Posted in Քիմիա 8

Հարցեր կրկնողության համար

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք
    Քիմիան ուսումնասիրում է նյութերը դրանց հատկությունները, բաղադրությունը և նաև կիրառումը:
    Ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, էկոլոգիա, աստղագիտություն, աշխարհագրություն, բնապահպանություն, երկրաբանություն, գյուղատնտեսություն, անատոմիա և այլն…
  2. Մարմին,նյութ,բերել օրինակներ
    Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են ֆիզիկական մարմիններ: Իսկ այն ինչից կազմված են այդ ֆիզիկական մարմինները կոչվում են նյութեր:
    Սեղան, աթոռ, բաժակ, տուփ, քանոն, մեքենա․․․
  3. Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ
    Պարզ նյութ-ծծումբ, երկաթ
    Բարդ նյութ-պղինձ, ածխածին
  4. Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ
    Ֆիզիկական երևույթներ    ՔԻմիական երևույթներ                
    Մոմի հալվումը                            Մագնեզյումի այրումը
    Սպիրտի  գոլորշիացումը           Ամաոնյումի բիքրոմատի քայքայումը
    Սոդայի լուծումը ջրում               Լուցկու այրումը
  5. Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը
    Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից։
  6. Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
    Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունած ջրածնի ատոմի զանգվածից։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե մեկ մոլեկուլային զանգվածը քանի անգամ է մեծ:
  7. Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված
    Մոլեկուլի հարաբերական զանգվածի ատոմային միավոր։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։ Այն նշանակում են Mr-ով։
  8. Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը
    Տարրերի առաջին դասակարգում:
    Բոլոր տարրերը բաժանվում են երկու խմբի` մետաղներ և ոչ մետաղներ: Մետաղները՝ բացի սնդիկից, պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն, կազմված են մետաղներից և դժվարահալ են:
    Ոչ մետաղները, եթե պինդ են՝ փխրուն են, մեծամասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն փայլ, չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն:
    Այս դասակարգումը թերի էր, քանի որ գտնվեցին տարրեր, որոնք ունեն և’ մետաղական, և’ ոչ մետաղական հատկություններ:
    Առանձնացրեցին երեք խումբ տարրեր:
    Առաջին խումբը՝ ալկալիական մետաղներ, երկրորդը՝ հալոգենները, և երրորդը՝ իներտ կամ ազնիվ գազեր:
    I խումբ \ Ալկալիական մետաղներ` ամենաակտիվ մետաղները, Li, Na, K, Rb, Cs, Fr…
    II խումբ \ Հալոգեններ` ամենաակտիվ ոչ մետաղներ, F², Cl², Br², J², At²… Հալոգեն բառը հուներենից թագմանվում է աղ առաջացնող նյութ:
    III խումբ \ Իներտ կամ ազնիվ գազեր` He, Ne, Ar, Kr, Xe, Rn… Իներտ գազեր, նրանք կազմված են ատոմներից, որոնք այնքան պասիվ են, որ չեն միանում իրար և ուրիշ ատոմների հետ:
    Բոլոր տարրերը գրվեցին ըստ ատոմային հարաբերական զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի 8 տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի, այնպես, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իներտներն էլ իրար տակ, այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:
  9. Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը
    Պարբերոթյունը տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով: Սկսվում են ալկալիական մետաղներով և ավարտվում ազնիվ գազերով:
  10. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը
    Բոլոր տարրերը գրվել են ըստ ատոմային հարաբերական զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր:
  11. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը
    Խմբերը բաժանվում են գլխավոր և երկրորդական ենթախմբերի, գլխավոր է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է և փոքր և մեծ պարբերության տարրերից: Երրորդական ենթախմի տարրերը կապույտ են:
  12. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի
  13. Օքսիդացման աստիճան,վալենտականություն
  14. քիմիական կապի տեսակները՝կովալենտ
    (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական
    Կովալենտ է կոչվում այն կապը, որը առաջանում է ոչ մետաղների ատոմների մինջև ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով: Կովալենտ բառը լինում է երկու տեսակի` ոչ բևեռային և բևեռային: Ոչ բևեռային է կոչվում այն կապը, որը առաջանում է միևնույն ոչ մետաղների ատոմների միջև, ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով: Բևեռային է կոչվում այն կապը, որը առաջանում է տարբեր ոչ մետաղների ատումների միջև, ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով:
Posted in Քիմիա 8

Անօրգանական նյութերի դասակարգում

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:

Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:

Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:

Տարրը որոշակի ատոմների տեսակ է:

Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:

Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:

Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից ծատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունուն են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:

Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:

Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Աղեր են կաչվում այն բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կաղմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:

Թթուները`

HCl-աղաթթու-քլորիդ-

HNO3-ազատակսն թթու,նիտրատ

H2SO4-ծծմբական թթու,սուլֆատ

H2CO3-ածխաթթու,կարբոնատ

H2SiO3-սիլիկաթթու,սիլիկատ

H3PO4-ֆոսֆորական թթու,ֆոսֆատ

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Առանձնացնել տրված նյութերը`Fe,CO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2   աղյուսակում և անվանում`

ՄետաղներՈչմետաղներՕքսիդԹթուՀիմքԱղ
FePCO2HClBa(OH)2NaCl
AlSBaOH2CO3Al(OH)3KNO3
Al2O3H2SO4CaCO3
Fe2O3HNO3
CaO
MgO
SO2

2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`

Կալիումի կարբոնատ- KCO3

Մագնեզիումի ֆոսֆատ-Mg(PO4)2

Ալյումինի սուլֆատ- Al2(SO4)3

Բարիումի սիլիկատ-BaSO3

Երկաթի(ii) ֆոսֆատ-Fe3(PO4)2

Երկաթի (iii)սուլֆատ-Fe2(SO4)3

Ցինկի քլորիդ-ZnCl2

Կալցիումի ֆոսֆատ-Ca3(PO4)2

Մագնեզիումի նիտրատ-Mg(NO3)2

3.Լրացրեք բաց թողնված բառերը

Օքսիներ են կոչվում այն բարդ նյութերի,որոնք կազմված են  երկու  տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` -2   :

Թթուները այն  բարդ   նյութերն են,որոնք կազմված են ջրածնի  ատոմներից և թթվային մնացորդներից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոքսո խմբերից:

4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում  և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

5.Հաշվել  մեկ ացխածնի (IV)օքսիդի,ծծմբական  թթվի,ալյումինիումի հիդրօքսիդի,մագնեզիումի նիտրատի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Posted in Բանավոր մաթեմատիկա 8

Տրամաբանական խնդիրներ

1. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:(Վանդակի մեջ են տվել ճագարը)

2. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը: (2 ժամ)

3. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:(պատուհանից նայողը)

4. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:(3)

5. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:(Աշոտ)

6. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:(5)

7. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:(ծոռ, թոռ, հայր, պապ)

8. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:(10)

9. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:(2)

10. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:(7)

11. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն(11)

12. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: (8)

Posted in Աշխարհագրություն 8

Ռուսաստանի տնտեսությունը

Դասի հղումը

1.Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են տարածքային մեծությունը և նոր նվաճումները, բնական ռեսուրսները, արդյունաբերությունը, որը առաջատար է Ռուսաստանի տնտեսությունում,  բնակչությունը:

2.Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են նավթաարդյունաբերությունը, ածխի հանույթը, գազի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, անտառային արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը:

3.Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում

Ժամանակակից աշխարհում Ռուսաստանը շատ մեծ դեր ունի: Առաջին հերթին արդյունաբերությամբ, քանի-որ մեծ արտադրանքներ են տարածվում Ռուսաստանից ամբողջ աշխարհում: Բնական ռեսուրսներով նույնպես մեծ դեր ունի աշխարհում: Քաղաքական առումներով նաև մեծ դեր ունի աշխարհում: Եվ նաև տուրիզմական շատ մեծ դեր ունի, քանի-որ զբոսաշրջիկների մեծ մասը անպայման այցելում է Ռուսաստան, և Ռուսաստանը զբոսաշրջիկների համար շատ հարմար վայր է: