Posted in Անգլերեն 8

November 18-22 (Lesson 1)

Classwork: English in mind, slide 17, “Be an inventor”

Homework: Learn all new words from the text, use them in your own sentences

inventionss.PNG

Factors-գործոններ
possible-հնարավոր է
unique-եզակի
creativity-ստեղծագործականություն
trapeze-ծուղակ
bounced-ցատկել

It is possible to get good marks, if you work hard.

My sister has creativity minds.

My best friend is that unique person, whom I trust.


Posted in Գրականություն 8

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ (ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ)

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞: Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ: Ոչ, իմ կարծիքով արդարացված չէր, քանի որ նա իրավունք չուներ վերձնել հեծանվակայանում դրված հեծանիվը։
  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը: Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Նա արդեն հեծանիվն իրենն էր համարում, որովհետև հեծանիվի վերանորոգման համար իր գրպանից գումար էր ծախսում։
  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Իմ կարծիքով տարբերություն չկա: Եվ Այքն ընդհանրապես իրավունք չուներ զայրանաու, քանի որ հեծանիվն իրականում իրեն չէր պատկանում:

Posted in Հայոց լեզու 8

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին — ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:

  1. Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:
  • Լավան մոտենում էր ջրին (ինչի՞ն):
  • Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում եղնիկին (ո՞ւմ):
  • Ունկնդիր եղա հողմի խենթ արկածներին (ինչի՞ն):
  • Անսպասելի ես հանդիպեցի հին ընկերոջս (ո՞ւմ):
  • Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան քաղաքին (ինչի՞ն):

2. Գտնել հանգման խնդիրները:

  • Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
  • Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
  • Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
  • Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
  • Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

3. Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:

Ուղիղ խնդիր  հանգման խնդիր

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդինդարձի բերել:

4. Կետադրել:

  1. Արևը՝ որպես մի վիթխարի, լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ՝ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա՝ հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ՝ ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ՝ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը, ավանակը և նրանք ճանապարհ ընկան:

5. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեք կրավորական:

  1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը:
  2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:
  3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էին մարդկանց հոգիները:
  4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
  5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:
Posted in Պատմություն 8

Նոյեմբերի 25-30 (Առաջադրանք 2)

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունքվերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարություն։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:

Այսպիսով 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում մեծապես տուժեց հայ բնակչությունը: Շատ գավառներ հայտնվեցին կիսավեր վիճակում, նվազեց հայության թվաքանակը, շատ բնակաբայրեր դարձան ամայի:Պատերազմը մարդկութան համար միշտ էլ եղել է և կմնա չարիք: Ինչպես նշվում է մի ասույթում << Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>> (Կլաուզեվից):  Իսկ ըստ Պասկալի պատերազմը <<Ահա ամեն  տեսակի զավթումների սկիզբն  ու պատկերն է ամբողջ աշխարհում>>: Եվ 1806- 1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի համար վերոհշյալ բնութագրումները կարելի է համարել ճշմարտություն: Սա մի պատերազմ էր, որում Թուրքիան ձգտում էր պահպանել իր իշխանությունը, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել կայուն պատնեշ  այն ամբողջովին միացնելով իր կայսրության տարածքներին և ընդդիմադիր պետությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ ունենալ հաստատուն և ամուր պետական սահմանագիծ՝ բնակեցված Ռուսաստանի նկատմամբ բարյացկամանորեն տրամադրված քրիստոնյա ժողովուրդներով: Իսկ հայ ժողովրդի համար այս պատերազմը կարծես հույսի դուռ բացեց, քանի որ հայ ազատագրական միտքը ռուսական զենքի հետ էր կապում հայ ժողովրդի ազատագրության գործը, Ռուսաստանի մեջ էր տեսնում մի իրական ուժ, որի աջակցությամբ պիտի վերականգներ իր քաղաքական ինքնուրույնությունը:Անդրկովկասը լինելով պատերազմի թատերաբեմ՝ կրեց պատերազմի բոլոր հետևանքները՝ ավերածություններ, սով, կոտորածներ: Բայց  ցավալիորեն  պատերազմի արդյունքը բարենպաստ չէր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ հատկապես հայերի համար: Ռուսաստանը կովկասյան ճակատում կորցրեց բոլոր տարածքները: Պատերազմից հետո թուրքական իշխանություններն ուժեղացրին հայության հալածանքները՝ ավելի դժվարացնելով նրանց կյանքը:

Posted in Ռուսերեն 8

25-29 ноября (урок 1)

Прочитать  до конца рассказ “ Время всегда хорошее”, составить предложения со словами “ время”, “ всему свое время”, “ время пошло”, “ время летит”.

У меня нет времени.

Мама часто мне говорит ,,Всему свое время

Шахматисты начали играть, и время пошло.

Время летит быстро.

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Պատերազմ»

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմում ամեն ինչ ատելի է, որովհետև դրա մեջ չարությունից, սպանությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երկրները թշնամանում են միմյանց դեմ, լինում են բազմաթիվ զոհեր։ Մի՞թե տարածքների համար պետք է արյուն թափել, մարդ սպանել, չէ՞ որ բոլորս էլ ունենք ընտանիքներ և մեզ տանը սպասող կա։ Ես ատում եմ պատերազմը․․․

Posted in Գրականություն 8

Մարիո Բենեդետ «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

Մարիո Բենդետը ներկայացնում է մարդկային այն հատկանիշները, որոնք նա կարևորում է անձի մեջ։ Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ կոչվելու համար: