Posted in Պատմություն 8

«Գյումրու տոն»

Հետևյալ հղումից օգտվելով՝

  • կարդալ մեկ հոդված, վերլուծել, տեղադրել բլոգում

«Գյումրու տոն»

Մինչև 10 տարեկան Բյուրական Անդրեասյանի ազգանունը եղել է Չերազ, երբ նրա մորը գնդակահարել և նա դարձել է որբ, նրա քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Բյուրական Անդրեասյանը  ամբողջ կյանքն ուզել է վերականգնի իր ազգանունը ՝ Չերազը, բայց էդպես էլ չի արել:Բյուրակն Անդրեասյանի մոր անունը Չերազ  է լինում :1924 թվին Չեկայից մարդ է գալիս որբանոց Չերազի մոտ: Սակայն սկաուտը ներս չի թողնում, կարգ կար, երբ մարդ էր գալիս որբանոց, սուլիչի սուլոցներով պետք էր տեղեկացնել ղեկավարին: Մինչև Չերազը գալիս է, Չեկիստցին ապտակում է սկաուտին, որ համարձակվել էր իրեն ներս չթողնել, Չերազն էլ չեկիստանցում է ապտակում: Այդպիսով ընկնում են Չերազի ետևից, և Չերազը, ընկնում է բանտ: Երբ չերազին ազատում են  որբերի ուսերի վրա հետ տանում: Ազատումից երկու տրի հետո ծնվում է Բյուրական Անդրեասյանը: Բյուրականի ծնունդից միքանի ամիս անց նորից ձեռփականլում են Չերազի և Թիվլիում գնդակահրում:

  • բնութագրել այդ ժամանակաշրջանը՝ համացանցից օգտվելով
  • Մարտ 18 — Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը
  • Հունվարի 26 — Հնդկաստանը հռչակվեց անկախ ժողովրդավարական հանրապետություն։
  • Հունիսի 25 — Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա, և սկսվեց Կորեական պատերազմը։
Posted in Պատմություն 8

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…

Posted in Պատմություն 8

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Մխիթարյան միաբանություն

Մխիթար սեբաստացի կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու  անունը։

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ թագավորի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Մխիթարյան միաբանության տարբերությունները

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ուսումնական հաստատություն է։ Դրանց մեջ չենք կարող դնել շատ տարբերություններ, որովհետև դրանք տարբեր հաստատություններ են։ Մխիթարյան միաբանության անդամները ստեղծում էին գրքեր և դրանք տարածում էին ամբողջ աշխարհով, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները աշխատում են համացանցում և յուրաքանչյուր երկրներում տարածվում են այդ աշխատանքները ։