Posted in Ֆիզիկա 8

Դասեր 8, 9,10

Դինամիկա: Ներածություն:Նյուտոնի առաջի օրենք:Նյուտոնի երկրորդ օրենք:Նյուտոնի երրորդ օրենք:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

2.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ:

Երբ մեքենանայի շարժիչի քարշի ուժը համակշռում է շփման և օդի դիմադրության ուժերը մեքենան շարժվում է ուղղագիծ հավասարաչափ:

3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:

Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, մարմինը միշտ շարծվում է նույն ուղղությամբ։

4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:

Դադարի վիճակում։

5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

Այլ մարմինների ազդեցությունը։

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։

a=F/m

F=ma

F->=ma->

Fք-F2-Fդ=ma

7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

Երբ ազդող ուժերը չեն համակշռում։

8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:

Եթե որկու սայլակներ թիթեղով իրար միացնենք և թիթեղը այրենք, երկու սայլակներն էլ կփոխազդեն։

9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ.13-էջ20-ըև էջ23-ից էջ36-ը

Լրացուցիչ առաջադրանք

Պատրաստեք տեսանյութ՝ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած հավասարաչափ,անհավասարաչափ,շրջանագծային,հավասարաչափ արագացող  շարժումների վերաբերյալ:

Տեսանյութում լինի  մեկնաբանություն և եզրակացություն,այն տեղադրեք ձեր բլոգներում ,հղումը ուղարկեք ինձ: