ինչո՞վ էր այն տարբերվում միջնադարյան արհեստանոցից։

Ժամանակի ընթացքում միջնադարյան արհեստանոցի փոխարեն աստիճանաբար առաջացան ավելի խոշոր արտադրական ձեռնարկություններ՝ մանուֆակտուրաներ: Միջնադարյան արհեստանոցը չէր կարողանում բավարարել մարդկանց պահանջարկները, իսկ մանուֆակտուրան ավելի արագ էին աշխատում
2. Ո՞ր երկրներում առաջինը ստեղծվեցին մանուֆակտուրաներ։

Դրանք նախ հայտնվեցին Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ապա նաև Եվրոպայի մյուս երկրներում
3. Փաստերով ցո՛ւյց տվեք, որ մանուֆակտուրաների առաջացումը նպաստեց աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկական առաջընթացին։

Շատ շուտով մանուֆակտուրաները էապես նպաստեցին աշխատանքի արտադրողականության աճին և տեխնիկայի առաջընթացին: Աշխատանքը հեշտացնելու համար օգտագործում էին նաև բնության ուժերը՝ քամին, կրակը, ջուրը: Լայն տարածում ստացավ նաև ջրանիվը, որը հայտնի էր դեռ Հին աշխարհում
4. XVII–XVIII դարերում ի՞նչ գործոններ խթանեցին գյուղատնտեսության զարգացմանը։

Միայն XVII դ. առաջին կեսին Անգլիայում լույս տեսավ գյուղատնտեսության մասին մոտ 50 գիրք: Այդ ամենը նաև տարածվեց Եվրոպայի մյուս երկրներում
5. Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը։ Ո՞ր երկրում և ե՞րբ առաջինը տեղի ունեցավ արդյունաբերական հեղաշրջում։

Աստիճանաբար անցում կատարվեց մանուֆակտուրայից մեքենագործարանային արտադրության: Այդ անցումը հայտնի է արդյունաբերական հեղաշրջում անվանումով
Տանը

Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում բառը նշանակում է կտրուկ փոփոխություն, հեղափոխություն

Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության այն ճյուղն է, որ միավորում է երկրի ընդերքի հանույթի և հումքի վերամշակման ձեռնարկությունները: Իր դրական կողմն այն է, որ մեզ տալիս է հումք, որպեսզի պատրաստենք մեզ անհրաժեշտ իրերը: Իսկ բացասական կողմ կարող է լինել իրենից առաջացած ծուխը և օդըԳյուղատնտեսությունը ժողովրդական տնտեսության այն բնագավառն է, որ ընդգրկում Է հողագործությունը, անասնապահությունն ու անտառային տնտեսությունը: Նրա դրական կողմն այն է, որ բազմանում են կենդանիները, մթերքներն են շատանում և այլն

ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը`Մի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։ Նույնիսկ փորձ կատարելու կարիք չկա պարզելու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մարմինը վեր բարձրացնենք Երկրի մակերևույթից ու բաց թողնենք, կամ նետենք որևէ ուղղությամբ: Բոլորդ հրաշալի գիտեք, որ այն նորից կընկնի Երկրի մակերևույթին: Եվ, իհարկե, գիտեք, որ դրա պատճառը Երկրի ձգողությունն է: Այն փաստը, որ Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

Այստեղ ուրիշ հարց կա. միայն Երկի ՞րն է օժտված այդ ընդունակությամբ: Այս հարցի պատասխանը ստանալու նախադրյալներ ստեղծվեցին 15-րդ դարում, երբ լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսը ստեղծեց տիեզերքի կառուցվածքի մասին տեսությունը: Համաձայն այդ տեսության՝ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:

16-րդ դարում գերմանացի նշանավոր ֆիզիկոս Կեպլերը երկարատև դիտումների արդյունքում հայտնագործեց Արեգակի շուրջը մոլորակների շարժման օրենքները: Արդեն պարզ դարձավ, որ Արեգակն էլ մոլորակներին է ձգում: 17-րդ դարում անգլիացի հանճարեղ գիտնական Նյուտոնը, ընդհանրացնելով կուտակված փորձը, առաջ քաշեց վարկած այն մասին, որ այդ հատկությամբ օժտված են ոչ միայն Երկիրն ու Արեգակը, այլև բոլոր մարմինները: Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև: Այժմ առանց ձգողականության ուժի մենք օդում կլինեինք: Տիեզերքում չկա ձգողականության ուժ: Այդ պատճառով էլ դու չես ընկնի ներքև

Posted in Հայոց լեզու 8

Տնային աշխատանք

  1. Կապտավուն սարերն այնքան պարզ(ինչպե՞ս) էին երևում, որ հեռվից(որտեղի՞ց) կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները:
  2. Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ(ե՞րբ) այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու:
  3. Քամուց հնձանի դռնակը մեղմ(ինչպե՞ս) ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ(ինչպե՞ս) երգում էր մի հին երգ:
  4. Շուտով(ե՞րբ) կիջնի ձմեռ, բացվող գարնանը նորից(երբվանի՞ց) պիտի բանա այգու դուռը:
  5. Հանկարծ(ե՞րբ) մի թփի հետևից լսվեց կաքավի ձայնը:
  6. Ներքևում(որտե՞ղ)՝ քարերի վրա, այնքան միրհավ կար:
  7. Այսօր(ե՞րբ) անտառում լռություն է:
  8. Ամենուրեք(որտե՞ղ) թագավորում էր անշշուկ անդորրը:
  9. Հորեղբայր Ջեկը շատ(ինչքա՞ն) էր հառաչում:
  10. Երկար(ինչքա՞ն) նստում էր և սաստիկ(ինչքա՞ն) հուզված լսում դեղնած ծառերի սոսափը:

Ե՞րբ – 5

Ինչպե՞ս – 3

Ինչքա՞ն – 3

Որտե՞ղ- 3

Մարդկությունը մինչև հիմա(ե՞րբ) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մոտ ժամանակներս(ե՞րբ)  հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Վերջերս(ե՞րբ)  կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է(ե՞րբ) սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր(ե՞րբ) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

մոտ ժամանակներս, մինչև հիմա, ուր որ է, վերջերս, այսօր:Ժամանակի մակբայ

Զարմացած թագավորը դանդաղ(ինչպե՞ս) նստեց գահին:

Սոված առյուծները զույգզույգ(ինչպե՞ս) կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամացկամաց(ինչպե՞ս) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին(ինչպե՞ս) շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը ոտնկայս(ինչպե՞ս) էին խմում:

միասին, կամացկամաց, դանդաղ, հոտնկայս, զույգզույգ:Ձևի մակբայ

Մի ուլիկ ժայռից ցած(որտե՞ղ) ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ(որտե՞ղ) ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն(որտե՞ղ) շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղտեղ(որտե՞ղ) սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ(որտե՞ղ), էլ չթողեց տուն-կտուր:

դռնեդուռ, ցած, տեղտեղ, գյուղեգյուղ, դեսուդեն:Տեղի մակբայ

Թափառաշրջիկը ամբողջովին(ինչքա՞ն) թրջվել էր անձրևից:

Նա հաճախ(ինչքա՞ն) է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ(ինչքա՞ն) մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե(ինչքա՞ն) չէր լսվում:

Լևոնին ամենևին(ինչքա՞ն) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

գրեթե, հաճախ, ամենևին, ամբողջովին, իսպառ:Չափի մակբայ

Առանձնացնել ըստ տեսակների.

Բազմիցս, երբեք, հետո, այլևս, պատեպատ, մոտավորապես, կրկին, շուտ, մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, շարունակ, դուրս, վաղուց, դարձյալ, փողոցն ի վար, ցմահ, հնուց, ուշ-ուշ, իսկույն, այլուր, գրեթե, նորից, հաճախ, մերթընդմերթ, ստեպ, ներկայումս, անդադար:

Տեղի մակբայ

Պատեպատ,դուրս, փողոցն ի վար, այլուր

Ժամանակի մակբայ

Բազմիցս,երբեք, հետո,այլևս մոտավորապես, շարունակ ,կրկին, շուտ, վաղուց, դարձյալ, հնուց, ուշ-ուշ, նորից, հաճախ, մերթընդմերթ,  ներկայումս

Ձևի մակբայ

Մեղմորեն, բարոյապես, հիմնովին, ագահաբար, ցմահ, իսկույն, ստեպ,  անդադար

Չափի մակբայ

Գրեթե