Posted in Պատմություն 8

Հունվարի 28-ից փետրվարի 1-ը

Aramyants-family-in-akhtalaՍահմանել  բարեգործություն, բարերար հասկացությունները:

Բարեգործությունը՝ դա բարի գործն է, երբ բարի մարդը լավ բան է անում դրան կոչում ենք բարեգործություն։

Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել  նրանց գործունեությունը:

Ալեքսանդր Մանթաշյանց, հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ներկայացնել փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Ես որպես բարերար»

Եթե ես լինեի բարերար, սկզբում կօգնեի անտուն մարդկանց։ Նրանց կփորձեի ապահովել աշխատանքով։ Կօգնեի մանկատան երեխաներին։ Կփորձեի նրանց համար հնարավորինս ապահովել լավ կյանք։ Կօգնեի հիվանդ մարդկանց, ովքեր գումար չունեն բժիշկներին տալու։ Եվ կփորձեի ամեն բան անել Հայաստանի զարգացման համար։

Posted in Քիմիա 8

Քիմիական անհավասարումներ

Քիմիական հավասարումը՝ դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և, եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով։

Ռեակցիաների տեսակները՝

Միացման է կոչվում այն ռեակցյաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում մեկ բարդ նյութ։

Լաբորատոր աշխատանք

Mg+O2=MgO

Մենք մագնեզիումը պահեցինք սպիրտայրոցի վրա և երբ մագնեզիումն այրվեց բարձր լույս առաջացավ։

Քայքայման է կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութ։

Լաբորատոր աշխատանք

Փորձանոթի մեջ լցրեցինք մալաքիտի կանաչ փոշին և փոձանոթը հորիզոնական դիրքով դրեցինք ամրակալի թաթաի վրա, փակեցինք խցանով, որի մեջ կար գազատար խողովակ։ Խողովակը մտցրեցինք ջրով լի փորձանոթի մեջ։ Տաքացրեցինք փորձանոթը սպիրտայրոցի բոցի միջոցով։ Նկատեցինք, որ կանաչ մալաքիտե սևացավ, փորձանոթի մեջ առաջացավ ջրի գոլորշի, իսկ ջրի մեջ առաջացավ ածխաթթու գազ։

Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև։ Որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարի ատոմներից որևէ մեկին։

Լաբորատոր աշխատանք

Fe+CuSO4=FeSO4+Cu

Մեխը թելով կապեցինք և իջեցրեցինք պղնձի սուլֆատի կապույտ լուծույթի մեջ, որոշ ժամանակ անց մեխը կարմրեց։

Posted in Իսպաներեն 8

Las aventuras de nuestro grupo

Հունվար ամիսը մեր դպրոցի համար ճամբարային ամիս էր։ Ամիսն անցնում է շատ հետաքրքիր։ Ճամբարը շատ հետաքրքիր անցավ իսպաներենի խմբի հետ։ Մենք միասին խաղացինք հետաքրքիր, զվարճալի և ինտելեկտուալ խաղեր։

ԴԻրտեցինք իսպաներեն ֆիլմ։

Ֆիլմը շատ հետաքրքիր և հուզիչ էր։ Մենք քննարկեցինք ֆիլմը, խոսեցինք ֆիլմի հերոսների մասին։ Ասեցինք մեր կարծիքը ֆիլմի մասին և ինչ կանեինք, եթե մենք լինեինք ֆիլմի հերոսուհու փոխարեն։

Posted in Պատումներ

Այց դեպի սահադաշտ

Ձմեռային ճամբարն անցնում է շատ հետաքրքիր և զվարճալի։ Այսօր մեր ջոկատավարի՝ Զարինե Փանյանի և 6-րդ դասարանցիների ջոկատավար՝ Լիանա Հակոբյանի հետ միասին գնացինք սահադաշտ։

Մեզանից շատերը վարել չգիտեին, սակայն մեզ օգնեցին սահադաշտի մարզիչները։ Մեր ճամբարային առաջին շաբաթն ավարտվեց շատ հետաքրքիր և հիշարժան կերպով։ Դեռ ունենք ճամբարային ևս երկու շաբաթ և այդ երկու շաբաթն էլ կանցկացնենք շատ հետաքրքիր։

Posted in Աշխարհագրություն 8

Իրան

1. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրանի հարևան երկրներն են՝ Քաթարը, Սիրիան, Աֆղանստան, Պակիստան, Իրաքը, Սաուդյան Արաբիա, Թուրքմենստան, Ադրբեջան, Թուրքիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Վրաստան, Լեբանան, Իսրաել, Սաուդյան Արաբիա։

Իրանի ափերը ողողող ջրային ավազաններն են՝ Կասպից ծով, Պարսից ծոց, Օմանի ծոց։

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ-արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

ԻՐԱՆՆ ՉՆԱՅԱԾ ԻՐ ԴԵՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՈՒՆԻ ՇԱՏ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։ ԻՐԱՆԻ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ  ԿԱԶՄՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1,284 ՏՐԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ։ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ԻՐԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 18-ՐԴ ՏԵՂԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԵՒ 7-ՐԴ ՏԵՂԸ ԱՍԻԱՅՈՒՄ ։ ԻՐԱՆԸ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐՈՎ ԱՇԽԱՀՈՒՄ 4-ՐԴՆ Է, ԵՒ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳԱԶԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՈՎ։

4.Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ` նավթ,գազ,գունավոր մետաղներ(երկաթ,պղինձ,կապար,ցինկ,քրոմ,մոլիբդեն)ունի շինանյութի մեծ պաշարներ(մարմար),քարածուխ,ուրան և այլն այս ամենի շնորհիվ է որ Իրանը գնալով զարգանում է: