Posted in Պատմություն 8, Ջրիկ TV

Համացանց

  • Նախագծի վերնագիրը`

Համացանց

  • Նախագծի մասնակիցը՝

Քնարիկ Հակոբյան, Լիլիթ Հարությունյան

  • Նախագծի ժամանակահատվածը՝

Մեկ ամսյա

  • Նախագծի նպատակը՝

Համացանց թեման ուսումնասիրելով ցանկանում ենք պարզել, թե փոքր, միջին և մեծ տարիքի երեխաները ինչ նպատակով են օգտագործում համացանցը։ Պարզել, թե ինչպես է առաջացել համացանցը, ովքե՞ր են դրանց հիմնադիրները։

  • Նախագծի ընթացքը՝

Նախագծի ընթացքում կունենանք հարցազրույց դպրոցի տարբեր տարիքի աշակերտների և ուսուցիչների հետ, պարզելու համար, թե ինչ են անում համացանցում, ինչքան ժամանակ են տրամադրում համացանցին։ Կպատմենք նաև, թե ինչպես է առաջացել համացանցը, ովքե՞ր են դրանց հիմնադիրները։

  • Նախագծի ամփոփում՝

Համացանց

Համացանցը բազմամիլիոն համակարգիչներն իրար միացնող համաշխարհային համակարգչային ցանց է:

Այն ողջ աշխարհով մեկ տեղեկություններ հաղորդելու արագ և արդյունավետ միջոց է: Համացանցին միացած երկու համակարգիչ]]ներ, որտեղ էլ գտնվեն, կարող են ակնթարթորեն տեղեկություններ փոխանակել:

Համացանցին միանալու համար անհրաժեշտ է անհատական համակարգիչ, մոդեմ և հեռախոսային կապ: Համացանցի միջոցով մենք կարող ենք էլեկտրոնային նամակ ուղարկել նույն ցանցից այլ օգտվողների (էլեկտրոնային փոստ`   e-mail), մասնակցել էլեկտրոնային զրույցներին, հաղորդել ֆայլեր կամ տեղեկություններ ստանալ հազարավոր ամենաբազմապիսի թեմաների մասին: Համացանցից օգտվողների քանակը և հաղորդվող տեղեկությունների ծավալը մշտապես աճում են: Որոշ փորձագետներ համարում են, որ շուտով համացանցը կփոխի մեր ապրելակերպն ու աշխատանքի ձևը:

Արագորեն զարգանում է համացանցի ուղղություններից մեկը՝ www (Worldwaid Web, անգլերեն՝ աշխարհատարած ոստայն, կրճատ՝ «Վեբ»՝ սարդոստայն բառից), որն ապահովում է ցանցով իրար կապված համակարգիչներում պահվող տեղեկությունների ազատ ստացումը: Այդ տեղեկությունների (տեքստեր, պատկերներ, հնչյունային նյութեր և տեսահոլովակներ) մասին ամբողջական պատկերացում ունենալու համար մեզ անհրաժեշտ է օգտվել «Վեբ Բրաուզեր»  ծրագրից: «Աչքի անցկացնելով» ողջ աշխարհի Վեբ հանգույցների պարունակությունը՝ այն կփնտրի-կգտնի ձեզ հետաքրքրող տեղեկությունը և կպատկերի համակարգչի էկրանի վրա:

Սկբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ.-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները`   Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, այդպիսով ցանցը դարձավ միջազգային:

1983թ.-ին ARPANET-ն սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև օրս: Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար: Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով:

Արդեն 2003թ.-ին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար համացանցին (WI-FI): Նոր Զելանդիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ Նիուե կղզի պետությունն ունի լիակատար ազատ մուտք համացանց, և երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց գրանցվելու անսահմանափակ օգտվել ինտերնետից:

Այդ բարեգործությունն արել է ամերիկացի միլիոնատեր Ուիլյամ Սեմիչը, ում համար անվճար ինտերնետի անցկացումն անհրաժեշտ էր բիզնես նպատակներով: Որքան էլ տարօրինակ է, համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա: Ncell ընկերությունը ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին:

Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից: Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդն ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ՝ սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

Համացանցային խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները: Համացանցում առաջարկվում են ցանկացած ապրանքներ և ծառայություններ: Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով, իսկ փոքր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք:

Համացանցն իր մեջ ներառում է առևտրական ֆիրմաների, համալսարանների, կառավարական և այլ կազմակերպությունների պատկանող համակարգչային բազմաթիվ մանր ցանցեր:

Posted in Հասարակագիտություն 8, Պատմություն 8

Պայքար ցանկապատների դեմ

Վերջերս տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 30 ամյակը, սակայն մեր ուրախությունը երկար չտևեց։ Երևանի թիվ 93 մանկապարտեզը փորձում է տարածքը ցանկապատել, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ է: Արդեն մի քանի օր է ինչ կրթահամալիրի անձնակազմը պայքարում է մանկապարտեզի ցանկապատման դեմ։ Ցանկանում են ցանկապատ կառուցել, որը դարձնելու է անհնարին մեր դպրոցներից մեկի սովորողների ամենօրյա անցումը, որովհետև մերը կրթահամալիր է՝ 7 դպրոցներից բաղկացած։ Մանկապարտեզի աշխատակազմը ցանկանում է տարածքը ցանկապատել և այն առանձնացնել հարևան ուսումնական հաստատություններից, որովհետեւ այնտեղ մուտք են գործում նաև տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ: Լրագրողների հետ զրույցում «քաղաքապետարան դիմե՞լ եք» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը պատասխանեց․«Ոչ միայն քննարկել ենք քաղաքապետարանի հետ, այլև քաղաքապետն անձամբ է այցելել»։

Օրեր առաջ ցանկապատման աշխատանքները սկսվել են, սակայն կրթահամալիրի աշակերտները թույլ չեն տվել շարունակել. կենդանի պատ են կազմել: Աշխատանքները դադարեցվել են, իսկ սովորողները հեռացրել են գործիքները, տեղում ծառեր տնկել: Մենք ասում ենք՝ ցանկապատելուց առաջ ցույց տվեք այն անվտանգ ճանապարհը, որով մենք ամեն օր պետք է անցնենք, հետո նոր փորձեք ցանկապատ կառուցել։

«Օրը բացվում է, արդեն տարբեր մարդիկ՝  ձեռքներին գործիքներ, գալիս քանդում են, ցանկապատ դնում, որի կարիքը բացարձակ չկա»,- նշեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այդ մանկապարտեզը շատ այլ խնդիրներ ունի լուծելու․ «Չգիտեմ՝ որտեղից միջոցներ են ծախսել ու դա դարձրել առճակատման հարց»:

Նա խոսքը Երևանի քաղաքապետին ուղղեց՝ եթե սխալվել է, թույլտվություն տվել, թող ուղղի իր սխալը և բոլորի՝ մանկապարտեզի, իրենց եւ տեղի բնակիչների համար ընդունելի տարբերակ առաջարկի, հակառակ դեպքում՝ թող ցույց տա ճանապարհը: «Բացառվում է, որ մենք ցանկապատի մեջ ապրենք»,- շեշտեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 20191108_110512-237x190.jpg

Հարցի հետ կապված փորձեցին մեկնաբանություն ստանալ մանկապարտեզի տնօրենից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց:

Posted in Ռուսերեն 8

11-15 ноября (Урок 2)

Чтение рассказа “Время всегда хорошее” ( страница  1, 2, 3)

Письменно:

1.Поставить во множественном числе данные прилагательные и существительные.

Высокий урожай-высокие урожаи,

родное село –родные сёла,

синее море-синие моря,

широкая река-широкие реки,

дальняя роща-дальни рощи.

2.Поставить прилагательные +существительные во множественном числе.

Отличная отметка-отличные отметки,

прилежный ученик-прилежные ученики,

дальнее село-дальние сёла,

топкое болото-топкие болота,

синяя лента-синие ленты,

новая линейка-новые линейки.