
Դասարանական աշխատանք (176֊ա,ե,զ, 177֊ա,գ,ե, 178֊ա,գ, 179֊ ա,գ, 180֊ ա,գ, 181֊ա,գ, 182֊ա,գ)


1.Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:
Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական,Արաբական,Կարմիր, Սև և Կասպից, ծովերի,Ադենի,Օմանի և Պարսից ծոցերի միջև: Տարածաշրջանն րնդգրկում է Փոքրասիական,Արաբական թերակղզիները,Հայկական լեռնաշխարհը,Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը: Այդ սահմաններում այն զբաղեցնում է 6,6մլն կմ տարածք,որտեղ 20 պետություններում ապրում է 344 մլն մարդ:
3.Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:
Հարավարևմտյան Ասիայով են անցնում Եվրոպան և Աֆրիկան Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիղները: Դա նրա տնտեսաաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա:
4.Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը:
Կառավարման ձևով տարածաշրջանի երկրներից 7-ը միապետություններ են, որից 3-ը` բացարձակ (Սաուդյան Արաբիա, Քաթար, Օման): Տարածաշրջանի երկրների մեծ մասը հանրապետություններ են:
5.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում:
Տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը: Առաջատար են նաև տարածաշրջանի նավթ արտահանող երկրները:
2. Conteste a la pregunta.
3. Conteste a la pregunta.
Где интереснее играть: на компьютере или во дворе?
Что важнее: свобода и раскованность в чате или умение разговаривать, глядя в глаза друг другу?
А может быть, время всегда хорошее, и вообще, все зависит только от тебя…?
Мне нравится встречаться с подругами во дворе, говорить с ними на различные проблемы, которые у нас возникают. В этом случае мы всегда честны друг с другом. Нам интересно вместе гулять, играть волейбол, ходить в кино и театр. Общаться по интернету хорошо только по вечером.
Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:
Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: — Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:
Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: — Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:
Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:
1.Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
2.Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
Խոհանոցում համեղ ընթիք էր պատրաստվում աղջկա կողմից։
Նրա խալխուլ կացարանը քանդվել էր երկրաշարժից։
Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից։
Երկինքը ծածկվեց ամպերից։
Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից։
Օրհնանքի խոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմից։
Սուփրա փռվեց, սեղանին մի կուլա գինի դրվեց Նուբարի կողմից։
3.Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Քամուց հալածվում էին մառախուղի թանձր քուլաները։
Սողոմոնը արագ հինգ դիմում լրացրեց։
Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշակերտներին։
Խաղողի որթերը, ծաղկող թփերը, բերրի պտտղածառերը ծածկում էին պարսպի ներսը։
Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն։
Նախադասությունը կետադրել և վերլուծել.
Ենթական- զինվորները
Որոշիչ- արյունաթաթախ ու քրտնած
Ստորոգյալ- բերում էին
Հատկացուցիչ — գնդի
Կետադրիր:
Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը: Ռեակտիվ շարժում:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։ Նշանակվում է P փոքրատար լատինական տառով։
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
P=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ—ում:
Կգ x մ/վ
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը վեկտորական մեծություն է։
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների լմպւլսների գումարը։
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
Եթե դրանք շարժվում են մոդուլով հավասար արագություններով և զանգվածներն էլ նույնն են, ապա համակարգի իմպուլսը հավասար է 0-ի։
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Երբ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը,անկախ այդ մարմինների փոխազդեցությունից չի փոխվում:
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքը հաստատող փորձ:
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
Ռեակտիվ անվանում են այն շարժումը,որն առաջանում է,երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ,որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
Հռթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ պատյանից և վառելանյութից:Պինդվառելանյութով աշխատող հռթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ,իսկ հեղուկվառելանյութով աշխատող հռթիռներում՝կեռոսին կամ հեղուկ ջրածին:Հռթիրի պատյանը ունիելքի փողակ՝ մեկ կամ մի քանի ելուստներով,որոնցից մեծ արագությամբ դուրս եննետվում այրման արգասիքները:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:
Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/
Վարչական բաժանումը։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զոր քերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում, Զեյթունում։

XIX դարի առաջին ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ։ 1807 թ. հունիսի 18–ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պար տության մատնեցին թուրքական զորքերին։ Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային 1812 թ. մայիսին հայազ գիդիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն: Սակայն Անդրկովկասում ռուս ների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։
Տանը/Օգտվել համացանցից,օտարալեզու աղբյուրներից, հղումները տեղադրել/
Նապոլեոն Բոնապարտ
1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։
Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:
1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։
Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։
Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:
Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:
Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը:
Ես կարծում եմ, որ Նապոլեոն Բոնապարտի ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նա առանց քայլերի հաշվարկման, ցանկանում էր անխնա մեծացնել Ֆրանսիայի տարածքները, առանց հասկանալու, թե հետո ինչ պետք է անի…
Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։
Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։
Երևակայությունը տիրում է աշխարհը։
Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։
Ելնելով Նապոլեոն Բոնապարտի շատ ու շատ մտքերից, իմ կարծիքով նա եղել է շատ ուղիղ մարդ, այսինքն ինչ մտածել է, դա էլ ասել է: Նա սիրել է հասնել իր նպատակներին, ցանկացած ձևով…
Տեսաֆիլմում ամեն ինչ շատ պատկերավոր, գեղեցիկ և տպավորիչ էր նկարագրված:
Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»
Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս, նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ «Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի»։ Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։
Կարծիք.
Ֆուշը շատ դաժան, անգութ մարդ էր: Ով միայն իր մասին էր մտածում: Ֆուշը նախատեսում էր Նապոլեոնի անկումը: Ես կարծում եմ, որ Ֆուշը չպետք է նման պաշտոնների արժանանար:
Օգտագործված աղբյուրներ՝ Ժոզեֆ Ֆուշե